Հայաստանում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն». Ամստերդամ

Ներքաղաքական

Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ  Ռոբերտ Ամստերդամը գրել է․

«Այժմ արդեն փաստ է, որ Հայաստանում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն»։

Երբ իմ պաշտպանյալ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցով դատական նիստը դեռ ընթանում էր, վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը արդեն հրապարակեց կալանքը երկարաձգելու մասին «վճիռը»։

Այսօր դատարանը պաշտոնապես հաստատեց այդ կանխորոշված դատավճիռը՝ երկարաձգելով կալանքը ևս երկու ամսով։ Սա, աներկբա, ապացույց է, որ Հայաստանի դատական համակարգը լիովին զրկված է անկախությունից։ Այն վերածվել է քաղաքական ցուցումների կատարման գործիքի։ Մարդ, ով ժամանել էր իր հոր քառասունքին և արդեն հինգ ամիս անազատության մեջ է՝ առանց որևէ հիմնավոր ապացույցի, պետք է ևս երկու ամիս զրկված մնա ազատությունից։

Այս դաժանությունը դուրս է իրավական, բարոյական և հումանիտար բոլոր կանոններից։ Անձնական ազատությունից զրկելն օգտագործվում է որպես քաղաքական ճնշման անընդունելի լծակ։
Այսպիսի անձնական ահաբեկչությունը նույն օրերին զուգորդվել է նաև տնտեսական գրոհով։

ՀԾԿՀ-ի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերի» լիցենզիան դադարեցնելու որոշումը տնտեսական բռնազավթում է։ Այս ռեյդն իրականացվում է չնայած Ստոկհոլմի Արբիտրաժային Ինստիտուտի միջանկյալ որոշմանը, որն ուղղակիորեն արգելում էր լիցենզիայի չեղարկումը։

Արբիտրաժի որոշումն անտեսելը ցույց է տալիս միջազգային իրավունքի նկատմամբ ՀՀ իշխանությունների լիակատար անհարգալից վերաբերմունքը։

Զուգահեռ և համակարգված նման գործողությունները ընդհանրապես կապ չունեն իրավական գործընթացների հետ։ Ահաբեկչություն են և իրականացվում են ճղճիմ քաղաքական և անձնական շահեր սպասարկելու համար։

Սամվել Կարապետյանի ներդրումային և անձնական իրավունքները պաշտպանելու համար մենք օգտագործելու ենք միջազգային իրավունքի բոլոր հնարավոր գործիքները։
Մեր թիմը վճռական է՝ կանգնելու ՀՀ իշխանությունների անօրինականությունների դեմ»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում