«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երեւանում օդի աղտոտման մակարդակը հատել է կարմիր գիծը.Միջազգային IQAIR կայքում Երեւան ներկայացվել է, որպես վտանգավոր քաղաք

Երևանում` կյանքին սպառնացող օդի աղտոտվածության մակարդակն աննախադեպ բարձր է՝ հասնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներից 20-30 անգամ բարձր մակարդակի,-ահազանգում է բնապահպան Ինգա Զարաֆյանը:

-Քաղաքում PM2.5, որը չափում է մասնիկային նյութի կոնցենտրացիան, երեք շաբաթ է, ինչ հասել է  վերին շեմին:Վերջին երեք շաբաթների ընթացքում միջազգային կայքը նախազգուշացում է տվել կարմիր գույնով, որ Երևանի օդի աղտոտվածության մակարդակը՝ մարդկանց առողջության համար շատ վտանգավոր է: Բայց համապատասխան կառույցներն անտեսել են ներկայացված տվյալներն ու մեր քաղաքացիներին որևէ կերպ չեն զգուշացրել դրա մասին։

Ես, չգիտեմ՝ Առողջապահության նախարարությունն ինչպես է պատկերացնում իր պրոֆիլակտիկ աշխատանքը, բայց իրենց պարտավորությունն է մեր քաղաքացիներին իրազեկել, թե ինչպես վարվեն այս օրերին: Չկան որևէ նախազգուշացնող հայտարարություններ ու ցուցումներ:

Չնայած նրա, որ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը բացատրել է, որ իրավիճակը պայմանավորված է սառը և տաք օդային զանգվածների միջև տուրբուլենտության բացակայությամբ, բնապահպանը մեկ այլ կարևոր երևույթի վրա է ուշադրություն դարձնում.

- Մարդիկ ամենուրեք տերևներ են այրում, միաժամանակ, կրակի մեջ նետելով  տարաբնույթ առարկաներ, որոնց այրման հետևանքով առաջանում են առողջության համար վտանգավոր նյութեր։ Ավելին, Երևանում կան բազմաթիվ բաց հանքեր և քարի վերամշակման արտադրամասեր, որոնք նույնպես նպաստում են օդի աղտոտմանը։

Փորձեք դուրս գալ մայրաքաղաքից: Փոխարենը շնչես մաքուր օդ, շնչում ես այրվող տերևների ծխի հոտ ու սկսում ես խեղդվել: Այն բնակավայրերում, որտեղ շատ են այգիները, այդ հատվածներում առավել ևս վատ վիճակ է: Այս իրավիճակը մարդկանց մոտ կարող է հանգեցնել սրտանոթային և թոքային հիվանդություններից վաղաժամ մահացությունների և քաղցկեղի աճի:

Ես չգիտեմ՝ էլ ինչքան պետք է բարձրանա, որ հասկանանք՝ ինչ պետք է անենք: Մինչև հասարակական կազմակերպությունները չահազանգեցին ու չբարձրաձայնեցին, պատկան մարմինները չխոսեցին դրա մասին՝ քաղաքացիներին խորհուրդներ տալով ու զգուշացնելով օդի աղտոտվածության մասին: Բայց, սա քիչ է, պետք է մեծ աշխատանքներ տանել այս ամենը կանխելու համար։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան