Գորիսի պետական քոլեջի 30 աշխատակից հեռանում է կրթօջախից՝ այդկերպ մերժելով ԿԳՄՍ նախարարի հրամանը

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնից ազատել է Կարեն Լազարյանին։

 

Ընդ որում՝ ազատման հրամանում որևէ հիմք՝ գործող օրենքներից բխող, չի նշվում։

 

Վկայակոչվում է սոսկ «ՊՈԱԿ–ների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ժդ» կետը, որը սահմանում է՝ «Առկա են օրենքով սահմանված այլ հիմքեր»։

Թե ինչ օրենքների և ինչ հիմքերի ու այլ հիմքերի մասին է խոսքը՝ ոչ մի բառ։

 

Իսկ շահարկումը, թե Կարեն Լազարյանը խոչընդոտում է ՀՀ կառավարության 2025 թ․ ապրիլի 17-ի N 441-Ա որոշման (Գորիսի երկու քոլեջի միաձուլման) իրականացմանը, դարձյալ զուրկ է փաստական որևէ հիմքից։

 

Ըստ քոլեջի՝ քանիցս նախարարություն հղած գրությունների՝ Կառավարության վերոնշյալ որոշման կատարմանը դիտավորությամբ խոչընդոտում է միայն մեկ անձնավորություն՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով, ըստ Գորիսում տարածված լուրերի, դրանով տարածաշրջանում հակավարչապետական տրամադրություններ է գեներացնում։

 

Քիչ առաջ տեղի է ունեցել Գորիսի պետական քոլեջի դասախոսական և վարչական աշխատողների ընդհանուր ժողովը՝ նախարարի անհիմն հրամանը քննարկելու նպատակով։

Ժողովի մասնակիցները վերստին արձանագրել են, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու փոխնախարար Արաքսյա Սվաջյանը՝ տեղական երկու իշխանավորի անձնական պատվերով ու նրանց անձնական շահերից ելնելով, ամիսներ շարունակ փորձում են աշխատանքից ազատել Կարեն Լազարյանին, բայց չեն կարողանում՝ օրինական հիմքեր չգտնելու պատճառով:

 

Ուստի և նախընտրել են հերթական անգամ ՀՀ օրենքները շրջանցելու անբարո ճանապարհը:

 

Ժողովականները նշել են նաև, որ ԿԳՄՍ նախարարն ու նրա տեղակալը դիտավորությամբ են կազմաքանդում հանրապետության ամենակայացած և ամենահամբավավոր երկու կրթօջախը՝ «Գորիսի պետական քոլեջը» և «Գորիսի պրոֆ․ Խ. Երիցյանի անվան գյուղատնտեսական պետական քոլեջը»՝ այդկերպ ոչ միայն վնասելով միջին մասնագիտական կայացած կրթական համակարգին, այլև թուլացնելով սահմանապահ դարձած Գորիսի տարածաշրջանի դիմադրողականությունը:

 

Եվ հաշվի առնելով, որ իրավական ճանապարհով այլևս հնարավոր չէ նախարարին հետ պահել հակակրթական գործողություններից և անձնական վրեժխնդրությունից, 30 հոգի՝ դասախոսներ և վարչական աշխատողներ, դիմել են դեռևս գործող տնօրեն Կարեն Լազարյանին՝ աշխատանքից ազատվելու պահանջով:

 

Այդ ամենը նշանակում է, որ վաղվանից՝ դեկտեմբերի 3-ից, Գորիսի 100-ամյա պետական քոլեջը հայտնվում է դադարի մեջ՝ այս անգամ դասախոսներ չունենալու պատճառով…

Թե ինչ կլինի հետո, կիմանաք մեր հաջորդ հրապարակումներից:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում