«Իրավունք» թերթի տպագիր համարներ

47-ամյա բռնակոթցու այգին էլ առաջվանը չէ. ՔՐԵԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ

Քրեական

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 47-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում:

Նոյեմբերի 11-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 47-ամյա բռնակոթցին ներկայացրել է 391 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց: Պարզվել է, որ նա թմրամիջոցը պատրաստել է իր աճեցրած կանեփի թփերից:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ԹՄՐԱՆՅՈՒԹ

Քրեական ոստիկանության Երեւան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 35-ամյա մի տղամարդ պատրաստվում է մաքսանենգ ճանապարհով ձեռք բերել առանձնապես խոշոր չափերի թմրանյութ եւ այն իրացնել:

Հետագա միջոցառումները ձեռարկվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների անօրինկական շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների եւ պարեկների հետ: Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում տղամարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 7 կիլոգրամից ավելի մարիխուանա։ Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նաեւ նրա բնակության վայրում. հայտնաբերվեց 261 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված եւ «Լորազեպամ» տեսակի հոգեմետ դեղահաբեր: Նախաքննությունը շարունակվում է:

ԻՆՉՈՒ ԿԱՇՎԵ ՊԱՀՈՑԸ 44-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴԸ ՆԵՏԵՑ ԲԱՌՆԱՏԱՐԻ ՏԱԿ

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 12-ին Արտաշիսյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով ձերբակալել եւ բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու: Ձերբակալման ժամանակ նա գրպանից կաշվե պահոց է  նետել կայանված բառնատարի տակ։

Բաժնում 44-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կիսամոխրացած հետքերով կաթուցիչ, մոխրացած հետքերով գլանակ եւ դեղահաբեր:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Արտաշիսյան փողոցի նշված հատվածում հայտնաբերվել է կաշվե պահոց մարիխուանա տեսակի թմրամիջոցի 3 փաթեթով՝ ընդհանուր 2․61 գրամ քաշով, ինչպես նաեւ ծալովի դանակ:

Երեւանի բնակիչ 44-ամյա տղամարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան