Զելենսկու վիճակը կատաստրոֆիկի շեմին է

Վերլուծություն

Այս­պի­սով, շա­րու­նա­կում է շատ բան կախ­ված մնալ այն ի­րա­վի­ճա­կից (Տես նաեւ https://iravunk.com/?p=327666&l=am), որն այ­սօր տի­րում է Ուկ­րաի­նա­յում: Բուն ռազ­մա­կան ի­մաս­տով Կիե­ւի վի­ճա­կը միայն ա­վե­լի օր­հա­սա­կան է դառ­նում: Բայց դա կտա­նի՞ պա­տե­րազ­մի ա­վար­տին, դեռ մնում է օ­դից կախ­ված:

Ընդ­հա­նուր ռազ­մա­կան վի­ճա­կը մո­տա­վո­րա­պես հե­տեւ­յալն է: Հ­յու­սի­սում՝ Խար­կո­վի մար­զում ռուս­նե­րը գրե­թե գրա­վել են Կուպ­յանս­կը, ո­րի շրջա­կա մեծ գո­տում ուկ­րաի­նա­կան մեծ ու­ժեր մնում են օ­պե­րա­տիվ շրջա­պատ­ման մեջ: Իսկ քա­ղա­քը գրա­վե­լու դեպ­քում ռուս­նե­րը սպառ­նում են ա­վել­ի հյու­սիս գտնվող վե­լի­կի­բուռ­լուկ­յան ե­լուս­տին, ո­րը տե­րի­տոր­իալ ա­ռու­մով գրե­թե հա­մար­ժեք է Դոն­բա­սում ուկ­րաի­նա­կան վերհս­կո­ղութ­յան տակ գտնվող տա­րածք­նե­րին: Գու­մա­րած, ան­մի­ջա­կան սպառ­նա­լիք կստեղծ­վի Խար­կո­վի հա­մար:

­Կուպ­յանս­կից ավե­լի հա­րավ Լի­մա­նի ուղ­ղութ­յունն է: Այս­տեղ ռու­սա­կան ու­ժերն ար­դեն այս պա­հին են սպառ­նում, ուկ­րաի­նա­կան տեր­մի­նով, Լի­ման եւ Սե­ւերսկ քա­ղաք-ամ­րոց­նե­րին: Նաեւ լուրջ եւ աչ­քի ա­ռաջ սրվող սպառ­նա­լիք կա Օս­կոլ եւ Իզ­յում քա­ղաք­նե­րի հա­մար, ինչ­պես նաեւ Օս­կե­լի ջրամ­բա­րի ողջ ա­րե­ւել­յան հատ­վա­ծի ուկ­րաի­նա­կան վե­րահս­կո­ղութ­յան ծա­վա­լուն գո­տու: Վեր­ջա­պես, Լի­մա­նը գրա­վե­լով, որն ակն­հայ­տո­րեն սա­րե­րի հե­տե­ւում չէ, ռուս­նե­րը կկա­րո­ղա­նան հար­վա­ծել Դոն­բա­սում ուկ­րաի­նա­կան հիմ­նա­կան կենտ­րո­նին՝ Ս­լավ­յանսկ-Կրա­մա­տորսկ անգ­լո­մե­րա­ցիա­յին:

­Հա­ջոր­դը ներ­կա­յիս հիմ­նա­կան թա­տե­րա­բեմն է՝ Պոկ­րովսկ-­Միր­նոգ­րադ անգ­լո­մե­րա­ցիան: Ա­վե­լի կոնկ­րետ, Պոկ­րովսկն ար­դեն փաս­տա­ցի ռուս­նե­րի ձեռ­քին է, Միր­նոգ­րա­դը մնում է շրջա­պատ­ված, չնա­յած ուկ­րաի­նա­կան կողմն այս­տեղ է հա­վա­քել ու­նե­ցած-չու­նե­ցած բո­լոր ու­ժե­րը՝ փոր­ձե­լով հաս­նել ա­պաշր­ջա­պատ­ման: Բայց նաեւ, ե­րեկ հայտ­նի դար­ձավ, որ ռու­սա­կան մեծ ու­ժեր են մտել Պոկ­րովսկ, այ­սինքն՝ Միր­նոգ­րա­դը գրա­վե­լու հար­ցը կա­րող է ա­վարտ­վել ա­ռա­ջի­կա օ­րե­րին:

Ա­վե­լի հա­րավ Զա­պո­րո­ժիեի ճա­կատն է, որ­տեղ ա­րե­ւել­յան թե­ւում՝ Գուլ­յայ­պո­լեի (հան­րա­հայտ Բակ­տա Մախ­նո­յի հայ­րե­նի քա­ղա­քը) ուղ­ղութ­յամբ, ինչ­պես նաեւ ա­րեւմտ­յան աղբ­յուր­ներն են խոս­տո­վա­նում, ուկ­րաի­նա­կան ճա­կա­տը փաս­տա­ցի փլուզ­ված է: Գուլ­յայ­պո­լեի ճա­կա­տա­գիրն այս պա­հին ար­դեն կա­րե­լի է կան­խո­րոշ­ված հա­մա­րել: Իսկ դրա­նից հե­տո ռուս­նե­րը կսպառ­նան հա­րա­վա­յին Զա­պո­րո­ժիեում ուկ­րաի­նա­կան պաշտ­պա­նութ­յան հիմ­նա­կան հան­գույ­ցի՝ Օ­րե­խո­վո­յի խո­րը թի­կուն­քին եւ բուն Զա­պո­րո­ժիե մարզ­կենտ­րո­նին:

Ընդ ո­րում, թվարկ­ված գրե­թե բո­լոր ուղ­ղութ­յու­նն­երում ռուս­նե­րը հիմ­նա­կա­նում գրա­վել են ուկ­րաի­նա­կան պաշտ­պա­նութ­յան հնուց հիմն­ված հա­մա­կար­գե­րը՝ սպառ­նա­լով դուրս գալ օ­պե­րա­տիվ տա­րածք, որ­տեղ պետք է նոր պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գեր ստեղ­ծել, ե­թե միայն դրա հա­մար Կիե­ւը մի­ջոց­ներ եւ պաշտ­պա­նե­լու հա­մար ու­ժեր (այն հսկա­յա­կան կո­րուստ­նե­րից հե­տո, ո­րոնք հի­մա կրում է) գտնի: Այ­սինքն, ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, ռազ­մա­կան ի­րա­վի­ճակն այն է, որ ե­թե պա­տե­րազ­մը տե­ղա­փոխ­վի 2026թ., ա­պա ռուս­ներն ար­դեն կսպառ­նան Օ­դե­սա­յին, Դ­նեպ­րո­պետ­րովս­կին, Խար­կո­վին, եւ, առ­հա­սա­րակ, Դ­նեպ­րից ա­րե­ւելք գտնվող ողջ տի­րույ­թին:

Եվ ա­հա այս ֆո­նին, բուն Կիե­ւում եւս «տա­րօ­րի­նակ» զար­գա­ցում­ներ են նկատ­վում: Այս­պես, նա­խօ­րեին ուկ­րաի­նա­կան NABU հա­կա­կո­ռուպ­ցիոն գոր­ծա­կա­լութ­յու­նը, ո­րը, հի­շեց­նենք, գտնվում է ա­րեւմտ­յան ու­ղիղ հո­վա­նա­վո­րութ­յան տակ, եւ ո­րը Զե­լենս­կին ան­հա­ջող կեր­պով փոր­ձեց իր հսկո­ղութ­յան տակ վերց­նել, խու­զար­կութ­յան նպա­տա­կով այ­ցե­լեց Թի­մուր Մին­դի­չին: Ման­րա­մաս­նենք. դեռ «Կ­վար­տալ 95»-ի ժա­մա­նակ­նե­րից  Զե­լենս­կու մեր­ձա­վոր գոր­ծըն­կերն է, ո­րը հի­մա հա­մար­վում է նրա հիմ­նա­կան «դրա­մա­պա­նակ­նե­րից» մե­կը: Պարզ­վեց, որ Մին­դի­չին ար­դեն հասց­րել է փախ­չել երկ­րից. «ան­հայտ մե­կը», չկա­րո­ղա­նա­լով բա­ցա­հայտ պաշտ­պա­նել, նրան զգու­շաց­րել էր: Ու հա­ջոր­դեց ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րի տե­ղե­կատ­վութ­յու­նը, որ NABU-ն­ այս գոր­ծըն­թա­ցը ծա­վա­լել է ա­մե­րիկ­յան ՀԴԲ-ի հանձ­նա­րա­րութ­յամբ, ո­րը խո­րութ­յամբ քննում է, թե ուր են գնա­ցել Կիե­ւին տրված ա­մե­րիկ­յան հսկա­յա­կան փո­ղե­րը:

Ե­թե մի կողմ թող­նենք այս պատ­մութ­յան զուտ քրեա­կան բա­ղադ­րիչ­նե­րը, ա­պա տա­կը մնում է քա­ղա­քա­կան շատ ցցուն փաստ. Վա­շինգ­տո­նը զբաղ­ված է Զե­լենս­կու հար­ցով: Ընդ ո­րում, ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­ներն այդ մա­սին բա­ցա­հայտ են խո­սում, այդ թվում, թե որն է ի­րա­կան նպա­տա­կը. « Նա­խա­գա­հի գրա­սեն­յա­կը կար­ծում է, որ Թի­մուր Մին­դի­չի տա­նը խու­զար­կութ­յուն­նե­րը կազ­մա­կերպ­վել են Թ­րամ­փի վար­չա­կազ­մի կող­մից: NABU-ն­ օգ­տա­գոր­ծե­լով որ­պես Զե­լենս­կու վրա խա­ղա­ղութ­յան գոր­ծըն­թա­ցի եւ բա­նակ­ցութ­յուն­նե­րի հար­ցում ճնշում գոր­ծադ­րե­լու գոր­ծիք՝ նրանք փոր­ձում են մեզ ճնշել Կ­րեմ­լի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րի հար­ցով: Մի քա­նի օր ա­ռաջ հա­ղորդ­վեց, որ Մին­դի­չը կա­րող է դառ­նալ փո­ղե­րի լվաց­ման հետ կապ­ված ՀԴԲ-ի հե­տաքն­նութ­յան թի­րախ, ին­չը նշա­նա­կում է, որ աշ­խա­տանք­ներ են տար­վում բո­լոր ճա­կատ­նե­րում»:

Ե­թե սրան ա­վե­լաց­նում ենք, որ ա­ռա­ջի­կա ձմռանն Ուկ­րաի­նա­յի բնակ­չութ­յու­նը կմնա ա­ռանց է­լեկտ­րա­կա­նութ­յան, նաեւ, որ ա­ռա­ջին իսկ խո­շոր քա­ղա­քի հանձ­նու­մը ծայ­րա­հե­ղո­րեն կա­րող է սրել Զե­լենս­կու թի­մի դեմ ներ­քին տրա­մադ­րութ­յու­ննե­րը, ա­պա կմնա ֆիք­սել, որ Կիե­ւի վար­չա­խումբն ի­րոք ծայ­րա­հեղ բարդ վի­ճա­կում է: Այն է՝ Զե­լենս­կին պետք է ա­րա­գո­րեն ստո­րագ­րի այն թղթե­րը, ո­րը Վա­շինգ­տոնն ու Մոսկ­վան կդնեն նրա ա­ռաջ, ո­րից հե­տո, մի­գու­ցե, ա­մե­րի­կա­ցի­նե­րը նրա անվ­տան­գութ­յու­նը կե­րաշ­խա­վո­րեն: Հա­ջորդ տար­բե­րա­կը Ուկ­րաի­նա­յի այս մնա­ցորդ­նե­րին կա­րող է հասց­նել վերջ­նա­կան փլուզ­ման: Ա­ռա­ջին տար­բե­րա­կը, թե­րեւս, մեկ-եր­կու ամս­վա հարց է, երկ­րոր­դը՝ ա­վե­լի եր­կար, բայց ե­րե­ւի Մոսկ­վա­յի հա­մար շատ ա­վե­լի ձեռն­տու:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում