Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
ԵղանակՀանրապետության տարածքում նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին սպասվում է անձրև։
Երևան քաղաքի նոյեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 20°C (2023թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.7°C (1956թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 6.2°C

