«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պապոյանը պատրաստվում էր ֆիկտի՞վ ուտել անասնակերը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Էկոնոմիկայի նախարար ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԸ, պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերի արտահայտած մտահոգությանը՝ կապված Ադրբեջանով Հայաստան ներկրվող ղազախական ցորենի վերաբերյալ, գրել է. «Ես առաջինը կուտեմ այդ ցորենի հացը»: Անխոս, նախարարի նման պատրաստակամությունը կարող է տպավորիչ թվալ, բայց կա այստեղ փոքրիկ խնդիր: Ղազախստանից Հայաստան ներկրվող ցորենը պարզվում է՝ եղել է 4-րդ կարգի ցորեն, այսինքն՝ անասնակեր։ Թե ինչո՞ւ նախարարությունն ավելի վաղ չէր ասել, որ ներկրվում է անասնակեր, էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Ասել են՝ ցորեն է գալիս։ Իսկ այդ ցորենը դիվերսիֆիկացիայի ենթակա չի՞, ցորենը ցորեն չի՞, կենդանին, որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի՞ տալիս՝ կաթ կամ յուղ»։ Մարդը ճիշտ հարց է տալիս, բայց այդպես էլ անհասկանալի է, թե ինչու է յուր անմիջական ղեկավարին կենդանի անվանում, որը պատրաստակամություն է հայտնել ուտել այդ ցորենը, բայց ո՛չ կաթ տալ, ո՛չ յուղ: Թեպետ այստեղ մի նյուանս կա՝ գուցե Գեւորգ Պապոյանն ինչպես ժամանակին ասում էր, որ ֆիկտիվ կուսակցական է եղել, կարող է հիմա էլ պատրաստվում էր ֆիկտիվ ուտե՞լ անասնակերը: Իրոք, խառնակ ժամանակներ են… «Ինձ մեր չինովնիկների «պրոֆեսիոնալիզմն» է սպանում: Վերադասը, առանց ցորենի փորձաքննության պատասխանների չորրորդ դասի ցորենից պատրաստված ալյուրից հացին է սպասում, իսկ տեղակալը շտապում է անասուններին կերակրել, որովհետեւ դրա պահանջարկն էլ կա», - գրել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Իսկ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ կողմից իշխանությունը չարաշահելու դեպքի քննությունը: Տեղեկացնում են ՔԿ-ից։ Հետաքննությամբ պարզվել է, որ 2021թ․ մայիսի 12-ին հակառակորդը՝ օգտվելով մառախլապատ եղանակից, Սեւ լճի հատվածում հատել է ՀՀ սահմանը եւ զբաղեցրել բարենպաստ բարձունքներ։ Մայիսի 14-16-ն Ա. Կարապետյանը՝ գերազանցելով իր լիազորությունները, տվել է բանավոր հրաման՝ մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ, ինչը հանգեցրել է ծանր հետեւանքների. մայիսի 16-ին մեր ստորաբաժանումները դուրս են եկել դիրքերից, իսկ մայիսի 17-ին հակառակորդը ամրացել է այնտեղ եւ հրաժարվել նահանջել՝ վերահսկողության տակ վերցնելով տարածքի մի մասը։ Ա. Կարապետյանի նկատմամբ որոշվել է վարել հեռակա դատավարություն։ Բայց այս ամբողջ պատմության մեջ հարցն այն է, որ նույն Արշակ Կարապետյանը իր հարցազրույցներում ներկայացնում էր բոլորովին այլ իրականություն: Ու եթե այս մեղադրանքները ճշմարիտ են, հարց է ծագում՝ նա ի՞նչ երեսով է ներկայանում որպես ընդդիմադիր գործիչ։

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ամերիկացի հայտնի լրագրող ՌԻՔ ՍԱՆՉԵՍԸ՝ RT հեռուստաընկերության եթերում: Նա հորդորել է Ուկրաինայի նախագահի կողմնակիցներին աղոթել, քանի որ իրավիճակը գնալով ավելի վատթարանում է: «Զելենսկու համար իրավիճակը րոպե առ րոպե ավելի մռայլ է դառնում։ Եթե դուք նրա կողմնակիցն եք, հիմա ժամանակն է, չգիտեմ, աղոթել նրա համար կամ նման մի բան, քանի որ նրա գործերը շատ վատ են ընթանում»,- ասել է նա։ Լրագրողն ընդգծել է, որ Կիեւի ռեժիմի փորձերը՝ ժխտելու իրականությունը եւ նվազեցնելու Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրին հասցված վնասը, հասել են իրենց գագաթնակետին։ Դե ինչ, փաստորեն, կամ սպասենք, որ առաջիկայում կամաց-կամաց հայաստանյան թունդ արեւմտամետներն աղոթելով ու ապաշխարելով դառնալու են ամենաջերմեռանդ ռուսամետները:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան