«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Միակ երազանքս այն է, որ երբ հասնեմ կյանքիս մայրամուտին` հանգիստ ու խաղաղ հեռանամ այս կյանքից. Լեգենդի վերջին զրույցը

Սպորտ

Օլիմպիական չեմպիոն և մոսկովյան «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել է 100 տարեկան հասակում։

Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին նշել է ծննդյան 99-րդ տարեդարձը, եւ հենց այդ օրը «Իրավունք» բացառիկ զրույց է վարել այլեւս լուսահոգի լեգենդի հետ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք առանց խմբագրման.

Ի՞նչ երազանք ունի 99-ամյա ֆուտբոլի լեգենդը, որը դեռ չի իրականացել «Իրավունքի» հետ բացառիկ զրույցում կիսվել է լեգենդը.

-Լավ հարց էր, չէի մտածել(-ժպտում է. Հեղ) .Չունեմ, հավատացեք, չունեմ, ես անշնորհակալ կլինեմ, որ կյանքից տրված իմ անձնական, գործնական հաջողություններից դժգոհեմ: Այո, ճիշտ նշեցիք, բոլորեցի 99-ամյակս, բայց մինչեւ այժմ ես գնահատված ու կարեւորված եմ, ես աշխատում եմ, ունեմ անուն, պատիվ, հեղինակություն, ինձ հարգում եւ ակնածանքով են վերաբերում ոչ միայն իմ ՌԴ-ում եւ Հայաստանում, այլ աշխարհի տարբեր երկրներում: Էլ ինչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար: Ուստի միակ երազանքս այն է, որ երբ հասնեմ կյանքիս մայրամուտին` հանգիստ ու խաղաղ հեռանամ այս կյանքից, դա էլ լինի ու ուրիշ ոչ մի երազանք չունեմ:

- Ինչն՞ եք ամենաշատը սիրում Հայաստանում:

-Հայաստանն ամբողջությամբ, խենթանում եմ հայրենիքիս համար մինչ օրս ու այդպես է լինելու մինչեւ կյանքիս վերջին վարկյանը:

-Ի՞նչ Հայաստանի մասին եք երազում:

-Տարածքային առումով ամբողջական, համախմբված ու բարեկեցիկ Հայաստանի մասին եմ երազում:

-Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:

-Մարդկային ստորությունից:

-Ի՞նչը, ինքներդ Ձեզ երբեք չեք ների:

-Երբեք ինձ չեմ ների, որ այդպես էլ չկարողացա անթերի խոսել իմ մայրենի լեզվով:

-Ի՞նչը չեք ների առհասարակ:

-Դավաճանությունը:

-Ի՞նչ է սերը Ձեզ համար:

-Կյանքը գեղեցիկ եւ լիարժեք ապրելու իմաստ:

-Արտասվո՞ւմ եք:

-Նախկինում` հազվադեպ, հիմա արցունքներս ինքնաբերաբար հոսում են Արցախ անունը լսելիս:

-Եթե իմանայիք, որ Ձեզ մնացել է ընդամենը 24 ժամ ապրելու, որը կլիներ Ձեր գործողությունը:

-Ամեն ինչ կանեի, որ 24 ժամում հասցնեի շատ բարի գործեր անել, ու այդ պահին իմ ձեռքին եղած ողջ գումարը կփոխանցեի չքավորներին:

- Թեեւ Դուք նշեցիք, որ առողջական վիճակից ելնելով Հայաստան գալ, ցավոք չեք կարող, բայց եթե Ձեր առողջությունը ներեր ւ կարողանայիք այցելել հայրենիք, ո՞րը կլիներ Հայաստանում այն վայրը, որ առաջինը կայցել էիք:

-Առաջին հերթին կայցելեի «Արարատ 73-»-ի մահացած տղաների գերեզմաններին, հաջորդը, որ կանեի դա իմ ողջ մնացած թիմակից տղաներին այցելելը կլիներ, կգնայի պինդ կգրկեի Սերգեյ Պողոսյանին, ում հետ ավելի սերտ կապի մեջ եմ քան մյուս տղաների հետ...

-Եվ վերջում, կա՞ հարց, որը չհնչեց, բայց, որին կցանկանայիք անդրադառնալ: 

-Ուզում եմ հայ ազգիս ասել, որ ես Ձեզ հետ հավասար լացում եմ, տխրում եմ եւ ուրախանում եմ, ես Ձեզ հետ եմ իմ հայ ազգ:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան