«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ախր շա՜տ «խաղաղասերն» են. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երբ 2015 թ.աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան ՌՈՒԲԵՆ ԳԱԼՉՅԱՆԻ գրքի հրատարակությունը պահանջում էր հովանավորություն, նա ստացավ Եկեղեցու օրհնությունն ու նյութական աջակցությունը. գիրքը տպագրվեց, իսկ հեղինակը խրախուսվեց, ավելին՝ Մոսկվայում վերջինիս ներկայությամբ կազմակերպվեց շքեղ շնորհանդես։ Ամենակարեւորը՝ այդ ժամանակ նա չէր կասկածում Վեհափառ Հայրապետի բարոյականությանն ու ազգային-հոգեւոր առաքելությանը, խոնարհությամբ ընդունում էր Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը եւ օգտվում եկեղեցական բարեգործությունից։ Բայց երբ փոխվեցին շահեկան դիրքերը, ինչպես նշում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի եւ «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանը, «մարդը Վեհափառին գովաբանողից վերածվեց երկդիմի, ապերախտ ու զրպարտիչ թունոտ հակառակորդի՝ դառնալով մի ճամբարի խոսնակ, որ համակարգված ձեւով անընդհատ փորձում է խաթարել Հայ Եկեղեցու հեղինակությունը՝ հարվածելով մեր ազգային ինքնության միջնաբերդին»։ Արդար է ասել Տեր Արարատը, որ Գալչյանի բերանով խոսում է ոչ թե գիտությունը, այլ փառասիրությունը, ոչ թե՝ խիղճը, այլ՝ շահը. «Դա ոչ թե գիտնականի, այլ ստամտավորականի վարք է՝ անկյալ, մանրախնդիր ու բազմադեմ։ Դա պարզ երախտամոռություն չէ, դա բարոյական դեգրադացիա է, գիտական անունը շահի դիմաց ծախելու ստորություն։ Իսկ նա, ով չի կարող հավատարիմ մնալ Մարդ կոչմանը, չի կարող հավատարիմ մնալ նաեւ իր գիտական ճշմարտությանը, եւ այն մարդը, որ իր լեզուն դարձնում է ատելության գործիք, ո՛չ Աստված ունի, ո՛չ խիղճ, նա դառնում է ոչ թե գիտության ծառա, այլ այն պղծողը, քանի որ խելքը դառնում է սառը, իսկ սիրտը՝ դատարկ, որից եւ ծնվում նրա խոսքի թույնը»: Էլ ի՞նչ ասես, այս տեսակի մասին, երբ Տեր հայրն արդեն ամեն ինչ ասել է:

Պարզվում է՝ «խաղաղությունն» արդեն եկել է ու այն աստիճանի է տնավորվել, որ ոտքերն է թրջում Սեւանա լճում: Ի հեճուկս ՔՊ իշխանության խաղաղության մասին խոստումների՝ Ադրբեջանի նախագահ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում հայտարարել է. «20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. չկա Սեւանա լիճ, բայց կա Գյոյչա լիճը»: Ալիեւը պնդել է, որ ադրբեջանցիները պետք է «վերադառնան» Հայաստան: Հիմա ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, զանգի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վոթսափի համարի՞ն: Չեմիչէ, փրթած մածուն: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն ասել է, որ այդ ելույթում վտանգներ չի տեսնում: Ըստ նրա` Իլհամ Ալիեւը շարունակում է այդ հայտարարությունները ներքին լսարանի համար։ Դե մխիթարվեք սրանով:

Անդրադարձանք մերօրյա խաղաղությանը, հիշեցինք խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր ՄԱՐԻԱ ԿՈՐԻՆԱ ՄԱՉԱԴՈՅԻՆ, որը կոչ է արել Թրամփի վարչակազմին սրել ռազմական գործողությունները տարածաշրջանում՝ համարելով, որ դա Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու միակ միջոցն է: Նրա խոսքերը մեջբերել է The Latin Times-ը. «Ճնշման եւ էսկալացիայի աճը միակ միջոցն է Մադուրոյին հասկացնելու, որ հեռանալու ժամանակն է»: Մաչադոն նաեւ նշել է, որ ինքն ունի գործողությունների կոնկրետ ծրագիր ռեժիմի հնարավոր անկումից հետո առաջին 100 ժամվա համար։ Ախր շա՜տ «խաղաղասերն» են:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան