«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՇՏԱՊ. WhatsApp-ով նոր հանցավոր ալիք է գործում. թիրախում ՀՀ քաղաքացիներն են

WhatsApp-ով նոր հանցավոր ալիք․ Նիգերիական խաբեբաները թիրախավորել են Հայաստանի քաղաքացիներին։ Այս մասին ահազանգում է հայտնի տեղեկատվական անվտանգության փորձագետ ԱՐՍԵՆ ԼԵՎՈՆՅԱՆԸ.

Հայաստանի քաղաքացիները կրկին հայտնվել են միջազգային հանցավոր խմբակների թիրախում։ WhatsApp հավելվածով վերջին օրերին տարածվում է նոր, խիստ վտանգավոր և կազմակերպված խաբեության սխեմա, որն արդեն իսկ հաջողությամբ գրավել է մի շարք մարդկանց վստահությունը՝ գողանալով նրանց անձնական տվյալները և գումարները։

Սխեման կառուցված է հոգեբանական մանիպուլյացիայի, ողորմության զգացումի շահարկման և «դրամական ժառանգության» կեղծ խոստումների վրա։ Եվ ամենազարմանալին այն է, որ հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից գործող հանցախմբերը հստակ գիտեն՝ մեր տարածաշրջանում ով է ավելի խոցելի։

Սխեման սկսվում է միանգամայն «անմեղ» հաղորդագրությամբ, որոնք WhatsApp-ում ստանում են Հայաստանի քաղաքացիները։ Հաղորդագրության հեղինակը ներկայացնում է իրեն որպես ֆրանսուհի կին, հաճախ «տատիկ», որն իբր ծանր հիվանդ է՝ քաղցկեղի վերջին փուլում, միայնակ է և ցանկանում է իր ողջ ունեցվածքը բաժանել «բարի մարդկանց»։

Շատերը սա կկարդան ու կհեռացնեն։ Բայց հենց այդ «շարունակ, բայց անմեղ» մարդիկ են դառնում թիրախ՝ հատկապես բարձր սթրեսային պայմաններում ապրող քաղաքացիները, ովքեր հավատում են փոքրիկ հրաշքի կամ ճակատագրի նշանի։

Հանցախումբը հաջորդիվ զոհին ուղարկում է «իր փաստաբանի» համարը։ Ահա այստեղ սկսվում է իրական թակարդը։

Երբ քաղաքացին գրում է այդ անձին, ներկայացող փաստաբանը ուղարկում է պատրաստի փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ տվյալ անձը արդեն իսկ հանդիսանում է մեծ ունեցվածքի կամ գումարի ժառանգորդ։

Այդ փաստաթուղթը ձևակերպված է այնքան պրոֆեսիոնալ, այնքան «իրական», որ անգամ իրավաբանությամբ զբաղվող մարդիկ կարող են մի պահ շփոթվել։ Եվ հենց այստեղ է զոհը կորցնում զգոնությունը։ Նա սկսում է լրացնել իր տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, անձնագրի սերիա, հեռախոսահամար, բանկային տվյալներ: Այդ ամենը ուղիղ փոխանցվում է հանցավոր խմբակին՝ դարձնելով մարդուն թիրախ հաջորդ ծանր փուլում։

«Փաստաբանը» երկրորդ փուլում արդեն կապ է հաստատում զոհի հետ։ Եվ սա այն պահն է, երբ դրվում է վերջնական կետը՝ ասում է, որ գումարը ձեզ է փոխանցվելու, բայց ինքն անչափ զգույշ է, քանի որ խոշոր փոխանցումներ կան, ու նախքան իրական փոխանցումը դուք պետք է կատարեք «փոքրիկ վճարում»՝ իբր վստահության համար։

Մեկ վճարումից հետո նրանք թալանում են ձեզ մինչև վերջ։
«Փոքրիկ վճարումը» դառնում է երկրորդը, երրորդը, չորրորդը… ամեն անգամ նոր պատճառաբանությամբ։ Զոհը նույնիսկ չի նկատում՝ ինչպես է կորցնում իր ամբողջ գումարները։
Այս մարդիկ իրականում կորցնում են ոչ միայն իրանց  գումարները, այլև ինքնասիրությունը, վստահությունը և երբեմն էլ կյանքի հանդեպ հավատը։ Սա պարզապես խաբեություն չէ սա հոգեբանական պատերազմ է։ Նիգերիական նման խմբակները տարիներ շարունակ ունեին իրենց թիրախները՝ հիմնականում Եվրոպայում։ Բայց հիմա նրանք հստակ տեղափոխվել են Արևելյան Եվրոպա և Կովկաս, որտեղ սոցիալական ճգնաժամերը, ֆինանսական դժվարությունները և հոգեբանական խոցելիությունը ավելի մեծ է։ Հայաստանը դարձել է նախընտրելի թիրախ։ Սա պատահական չէ։ Նրանք գիտեն, որ մեր հասարակության մեջ շատերն են հավատում՝
«Աստված կտա» արտահայտությանը։ Եվ հենց այս հավատն է, որ օգտագործվում է որպես սվին։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան