«Հանրապետություն»-ը քարոզչական բուկլետներ է բաժանում անչափահասներին. ինչի մասին է աղաղակում օրենքը

Ներքաղաքական

Հայաստանում անչափահասների (մինչեւ 18 տարեկան անձանց) ներգրավումը նախընտրական քարոզարշավում սահմանափակված եւ որոշ դեպքերում՝ արգելված է: Այս արգելքը բխում է ինչպես ՀՀ Ընտրական օրենսգրքից, այնպես էլ Երեխաների իրավունքների պաշտպանության մասին ազգային եւ միջազգային նորմերից։ Մինչդեռ այս օրերին ականատես ենք, թե ինչպես է «Հանրապետություն» կուսակցության Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանն իր նախընտրական բուկլետները բաժանում երեխաներին:

Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի` անչափահասները չեն կարող լինել քարոզչության իրական մասնակիցներ, կազմակերպիչներ կամ պաշտոնապես ներգրավված անձինք որեւէ թեկնածուի կամ կուսակցության նախընտրական գործունեության մեջ։ Իսկ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պետությունը պարտավոր է պաշտպանել երեխային քաղաքական շահագործումից։ Երեխայի մասնակցությունը քաղաքական կամ կուսակցական գործունեության մեջ համարվում է անթույլատրելի, եթե դա կարող է վնասել նրա ֆիզիկական, մտավոր, բարոյական կամ սոցիալական զարգացմանը։

Այսպիսով՝ օրենքի խախտում կարող է համարվել, եթե անչափահասներին ներգրավում են քարոզարշավի միջոցառումներում որպես պաստառ պահող, ֆլայեր բաժանող կամ կուսակցական խորհրդանիշ կրող։ Նույնպես օրենքի խախտում է համարվում, եթե նրանց միջոցով տարածվում է թեկնածուի կամ կուսակցության վերաբերյալ քարոզչական նյութ, դպրոցներում կամ կրթական հաստատություններում իրականացվում է քարոզչություն անչափահասների ներկայությամբ կամ մասնակցությամբ։

Եթե անչափահասների ներգրավումը տեղի է ունենում կազմակերպված ձեւով, դա կարող է դիտվել որպես՝ վարչական իրավախախտում՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ սոցիալական կամ բարոյական վնաս հասցնելու գործողություն, որի համար պատասխանատվություն է կրում կազմակերպիչը կամ քաղաքական ուժը։

Հիշեցնենք նաեւ, որ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, որը Հայաստանը ստորագրել եւ վավերացրել է, ասում է, որ պետությունները պետք է ապահովվեն, որ երեխաները պաշտպանված լինեն նրանց շահերին հակասող ցանկացած գործունեությունից, այդ թվում՝ քաղաքական շահագործումից։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում