«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տարբեր քաղաքներում փաթեթներ սփռողն ամենեւին էլ Սանտան չէր

Քրեական

Անօրինական թմրաշրջանառության վերաբերյալ ստացած տեղեկությունն իրացնելիս Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում ձերբակալել են Երեւանի Գայի փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի եւ իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխել են բաժին:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով մեկ փաթեթ` լցված մարիխուանայի նմանվող զանգվածով: Երիտասարդը հայտնել է, որ «Տելեգրամ» հավելվածի միջոցով ձեռք է բերել նման 20 փաթեթ` դրանք տեղադրելու նպատակով:

Դրանցից երկուսն արդեն տեղադրել է Երեւանում, 14-ը` Վաղարշապատում, երեքն էլ` Արմավիր քաղաքում: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նույն օրը կատարված զննությամբ երիտասարդի տեղադրած փաթեթները հայտնաբերվել են:

Դատարանի որոշմամբ՝ խուզարկվել է նաեւ երիտասարդի ավտոմեքենան. Հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով լցված եւս 9 փաթեթ: Հանգամանքները պարզվում են:

ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ Է, 32-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴԸ՝ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ակնալիճ գյուղի բնակիչ 32-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է զենք-զինամթերք։

Տեղեկությունը ստուգելու նպատակով նոյեմբերի 18-ին ոստիկաններն այցելել են տղամարդուն: Բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը ներկայացրել է մեկ ատրճանակ եւ ողորկափող որսորդական մեկ հրացան` ութ փամփուշտով։

Տղամարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է բաժին, իսկ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են:

ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՁԵՐԲԱԼԱՎԵՑ ԹՄՐԱՆՅՈՒԹ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ

Երեւանի գնդի 1-ին գումարտակի պարեկները թմրամիջոց օգտագործելու եւ պահելու կասկածանքով նոյեմբերի 16-ին Քրիստափորի փողոցում ձերբակալել եւ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են ներկայացրել 24-ամյա մի երեւանցու։

Պարզվել է, որ 2024 թվականից նա հետախուզվում էր ավազակության եւ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։

Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նաեւ դեղնականաչավուն զանգված։

ՏՂԱՄԱՐԴՈՒ ՄՈՏ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ, ՏԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՄԲ՝ ԿԱՆԵՓ

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատ գյուղի մի բնակիչ աճեցնում է կանեփ եւ օգտագործում թմրամիջոցներ:

Նոյեմբերի 14-ին ոստիկանները ստուգել էին տեղեկությունը, եւ Արարատ գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդը հաստատել էր, որ ճիշտ է: Նա ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին, որտեղ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված:

Վեդիի քննչական բաժնում հարուցված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 30-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է տարայի մեջ աճեցված կանեփի 14 բույս։ Ըստ տանտիրոջ` բույսերն ինքն էր մշակել անձնական օգտագործման համար։ Հանգամանքները պարզվում են:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան