«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երբ լսում եմ Հայաստանի օրհներգը, ոգևորվում եմ, սիրտս սկսում է արագ բաբախել. Ֆինն Գերագուսյան

Սպորտ

 

Հայաստանի Մ-21 հավաքականը սկսել է պատրաստվել ՈւԵՖԱ Մ-21 տարեկանների Եվրոպայի 2027 թվականի առաջնության որակավորման փուլի Չեռնոգորիայի և Շվեդիայի դեմ հանդիպումներին։

Այդ կապակցությամբ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է «Սանդերլենդի» Մ-21 թիմի հարձակվող Ֆինն Գերագուսյանին։ Վերջինս հարցազրույց է տվել ՀՖՖ-ի մամուլի ծառայությանը։

«Ես սկսել եմ ֆուտբոլով զբաղվել 4-5 տարեկան հասակում։ Այդ ժամանակվանից ես հավատում էի, որ ֆուտբոլը լինելու է իմ կյանքի անբաժան մասը։ Որևէ օր չեմ անցկացրել առանց գնդակի։ Իմ ընտանիքը դա տեսնում էր և լիովին աջակցում էր ինձ։

Իմ պապիկը հայ է։ Նա ինձ շատ է պատմել Հայաստանի և հայկական մշակույթի մասին։ Նա խոսում է հայերեն և այժմ ինձ էլ է սովորեցնում լեզուն։

Երբ առաջին անգամ հրավիրվեցի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական՝ զգացմունքները հիանալի էին։ Դա լավ հնարավորություն էր ավելի մոտիկից ճանաչելու հայկական մշակույթը, ձեռք բերելու նոր ընկերներ և աշխատելու նոր մարզիչների հետ։

Հայաստանի հավաքականի շապիկը կրելը մեծ պատասխանատվություն է։ Երբ լսում եմ երկրի օրհներգը, ոգևորվում եմ, սիրտս սկսում է արագ բաբախել։ Երբեմն դժվար է հաղորդակցվել տղաների հետ, բայց ինչպես նրանք, այնպես էլ մարզիչները շատ են օգնում ինձ։

Հայաստանի երիտասարդական հավաքականը անընդհատ աշխատանքում է, ես դա հստակ տեսնում եմ։ Կանեմ ամեն ինչ՝ շատ գոլեր խփելու և թիմիս հաղթանակներ բերելու համար։

Իմ առավելությունը՝ իմ հասակն է։ Փորձում եմ օգտագործել այն ինչպես պայքարում գնդակի համար, այնպես էլ գնդակը պահելու ընթացքում։

Ես կցանկանայի խաղալ «Սանդերլենդի» առաջին թիմում։ Ելույթ ունենալ Պրեմիեր լիգայում՝ դա ցանկացած ֆուտբոլիստի երազանքն է։ Եվ, իհարկե, շատ եմ ուզում խաղալ Հայաստանի ազգային հավաքականում»,- ասել է Գերագուսյանը ՀՖՖ-ին տված հարցազրույցի ժամանակ։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան