Հրդեհի բռնկման պատճառը շմոլ գազը չի եղել.Դատարանում «պայթում է» 15 զինվորի ողջ-ողջ այրելու իրական պատճառը

Հանդիպում

Ազատի զինվորական կացարանի ողբերգական հրդեհի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանի պնդմամբ դատական նիստերում նոդ բացահայտումներ են տեղի ունենում.

-Օրինակ, հարցաքննված  փորձագետը բացառեց պայթյունի վարկածը, ասելով, որ կացարանում եղել են պայթյուններ, բայց դրանք հետևանք են եղել փամփուշտների արկղի պայթյունի։ Այդ փորձագետը մի քանի ուշագրավ տվյալներ հաղորդեց, նա բացառեց, որ փայտե վառարանի արդյունքում կարող էր շմոլ գազ առաջանալ։ Դա նշանակում է, որ դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները, որ զինծառայողների մահ վրա է հասել շմոլ գազի և ջերմային ներգործության միջոցով, ընդ որում կենդանության օրոք, բավականին վիճահարույց է դառնում։ 

Ըստ փորձագետի տված տեղեկությունների, հրդեհի բռնկման պահին կացարանում շմոլ գազ չի եղել, ենթադրաբար Եղիշեի կողմից վառարանը վառելու պահին զինծառայողները հանգիստ քնած են եղել։ Դա նշանակում է, որ Եղիշեի ռեակցիային, ողջ մնացած զինվորների օգնության կանչելու պայմաններում զոհված զինծառայողները վայրկյանական պետք է արթնանային և կկարողանային այդ տարածքից դուրս գալ։ Հետևաբար, այս փորձագետի հայտնած տեղեկությունները մեզ համար էական են, և մենք դատաբժիշկների հարցաքննության ընթացքում կփորձենք հասկանալ այս հարցերի պատասխանները։

Բացի այդ, այս փորձագետը սենսացիոն տեղեկություն հաղորդեց նաև այն առումով, որ ինքը իմ կողմից բարձրացված հարցին, թե այնուամենայնիվ արդյո՞ք պնդում է, որ հրդեհի օջախը եղել է վառարանը, նա դա հաստատեց, բայց չհաստատեց, որ հրդեհ կարող էր առաջացած լինել բենզինից։ Սա նորանոր հարցեր է առաջացնում, որովհետև բենզինի կիրառումը և դրանից նման ծավալի հրդեհի առաջացումը իսկապես որոշակի վերապահումներ է առաջացրել ծնողների մոտ։

Բայց այս փորձագետը նաև մեկ այլ կարևոր ուշագրավ տվյալ հաղորդեց, որ ինքը տեսականում և գործնականում հնարավոր է համարում քննչական փորձարարության իրականացումը։ Դա նշանակում է, որ հնարավոր է կազմակերպել քննչական փորձարարություն, վերականգնելով դեպքի իրականացման այդ գործընթացը, որի պայմաններում հնարավոր լինի պարզել, թե իրականում կարող էր վառարանը վառելու արդյունքում նման ծավալի հրդեհ ստանալ և նման ողբերգության պատճառ դառնալ։ Ես նման միջնորդություն կներկայացնեմ դատարանին

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում