Ռուս–ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծումից հետո Հայաստանի տնտեսությունը կկանգնի լուրջ մարտահրավերների առաջ. Տնտեսագետ
ՀանդիպումՌուս–ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծման ուղղված քայլերը որոշակի մարտահրավերներ են պարունակում ՀՀ տնտեսության համար։ Նման տեսակետ է հայտնում տնտեսագետ Աղասի Թավադյանը` մեկնաբանելով կոնֆլիկտի` ՀՀ տնտեսության վրա 2022-24թթ–ին ունեցած ազդեցությունն ու դրա հնարավոր փոփոխությունը.
-Եթե 2022թ–ին սկսված ռազմական հատուկ գործողությունն ու ՌԴ–ի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցները որոշակի դրական ազդեցություն ունեցան Հայաստանի տնտեսության վրա, ապա Թավադյանը կանխատեսում է, որ ռուս–ամերիկյան հարաբերությունների կարգավորման ու ռուս–ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծման արդյունքում հակառակը կլինի։ Հայաստանի տնտեսությունը կկանգնի լուրջ մարտահրավերների առաջ` սկսած փոխարժեքային ռիսկերից, վերջացրած ոսկու վերարտահանման դադարով և ՌԴ–ից դրական ազդակների վերջաբանով, որոնց մենք պետք է պատրաստ լինենք:

