«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Լրիվ «գժական է գնում». ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Կառավարության աշխատակազմի ղեկավար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, որը ժամանակին «Աղոթք չառաջարկե՛լ, լավ աղոթել, եկել եմ» հոգնական պաստառով ակցիաներ էր անում, հայտարարել է, թե 2020 թվականին, երբ հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, շատ վատ տպավորություններ է ստացել, դրանից հետո էլ չի ուզել հանդիպել նրա հետ... Թե ինչպե՞ս է աղոթքը հեգնողը հիմա գնահատականներ հնչեցնում կաթողիկոսի հասցեին, սա արդեն զարմանալի էլ չէ, լրիվ աբսուրդի ժանրից է: «Ա՛յ, ստախոս ու ձայնագրություններով մարդկանց հետ խոսող վախկոտ, ես քո նմանի հետ հանդիպելը համարում եմ իմ գործած ամենազզվելի սխալը...Քո նման «տղու» հետ շփվելը նողկալի էր...Իսկ Գարեգին Բ-ին դու շատ մեծ լավություն արեցիր, որ անկեղծացար, թե շատ վատ տպավորություն ես ստացել նրանից... Դու շարունակիր ծաղրել աղոթքը...Ինչքան մեղկ կլիներ Գարեգին Բ-ն, եթե դու նրանից լավ տպավորություն ոնենայիր, ա՛յ ողորմելի եսիմինչ...Դու գնա կարաբինայանման կերպարների եւ այլ այլասերվածների հետ հանդիպի ու դրական տպավորություններ ստացի...», - գրել է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Ճեպազրուցի ժամանակ լրագրողների հիշեցմանը, որ իրենց իշխանության օրոք մենք տարածքային կորուստներ ենք ունեցել, մասնավորապես, Ջերմուկի հատվածում, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ արձագանքել է. «Եթե հարձակվել են մեր վրա ու տարածքներ են օկուպացրել, դա իմ մե՞ղքն է։ Դա իշխանության մեղքը չի, դա մեր պետության վրա հարձակում է եղել, որին մենք դիմադրել ենք եւ հարյուրավոր մեր զինծառայողներ մահացել են դրա համար»։ Ուրեմն, ըստ Թորոսյանի տրամաբանության, եթե պետության վրա հարձակվում են, իշխանությունը «մեղավոր» չէ, որովհետեւ… հարձակվել են։ Իսկ մի՞թե հենց իշխանության պարտականությունը չէ՝ ապահովել երկրի պաշտպանունակությունը, կանխել նման հարձակումները եւ թույլ չտալ, որ հարյուրավոր զինծառայողներ մահանան եւ տարածքներ հանձնվեն։ Թորոսյանի խոսքից ստացվում է՝ մեղավոր չկա, պատասխանատու՝ նույնպես։ Պարզապես մի օր արթնացանք՝ հարձակում էր, կորուստներ կային, եւ բոլորս պետք է ընդունենք դա որպես բնական աղետ:

Իսկ ահա կարգալույծ հռչակված ՍՏԵՓԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ լրիվ «գժական է գնում»: Վերջինս փոխել է Հովհաննավանքի փականը եւ թույլ չի տալիս իրական հոգեւորականների մուտքը եկեղեցի: «Այս արարքի մեջ ակնհայտ է ինքնիրավչության հանցակազմը, քանի որ Ստեփան Ասատրյանն օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքն ինքնակամ է իրականացնում, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին: Տվյալ դեպքում վնասը պատճառվում է այլ քահանաներին, ովքեր կարող են մուտք գործել այնտեղ, սակայն Ասատրյանի արարքից հետո, զրկվել են նման հնարավորությունից, ինչպես նաեւ վնաս է պատճառվում Հայ Առաքելական Եկեղեցուն, որի սեփականությունն է հանդիսանում այդ եկեղեցին, եւ որից չի կարող օգտվել սեփականատերը: Նաեւ խախտվում են այն անձանց իրավունքները, ովքեր ունեին մկրտություն, պսակադրություն կամ այլ արարողություն, եւ փականը փոխելու պատճառով չեն կարողացել դա իրականացնել: Քանի որ վնասը պատճառվում է իրավունքին, այստեղ գումարային ցուցնիշը պետք չէ, միայն իրավունքի խախտման փաստը բավարար է: Հետեւաբար, առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածով նախատեսված ավարտված հանցագործություն», - պարզաբանել է փաստաբան Դավիթ Թումասյանը:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան