«Իրավունք» թերթի տպագիր համարներ

2026-ին վերընտրվելու է Նիկոլը, ողբերգությունը դա է. Դավիթ Մշեցի

Մշակութային

Վաղարապատում կայացած ավագանու ընտրություններին հաջորդած քաղաքական ու հասարակական գնահատականները կրկին մտահոգիչ հարցեր են բարձրացնում՝ 2026-ին սպասվող համապետական ընտրությունների շուրջ։ «Իրավունք TV»-ի հետ զրույցում բանաստեղծ ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻՆ ներկայացնելով իր դիտարկումները՝ խոսում է ոչ միայն ընտրական գործընթացների իրական արժեւորումների անհրաժեշտության, այլ նաեւ քաղաքական դաշտի շուրջ ձեւավորված անհանգստացնող մթնոլորտի մասին։ Ըստ նրա, ներկայիս զարգացումները հուշում են, որ իշխանության վերարտադրության հավանականությունը մեծ է, իսկ հասարակական մտածողության խորքային պատկերը հուսադրող չէ։

— Դավիթ, Վաղարապատի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք: Փաստացի, ՔՊ-ն կրկին իշխանություն է Սուրբ քաղաքում:

— Միշտ Փաշինյանը խոսել է այն մասին, որ Հայաստանում եղել են ընտրակեղծիքներ եւ ընտրակաշառքներ: Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության օրենքով ե՛ւ կաշառք տվողն է հանցագործ, ե՛ւ վերցնողը: Հիմա, եթե այդ ժողովրդի մեծ մասը կաշառք է տվել եւ վերցրել, ստացվում է, որ հանցագործներ են բոլորը, հետեւաբար, այդ նույն ժողովրդի մեծամասնությունը ընտրում է ՔՊ-ին: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, ՔՊ-ն ընտվել է հանցագործների կողմից:

— Հետաքրքիր օրինակ բերեցիք, սակայն ընդունենք փաստը, որ թեկուզ քիչ տոկոսային քանակով, բայց ընտրել են: Այս համատեքստում՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններից ի՞նչ սպասենք:

— Իրականում, ընդդիմությունը ոչինչ չի ձեռնարկում Նիկոլին հանելու համար: Չի միավորվում եւ չի միավորվի, քանի որ Նիկոլը դեռ բաներ պետք է տա ու կտա: Իսկ այն մարդիկ, ովքեր կփորձեն քայլեր ձեռնարկել, ասածս հիշեք, բոլորի վրա մի կոմպրոմատ ունի եւ անմիջապես կձերբակալի: Հիմա ի՞նչ է կատարվում, երբ ինչ-որ մեկը գրանցում է հաղթանակ, անմիջապես նախաձեռնվում է քրեական գործ: Իսկ այսքան տարի այդ գործերի մասին Փաշինյանը չի իմացե՞լ, իհարկե, իմացել է:

Այո, 2026 թվականին վերընտրվելու է Նիկոլը: Իմ ողբերգությունը դա է: 1988-ի փառահեղ հաղթանակ տարած, մշակույթ, սկզբունքայնություն ունեցող ժողովուրդն ինչպե՞ս դարձավ այսպիսին: Ինչպե՞ս հասավ այն աստիճանի, որ Նիկոլ է ընտրում: Իմ համոզմամբ, 5 տարեկան երեխայից բարձր այլեւս ոչ ոքի հետ չարժի խոսել, քանի որ մենք այլեւս քաղաքակրթական Սոդոմ-Գոմորի մեջ ենք:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան