Քննչական կոմիտեն սարքել եք արտել, ձեր փոխարեն սարսափում եմ. Արմինե Սնդոյան

Թեմա
«ՀՀ քննչական կոմիտե, իրոք, ոչ մի նորմալ մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում ձեր աշխատելու ոճը։ Վերջին հինգ տարիներին դուք զբաղված եք բացառապես գործ կարելով։ Կլիենտի տվյալները հանձնում են ձեզ եւ դուք սկսում եք գործը կարել։ Քննչական կոմիտեն սարքել եք արտել։ Դուք բացարձակ քննչական վարույթների վրա չեք աշխատում օրենքի սահմաններում։ Փոխարենը դուք վերջին տարիներին աշխատում եք մեկ պարզ սկզբունքով՝ այն հայտնի անեկդոտի նման, երբ երեք եղբայրներով պետք է գուշակեն արկղի պարունակությունը եւ որոշում են, եթե արկղը քառակուսի է, ուրեմն՝ միջինը կլոր է, եթե կլոր է, ուրեմն՝ նարինջ է։Դուք նույնը անում եք ընդդիմադրների կամ ընդդիմադիր հայացքներով մարդկանց հետ, այսինքն՝ եթե ընդդիմադիր է, ուրեմն՝ խուլիգանություն է արել կամ իշխանություն էր ուզում զավթել։ Դուք իրոք անցել եք մարդկային եւ բարոյականության սահմանները։
 
Տեղադրածս տեսանյութում անգամ տաս տարեկան երեխան կփաստի, որ եղածը ընդամենը երկու րոպեանոց հանգիստ զրույց է։ Բայց քանի որ ստախոս եւ զրպարտիչ Հարությունին պետք էր, որ աչքի ընկներ վարչապետի առաջ, նա դիմել է ստոր զրպարտությանը։ Եթե դուք աշխատեիք օրենքով եւ օրենքի սահմաններում, իրականում տեսանյութի մեջի անձին պետք է կանչեիք քննչական բաժին՝ ուրիշի տուն մտնելու, քարոզչական գովազդով զբաղվելու համար։
Մի քիչ ծիծաղելի է, որ տվյալ մարդը պատահական է մտել Վեհափառի բարեկամների տուն։ Չնայած՝ տեսանյութում շատ պարզ երևում է, որ շատ հանգիստ զրույց է տեղի ունեցել եւ հանգիստ բաժանվել են։ Երբ պատկերացնում եմ այսքան ապօրենի գործ կարելու, հատկապես հոգևորականների վրա պատվեր վերցնելու համար, որպիսզի ցավ պատճառեք հոգևորականներին, թե ձեզ համար Աստված ինչ կարգի դաժան դատաստան է պատրաստել, անկեղծ ես ձեր փոխարեն սարսափում եմ», - գրել է ԱՐՄԻՆԵ ՍՆԴՈՅԱՆԸ։
 

Հիշեցնենք, որ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը: Այսօր քննչական մարմինը 68 ամյա Գևորգ Ներսիսյանինին և որդուն՝ Համբարձում Ներոիսյանին կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացրել: Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ: Ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի, իրականում չկա նույնիսկ հանցագործությանը նմանվող դեպք:

«Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել Հանրապետություն կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել: Այս բոլորը տեսագրված է: Դուք կարող եք ինքներդ տեսնել, որ տեսանյութում որևէ կոնֆլիկտ չկա: Այս հանդիպումը եղել է Ներսիսյանների տան դիմաց, ավելի վաղ, քան Հանրապետություն կուսակցության նախընտրական հանդիպումը: Հարգելի քննիչներ եղբայրաբար հորդորում եմ մի թույլ տվեք ոչնչացնել ձեր կառույցի հեղինակությունը և տարիների ձեռքբերումները: Չի կարելի նման սուտ մատնություններով մարդկանց հասցնել կալանքի: Այս ամեն ինչը ժամանակավոր է», - նշել է փաստաբանը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում