«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բոլորը կցանկանային Մխիթարյանին կրկին տեսնել հավաքականում, հատկապես ես. Ռանոս

Սպորտ

 

Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոան Ռանոսը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրի՝ Հունգարիայի ընտրանու դեմ կայանալիք տնային խաղից առաջ հարցազրույց է տվել հունգարական Nemzeti Sport պարբերականին։

Ֆուտբոլիստը պատասխանել է հարցին, թե  արդյո՞ք Հայաստանը կարող է խմբում երկրորդ տեղը զբաղեցնել, թե՞ արդեն շանսեր չկան. «Մենք պատրաստվում ենք՝ գիտակցելով, որ փլեյ-օֆֆ փուլը մոտ է։ Բայց գիտենք, որ մեզ լուրջ մարտահրավեր է սպասվում․ առաջին քայլը պետք է լինի Հունգարիայի նկատմամբ հաղթանակը սեփական հարկի տակ»: 

Իռլանդիայի դեմ տնային խաղում տոնած հաղթանակի մասին Ռանոսն ասել է.

«Մեր սեփական երկպագուների առաջ մենք պաշտպանվեցինք կազմակերպված և կարգապահ ձևով ու օգտվեցինք մրցակցի դարպասի առջև ստեղծված հնարավորություններից։ Վաղվա խաղում նույնպես անհրաժեշտ կլինի առավելագույն կենտրոնացում․ պետք է ջանասիրաբար գործենք պաշտպանությունում, իսկ հարձակման գծում՝ արդյունավետ եզրափակումներ իրականացնենք»

Ռանոսը կիսվել է նաեւ Հունգարիայի մասին կարծիքով.

«Իմ կարծիքով՝ Հունգարիան բարձրակարգ թիմ է, որը լի է միջազգային փորձ ունեցող ֆուտբոլիստներով։ Դոմինիկ Սոբոսլայը, որպես թիմի ավագ, նրանց ամենավտանգավոր խաղացողն է։ Բայց մենք կվերլուծենք մրցակցին՝ նրանց թույլ կողմերը գտնելու համար»

Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականի կազմում ելույթներն ավարտելու մասին էլ  խոսելիս Ռամոսն ընդգծել է, որ շատ կցանկանար Մխիթարյանի հետ խաղալ նույն թիմում.

«Իհարկե, բոլորը կցանկանային նրան կրկին տեսնել հավաքականում, հատկապես ես, քանի որ մենք երբեք միասին ֆուտբոլ չենք խաղացել։ Սակայն պետք է հարգենք նրա որոշումը և կենտրոնանանք այն խաղացողների վրա, որոնք հասանելի են՝ նրանց հետ փորձելով հասնել մեր նպատակներին»:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան