«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նիկոլական он и в Африке նիկոլական. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Պարզվում է, որ Վաղարշապատ համայնքի ընտրությունների նիկոլական թեկնածու ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆԸ մինչեւ հիմա տեղյակ չէ, որ այնտեղ սպասվող ընտրություններում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել. «Քոչարյանական եւ սերժական ընդդիմությունը կրկին փախավ բանավեճից… Հերթական բանավեճին էինք հրավիրված…Բնականաբար, հարգելով մեր ընտրողին՝ ընդունեցի հրավերը եւ գնացի մեր թիմի տեսլականը ներկայացնելու։ Տեղում արդեն պարզվեց, որ բանավեճից փախած «Հաղթանակ» եւ «Մայր Հայաստան» թիմերին ավելացել են նաեւ նույն քոչարյանական ծիրի մյուս ուժերը։ Փաստացի տեղում էինք միայն ես եւ «Հանրապետության» թեկնածու Հարություն Մկրտչյանը»: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը գրել է. «Ավելին, պարզվում է, որ նա բանավեճի կոչ կամ խնդրանք է ուղղել ընտրությունների մասնակից բոլոր թեկնածուներին, իսկ վերջում արձանագրել, որ ի դեմս այլ թեկնածուների, բանավեճին ՀՀԿ-ի թեկնածուն եւս չի ներկայացել: ՀՀԿ-ի ստվերի դեմ կռիվ տվող դժբախտ մոլորյալը կա´մ զուտ հոգեկան շեղումներ ունի, կա´մ այս վարքագիծը բխում է իր քաղաքական տհասությունից»: Զարմանալ կարելի է, կարո՞ղ է Արցախն ազատագրած Մեխակ Մեխակյանի որդի Արգիշտի Մեխակյանը մինչեւ հիմա տեղյակ էլ չէ, որ մաս է կազմում Արցախն ադրբեջանական ճանաչած ՔՊ-ական թիմի: Իսկ եթե այս մարդը ոչինչից տեղյակ չէ, ինչպե՞ս է, Աստված չանի, ընտրվելու դեպքում համայնք կառավարվելու:

Իսկ ահա ՔՊ-ական պատգամավոր ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆՆ իբր աշխարհացունց հայտարարություն է արել լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում: Անդրադառնալով Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս սրբազանի հասցեին իշխանության կողմից գեներացվող տարբեր մեղադրանքներին՝ պատգամավորն ընդգծել է. «Մենք պիտի սպասենք հետագա զարգացումներին… Փորձը ցույց է տալիս, որ վարչապետը մինչեւ փաստերը հրապարակելը կամ բուն գործողություններին անցնելը նախապես փորձում է ակնարկներ անել, նախապատրաստել ժողովրդին, որովհետեւ որեւէ փաստի բացահայտումը շոկային կարող է լինել եւ հոգեբանական հետեւանքներ առաջացնել»: Ասվածին թերեւս ավելի լավ, քան որեւէ մեկը, արձագանքել է 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Էրիկ Խաչատրյանի մայրը՝ Վիոլետա Բադալյանցը: «Շոկայինը ձեր նման անբարոյականների իշխանության գալն էր: Քո ստախոս տերը ինչ էլ բացահայտի, էս երկիրը քանդելուց եւ այդքան լույս տղերքին կյանքից զրկելուց շոկային ոչ մի բան չկա: Հեռացե՛ք»:

Ոչ պակաս ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Մայր Աթոռի միաբան, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ. ՎԱԶԳԵՆ արքեպիսկոպոս ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԸ: Վերջինս, ի հեճուկս Մայր Աթոռի, ասում է, թե որեւէ պղծություն չկա, որ Հովհանավանքում կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը «պատարագ» է մատուցում: Անդրադառնալով Վազգեն սրբազանի այս եւ այլ մտքերին՝ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ Արմինե Սնդոյանը դիպուկ նշում է. «Եթե հետեւենք Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի տրամաբանությանը, ուրեմն՝ ինքը լրիվ «օքեյա» անգամ աղանդավորների հետ: Ի՞նչ է նշանակում՝ Ստեփանի կեղծ պատարագները նորմալ են։ Եվ ոչ տեղին մեջբերում է անում Սուրբ գրքից՝ «Որովհետեւ որտեղ երկու կամ երեք հոգի հավաքված են իմ անունով, ես այդտեղ՝ նրանց մեջ եմ»: Սա մանիպուլյացիա է՝ Սուրբ գրքից հեռու, հոգեւորից անտեղյակ մարդկանց համար։ Բոլոր աղանդավորական կազմակերպություններում նույնպես հնչեցնում են Աստծո անունը։ Հետո ի՞նչ… Քրիստոսն այնտե՞ղ է... Նիկոլական он и в Африке նիկոլական»:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան