Ճանաչված մարզիկները և մարզիչները իրենց աջակցությունն են հայտնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին

Ներքաղաքական

Ճանաչված մարզիկները և մարզիչները իրենց աջակցությունն են հայտնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից։

Մասնավորապես նշվում է. «Մենք` մարզական աշխարհի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս,մեր զորակցությունն ենք հայտնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Վարդան Ղուկասյանը մշտապես՝ նույսնիկ քաղաքապետի պաշտոնը չզբաղեցնելու ժամանահատվածում,կանգնած է եղել մեր կողքին,քաջալերել ու խրախուսել է մեզ։ Վարդան Ղուկասյանն է առաջին այն քաղաքապետը,որն ի շարս մի շարք ազգօգուտ նախաձեռնությունների, օլիմպիական խաղերում, Եվրոպայի եւ աշխարհի մրցաշարերում Հայաստանի դրոշը բարձրացած, հաղթական ցուցանիշներ գրանցած գյումրեցի մարզիկներին, տեղական բյուջեի միջոցներից,տրամադրել է ամսական գումար՝ պարգեւավճարի տեսքով։ Նման հոգածությունն աննախադեպ էր։

Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ և հետևողականության արդյունքում Գյումրիում կառուցվել և վերակառուցվել են մարզական մի շարք դպրոցներ, ձեռք է բերվել անհրաժեշտ մարզական գույք,խրախուսվել են պատանի մարզիկները և նրանց մարզիչները։ Այսօր էլ ,նրա աջակցությամբ և ծրագրերով, Գյումրու մարզական աշխարհը երկրորդ շունչն է առնում,պահպանվում և շարունակվում են Գյումրու մարզական ավանդույթները՝գրանցելով մարզական հաղթանակներ։ Մենք լիահույս ենք,որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ շուտ կվերադառնա իր աշխատանքին` կյանքի կոչելու ազգանվեր ծրագրերը։

Իսրայել Միլիտոսյան- Օլիմպիական խաղերի չեմպիոն ,աշխարհի և եվրոպայի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ /ծանրամարտ/

Լևոն Ջուլֆալակյան - Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և եվրոպայի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ /հունահռոմեական ըմբշամարտ/

Երվանդ Գրիգորյան - Աշխարհի կրկնակի և եվրոպայի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ /սամբո/

Ռոբերտ Էմմիյան - Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր, սպորտի վաստակավոր վարպետ, Գյումրու պատվավոր քաղաքացի / աթլետիկա/

Հայկ Ավետիսյան – ՀՀ Վաստակավոր մարզիչ /սամբո/

Ալեքսան Կարապետյան - Աշխարհի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ /ծանրամարտ/

Գևորգ Դավթյան - Օլիմպիական խաղերի մրցանակակիր , աշխարհի մրցանակակիր և եվրոպայի չեմպիոն /ծանրամարտ/

Կարեն Կարապետյան - ՀՀ Վաստակավոր մարզիչ /ծանրամարտ/

Վահան Բիչախչյան - ՀՀ Վաստակավոր մարզիչ, ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ /ծանրամարտ/ Գևորգ Ալեքսանյան – ՀՀ վաստակավոր մարզիչ , միջազգային կարգի մրցավար, Գյումրու պատվավոր քաղաքացի /հունահռոմեական ըմբշամարտ/

Մանվել Սահրադյան - Եվրոպայի չեմպիոն և միցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ /հունահռոմեական ըմբշամարտ/

Կորյուն Մարտիրոսյան - Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ/հունահռոմեական ըմբշամարտ/

Մնացական Իսկանդարյան - Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակաի և եվրոպայի բազմակի չեմպիոն /հունահռոմեական ըմբշամարտ/

Մանվել Ապիկյան - Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթակիր /հունահռոմեական ըմբշամարտ/

Վարազդատ Լալայան - Օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն և եվրոպայի բազմակի չեմպիոն /ծանրամարտ/

Գարիկ Կարապետյան - աշխարհի և եվրոպայի չեմպիոն , մրցանակակիր /ծանրամարտ/

Գրիգոր Մխիթարյան - աշխարհի և եվրոպայի չեմպիոն /սամբո/

Հովհաննես Բաչկով - Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի մրցանակակիր, եվրոպայի բազմակի չեմպիոն /բռնցքամարտ/

Մանվել Մուրադյան – ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոն , միջազգային կարգի սպորտի վարպետ /բռնցքամարտ/

Արա Խաչատարյան - Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն և միցանակակիր /ուժային եռամարտ/

Մակար Թամրազյան - Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն և միցանակակիր /ուժային եռամարտ/

Հովհաննես Մարգարյան – Եվրոպայի բազմակի չեմպիոն /գնդակային հրաձգություն/

Գոռ Խաչատրյան - Եվրոպայի բազմակի չեմպիոն /գնդակային հրաձգություն/

Արուսյակ Գրիգորյան – Եվրոպայի չեմպիոն և մրցանակակիր /գնդակային հրաձգություն/

Անդրանիկ Գևորգյան – ՀՀ վաստակավոր մարզիչ /հունահռոմեական ըմբշամարտ/

Կարեն Խաչատրյան – Աշխարհի և եվրոպայի չեմպիոն /հունահռոմեական ըմբշամարտ/

Գևորգ Գևորգյան - ՀՀ վաստակավոր մարզիչ /հունահռոմեական ըմբշամարտ/

Տիգրան Գևորգյան - ՀՀ վաստակավոր մարզիչ /հունահռոմեական ըմբշամարտ/ Մաքսիմ Մանուկյան – Աշխարհի և եվրոպայի բազմակի մրցանակակիր /սամբո/ Գառնիկ Չոլակյան - Աշխարհի և եվրոպայի չեմպիոն /ծանրամարտ/»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում