«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ես սիրահարված էի «Ծաղիկով աղջիկ» կտավին. Մանան Գարուկյան

Մշակութային

«Այսօրվա տեխնոլոգիաները բոլորին ինչ-որ տեղ բթացնում են»

Յուրաքանչյուր նկարիչ իր աշխատանքներից առանձնացնում է ինչ-որ մեկը, որին առանձնահատուկ շունչ է տալիս: Գեղանկարիչ Հենրի Գարուկյանը համարվում է հայ ժամանակակից արվեստի ականավոր դեմքերից մեկը, որը ժամանակակից ռեալիզմի վառ ներկայացուցիչներից է եղել: Այս տարի, սեպտեմբերի 27-ին լրացել է գեղանկարչի 75-ամյակը, որի առիթով իրականացվել է միջոցառումների շարք: Որպես գլխավոր աշխատանք` միջոցառումների շրջանակում ընտրվել է Հենրի Գարուկյանի «Ծաղիկով աղջիկ» կտավը, որը նա ստեղծել է 2008 թվականին եւ նվիրել դստերը՝ Մանան Գարուկյանին:

Գարուկյանին նվիրված երեկոյի ընթացքում հնչել են Էդիտ Պիաֆի «Վարդագույն կյանք», Ռոմանոս Մելիքյանի «Վարդ», Արամ Խաչատրյանի «Վարդագույն աղջիկների պարը» ՝ «Գայանե» բալետից՝ շեշտելով ծրագրի խորհրդանիշ դարձած վարդին: Համերգին ելույթ են ունեցել դաշնակահարուհի Աննա Իշխանյանը եւ գեղանկարիչ Հենրի Գարուկյանի դուստրը՝ ցուցահանդեսի կազմակերպիչ, ջութակահարուհի ՄԱՆԱՆ ԳԱՐՈՒԿՅԱՆԸ, ում հետ էլ զրուցել է «Իրավունք»-ը:

— Ինչպե՞ս որոշեցիք Հենրի Գարուկյանի նկարները եւ հատկապես «Ծաղիկով աղջիկ» կտավը ներկայացնել ցուցահանդեսում:

— Անկեղծ ասած, հորս՝ Հենրիի հեռանալուց հետո՝ 2016 թվականին, ես սկսեցի շատ ակտիվորեն նրա բոլոր ստեղծագործությունները հրապարակել, սակայն հերթը չէր հասնում նրան, որ մի մեծ ցուցահանդես կազմակերպվեր: Մտածեցի, եթե չի ստացվում ցուցահանդես կազմակերպել, ապա անպայման պետք է ներկայացվեր «Ծաղիկով աղջիկ» կտավը, որն ուներ նախապատմություն: Վարպետն իր կյանքի օրոք երեք «Ծաղիկով աղջիկ» է նկարել: Առաջին նկարը յուղաներկով կտավն է եղել՝ 1973 թվականին, որը հետագայում բոլորովին այլ գույներով եւ մոտեցմամբ նկարվեց եւ նվիրվեց տղային՝ Մուշեղ Գարուկյանին եւ տեղափոխվեց ոչ շատ հեռու՝ Մուշեղենց տուն: Ես շատ տխրեցի, որ այդ աղջկան տարան: Չգիտեի ինչու, բայց ահավոր սիրահարված էի այդ կտավին: Հայրս ասաց. «Մանան ջան, չտխրես, հիմա քեզ համար էլ կնկարեմ»: Ու նույն թվականին ստեղծեց բոլորովին այլ «Ծաղիկով աղջիկ» կտավը, որն ուներ մեծ վարդ: Ես անընդհատ իմ ենթագիտակցության մեջ մտածում էի՝ «Վարդ նախագիծ»: Սակայն հետագայում վարդը մի կողմ նետեցի եւ, հենց «Ծաղիկով աղջիկ» կտավները վերցնելով, մտքումս որոշեցի, որ հենց այդ գործը դարձնեմ այս նախագծի մեխը:

— Ի՞նչ է նախագիծն իրենից ենթադրում:

— Նախագծի բացումը եղավ հոկտեմբերի 11-ին Նկարիչների միությունում՝ հենց նույն սրահում, որտեղ կայացել էր վարպետի առաջին անհատական ցուցահանդեսը, որը եղել է բեկումնային իր համար: Այնպիսի արձագանք էր եղել, որ նույնիսկ մենք չէինք պատկերացնում: Անգամ Կարեն Սերոբիչն (Դեմիրճյան) էր այդ ցուցահանդեսին այցելել:

Վերադառնամ «Ծաղիկով աղջիկ» նախագծին. այն կրթամշակութային նախագիծ է: Թիրախում Երեւանի եւ Հայաստանի մարզերի գեղարվեստի քոլեջների եւ բուհերի ուսանողներն էին: Նախագիծը ոչ միայն ճանաչողական էր, այլ նաեւ համեմված էր կանաց ու ծաղիկների թեմաներով: Եղավ համերգային ծրագիր, եւ ես դաշնակահարին՝ Աննա Իշխանյանին խնդրեցի, որ անպայման նվագի Էդիտ Պիաֆի «Վարդագույն կյանք» եւ այլ ստեղծագործություններ: Իհարկե, ես նույնպես նվագեցի: Ասեմ, որ ողջ համերգային բաժինը հայրիկիս սիրած մեղեդիներն են հնչել: Համերգային հատվածը ամփոփեցինք Ամիրխանյանի «Կարմիր ծաղիկ մը գարունի» ստեղծագործությամբ:

— Ո՞վ էր պոստերի հեղինակը:

— Պոստերի հեղինակը Մուշեղ Գարուկյանն էր: Ես հակված էի, որ պոստերը լիներ ավելի վառ գույներով, բայց Մուշոն ավելի սիրում է մթի եւ սեւի մեջ: Եվ քանի որ նկարիչն այդպես է գտել ճիշտ, ուրեմն՝ ճիշտը դա էր: Եղբայրս՝ Մուշոն, մեր հորից ժառանգել է գույնը զգալու հատկությունը: Եվ ոչ միայն գույնը, այլ նաեւ ֆորմաները, մտածողությունը, աշխարհընկալումը: Նրանք շատ հաճախ էին նստում զրույցի մեր ընտանեկան հավաքների ժամանակ: Ես տեսնում էի, որ իրենք միայն մասնագիտական քննարկումներ չէին անցկացնում, նրանք նաեւ քննարկում էին աշխարհի տարբեր երեւույթներն ու այսօրվա տենդենցները՝ համեմատելով նախկինի հետ: Դրա համար Մուշեղն այնպիսի մի դպրոց է անցել, որը նույնիսկ ինստիտուտը չէր տա: Դա Հենրիի դպրոցն էր:

— Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր նոր-նոր փորձում են մտնել արվեստի եւ մշակույթի աշխարհ:

— Շատ կցանկանամ, որ այսօրվա սերունդը չսահմանափակվեր այսօրվա տենդենցներով: Այսինքն, հիմա ամեն բան հիմնված է բարձր տեխնոլոգիաներով, ինչը բնական է եւ շատ դեպքերում անհրաժեշտ, սակայն այսօրվա սերունդը պետք է շատ գիրք կարդա, ցուցահանդեսներ եւ համերգներ հաճախի: Պետք է զարգանա ամեն կողմից: Ճիշտը խոսենք, այսօրվա տեղեկատվական տեխնոլոգիաները բոլորին ինչ-որ տեղ բթացնում են: Անշուշտ, նաեւ զարգացնում են, սակայն ավելի քառակուսու մեջ են դնում, չեն թողնում ավելի լայնամաշտաբ մտածել: Օրինակ, եթե ես խրվեմ դրա մեջ, բացահայտ ասում եմ, չեմ կարողանալու լավ նվագել, որը միայն տեխնիկան չէ, այլ նաեւ հոգեբանորեն մտածողություն է: Այսօր արհեստական բանականությունը, որը հարցեր է լուծում, եւ մարդուն, կարծես թե, բան չի մնում անելու, խանգարում է զարգանալու համար:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան