«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչու Աբրահամ սրբազանը շտապեց խոնարհվել Նիկոլի առաջ. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Թեմա

Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի հերթական «պատարագ օպերացիան» տեղի ունեցավ Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Պատարագը մատուցեց Հովհաննավանքի կարգալույծ արված նախկին քահանա Ստեփան Ասատրյանին սատարած երեք «հրացանակիրներից» երրորդը՝ կարծես, արժանապատվությունը Փաշինյան Նիկոլի ոտքերի տակ մատաղ արած՝ Տեր Հովհաննես քահանա Մաթեւոսյանը։ Սակայն, ուշագրավը ոչ թե սա էր, այլ այն, որ այս անգամ  «պատարագ օպերացիային» հայտնվեց նաեւ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. ԱԲՐԱՀԱՄ արքեպիսկոպոս ՄԿՐՏՉՅԱՆԸ։ Թե ինչու նա, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ մանրամասներ է բացահայտել՝ հրապարակելով Աբրահամ սրբազանի լուսանկարը՝ քաղաքացիական հագուստով, ԵՄ միջոցառումներից մեկի ժամանակ:

«Քաղաքացիական հագուստով կարմիր շրջանակի մեջ առանձնացված անձը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդն է, ով այսօր Խաչիկ գյուղում մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարի դուրս եկած, հազարավոր վանքեր ու տաճարներ թշնամուն հանձնած Նիկոլ Փաշինյանի կազմակերպած քաղաքական արշավին։ Այս նկարում նա մասնակցում է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության միջոցառմանը։ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը մեր եկեղեցու հետ կապ չունի, սակայն կապ ունի սրբազանի հետ անձնապես, որովհետեւ իր հերթական ձախողումների մեկի` լուծարված «Գիտելիք» համալսարանի տարածքը վարձակալությամբ է հանձնված ԵՄ դիտորդներին։ Նրա բիզնեսների ամբողջական ցանկը դժվար է հրապարակել, բայց ինքը դա իմանալով է միացել եկեղեցու դեմ պայքարին», - ընդգծել է Էդգար Ղազարյանը։

Քաղաքական գործիչը հույս է հայտնել, որ Հայ Առաքելական եկեղեցին առաջիկայում մեզ կուրախացնի նաեւ ոչ միայն անպատիվ ծխական քահանաների, այլ՝ նման սրբազանների կարգալույծ հռչակելու որոշումներով։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան