Վրաստանում մեղադրանք է առաջադրվել Սաակաշվիլիի և նրա յոթ կողմնակիցների նկատմամբ
Վրաստանում մեղադրանք է առաջադրվել Սաակաշվիլիի և նրա յոթ կողմնակիցների նկատմամբ, հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն
«Միխաիլ Սաակաշվիլիի, Գիորգի Վաշաձեի, Նիկա Գվարամիայի և մի շարք այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել պետության դեմ ուղղված հանցագործությունների՝ դիվերսիայի, թշնամական գործունեության մեջ օտարերկրյա պետությանը օգնելու, սահմանադրական կարգի հիմքերի և ազգային անվտանգության դեմ ուղղված գործունեության ֆինանսավորման, ինչպես նաև սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական իշխանությունը տապալելու կոչերի համար», - ասել է նա։

