Պուտինը փոխել է ՌԴ ԱԻՆ ղեկավար կազմը
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է Անտոն Գերասիմովին՝ որպես քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարության (ԱԻՆ) փոխնախարար։ Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի իրավական ակտերի պաշտոնական պորտալում։
Նախագահական հրամանագրում ազատման պատճառները չեն նշվում, իսկ փաստաթղթի տեքստում ասվում է. «Այս հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»։

