«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Լռությունն այլևս ոսկի չէ․ քննարկում են դատավորներն ու հաղորդակցման մասնագետները

Թեմա

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ելույթ է ունեցել Չեխիայի CEELI ինստիտուտի «Դատական անկախություն, օրենքի գերակայությունը և հանրային վստահությունը» խորագրով աշխատաժողովին։ Նա ներկայացրել է Հայաստանի դատական համակարգի կառուցվածքը, լրատվամիջոցների հետ հաղորդակցման հայաստանյան փորձը, շվեդ գործընկերների աջակցությամբ ձևավորված դատարանների խոսնակների ինստիտուտը։

Ծովինար Խաչատրյանի պանելային քննարկման բանախոսներն են եղել ԵՄ արդարադատության դատարանի դատավոր Յան Պասսերը, Խորվաթիայի քաղաքացիական դատարանի դատավոր Դավոր Դուբրավիցան, Չեխիայի Գերագույն դատարանի փոխնախագահ Պետր Սուկը։ Պանելային քննարկման մեխն էր թափանցիկության և էթիկայի ստանդարտների ու դատական անկախության միջև անհրաժեշտ հավասարակշռության պահպանումը՝ հիմնվելով տարբեր երկրների փորձի ու միջազգային ուղեցույցների վրա։

Ծովինար Խաչատրյանն անդրադարձել է հարցին, թե ինչպես ապահովել ուղերձների հասցեականությունն ու խուսափել հակասություններից։ Յան Պասսերը ներկայացրել է հատկապես միջազգային դատարաններում հանրային վստահություն պահպանելու և քաղաքական մեկնաբանություններից խուսափելու եվրոպական փորձը։

Դավոր Դուբրավիցան խոսել է միջազգային և եվրոպական ստանդարտներից ու հանձնարարականներից՝ հիմնվելով Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (CCJE) կարծիքների, Վենետիկի հանձնաժողովի ու ՄԱԿ-ի և Բանգալորյան սկզբունքների վրա, ինչպես նաև ներկայացրել Խորվաթիայում դատական հաղորդակցության կարգավորումները։

Պետր Սուկն անդրադարձել է դատավոր-խոսնակի մոդելին և Չեխիայում կիրառվող խառը մոդելին, խոսել այն դատավորների պատասխանատվության մասին, ովքեր դատարանի անունից հանդես են գալիս հանրության շրջանում, ընդգծել է, թե ինչպես կարելի է պահպանել չեզոքությունը և դատաիրավական զսպվածությունը՝ միաժամանակ ձևավորելով արդյունավետ հաղորդակցություն, հատկապես այն դեպքում, երբ տարբեր դերակատարներ են ներկայացնում դատական իշխանության տեսակետը։

Հանդիպմանը մասնակցել են շուրջ 30 երկրից դատավոր պատվիրակներ, հաղորդակցման մասնագետներ, որոնք քննարկել են ժամանակակից դատավորի դրական կերպարի, բարձր հեղինակության ստեղծման գործում լրատվամիջոցների կարևորությունը, նրանց հետ հաղորդակցման հնարավորություններն ու սահմանափակումները։ Եվրոպական առաջադեմ երկրներից որոշ դատավորներ պնդել են, որ դատավորի խոսքն իր վճիռն է ու լրացուցիչ մեկնաբանման, բացատրության կարիք չեն տեսել, կարծիք է հնչել, որ դատավորը շոումեն չէ և պարտավոր չէ պարզեցնել խրթին իրավական լեզուն։

Ի հակադրություն այս տեսակետի՝ Սլովենիայի, Սլովակիայի և Ռումինիայի ներկայացուցիչները պնդել են, որ դատավորները մասնագիտական գործունեության ընթացքում կտրվում են հասարակությունից և դրա արդյունքում է, որ հաճախ քննադատության առարկա են դառնում՝ լինելով չհասկացված ու օտար։

«Եթե դու սեղանը չես, դու մենյուն ես»,– հայտնի արտահայտությունն աշխատաժողովի մասնակիցներին է հիշեցրել ՄԻԵԴ դատարանի հաղորդակցման համակարգող Իոհաննա Լաչանան, ինչին հաջորդել են լրատվամիջոցների հետ իրականացված աշխատանքների օրինակների ներկայացումն ու կարծիքների փոխանակումը։ Ընդհանուր առմամբ մասնակիցների մտավախությունը լրատվամիջոցների կողմից ոչ ամբողջական, երբեմն աղճատված տեղեկատվության «զոհ» դառնալն էր, ինչի հետևանքով շատերը նախընտրում էին լռությունը։

Ի տարբերություն դատավորների՝ հաղորդակցման մասնագետները կարծում էին, որ լռությունն այլևս ոսկի չէ, եթե դատարանը լուռ է, տեղեկատվական վակուումը կարող է լցվել դատարանին ոչ բարենպաստ կեղծ, ոչ ամբողջական տեղեկատվությամբ։ CEELI Institute-ը անկախ, շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպություն է։ Ինստիտուտի հիմնական առաքելությունն է օրենքի գերակայության առաջմղումը ամբողջ աշխարհում՝ նպատակ ունենալով պաշտպանել հիմնարար իրավունքները և ազատությունները, խթանել թափանցիկ և պատասխանատու ինստիտուտների ստեղծումը, կանխել կոռուպցիան, ապահովել տնտեսական զարգացման կայուն հիմք և նպաստել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան