«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի կուսակցությունն առաջարկել է Յուլիա Տիմոշենկոյին միավորվել՝ Ուկրաինայի կառավարության հրաժարականին հասնելու համար

Միջազգային

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունն առաջարկել է, որ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունը համատեղ ձգտի Ուկրաինայի կառավարության հրաժարականին: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է կուսակցության թելեգրամյան ալիքում:

«Նախարարների կաբինետը դարձել է կոռումպացված խմբի գործիք, որը ոչնչացրել է պետական ​​կառավարման համակարգը: Քաղաքական ճգնաժամի կարգավորման առաջին քայլը կոռումպացված, ոչ պրոֆեսիոնալ և վարկաբեկված կառավարության հրաժարականն է»,- հայտարարել է կուսակցությունը:
«Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը դիմել է նաև «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավորներին և դրա առաջնորդին՝  նրանց կոչ անելով համատեղ աշխատել խորհրդարանի դերը վերականգնելու համար: «Ժողովրդի ծառա» կուսակցությանն ուղղված իրենց ուղերձում նրանք ընդգծել են, որ նախագահ Զելենսկու հետ հանդիպումից հետո պարզ է, որ իշխանությունները չեն ծրագրում փոխելու երկրի կառավարման իրենց մոտեցումը, ուստի ժամանակն է, որ պատգամավորները որոշեն սեփական դիրքորոշումը: «Եվրոպական համերաշխություն» կուսակցության կարծիքով՝ այժմ հնարավորություն կա վերականգնելու Գերագույն Ռադայի անկախությունը և լուծարելու Նախարարների կաբինետը: 
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը հետաքննություն սկսեցին էներգետիկայի ոլորտում խոշոր կոռուպցիոն սխեմայի վերաբերյալ, որի համակարգողը Զելենսկու մտերիմ գործարար Թիմուր Մինդիչն էր։ Մինդիչը խուզարկություններից առաջ լքել էր Ուկրաինան և այժմ Իսրայելում է։ Կոռուպցիոն գործում հոլովվում են նաև նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չերնիշովի և, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի անունները։

Հետաքննությունը քաղաքական ճգնաժամ է առաջացրել Գերագույն Ռադայում. «Եվրոպական համերաշխություն» և «Գոլոս» կուսակցությունները պահանջել են, որ Զելենսկին պաշտոնանկ անի Երմակին, լուծարի նախարարների կաբինետը և խորհրդարանական կոալիցիա կազմի ընդդիմության հետ։ «Բատկիվշչինա»-ի պատգամավորներից ոմանք աջակցել են այդ պահանջներին։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան