«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բա այդպես շուստրի քանի՞ քույր ու եղբայր եք. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Իր ասուլիսում ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Մայր Աթոռի դիվանապետ Տ. ԱՐՇԱԿ արքեպիսկոպոս ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Հանրային դաշտ նետված իրեն վերագրվող ինտիմ տեսանյութի առնչությամբ՝ բավական օբյեկտիվ հակափաստարկներ ներկայացնելուն զուգահեռ՝ նա հանկարծ նշեց. «Հիմա, ըստ էության, առաջարկվել է որ ես իմ ծառայությունը դադարեցնեմ, իրավական լեզվով ասած, խափանման միջոց կիրառվի։ Խափանման միջոցի նպատակը հետեւյալն է. առաջին, որպեսզի ես հնարավորություն չունենամ ազդելու հանձնաժողովի օբյեկտիվ քննության վրա, որի հնարավորությունը ես չունեմ, կամ համենայնդեպս այդ հնարավորությունը չի նվազելու իմ պաշտոնաթողությունից հետո, որովհետեւ ես այսպես, կամ այնպես հանձնաժողովի անդամների հետ հարաբերություններ ունեմ։ Ինձ մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու, կենակցելու մեջ եւ այլն: Հիմա եթե իմ պաշտոնավորությունը դադարեցնում եք, զավեշտական է, ես ավելի մեծ հնարավորություն եմ ունենում այդ նույն մեղքը գործելու: Նպատակը ո՞րն է: Պարզ է՝ քարոզչական»։ Ամեն ինչ հասկացանք, բայց «ես ավելի մեծ հնարավորություն եմ ունենում այդ նույն մեղքը գործելու» հայտարարությունը, համաձայնեք, որ բավական տարակուսելի ու խնդրահարույց է: Ավելին՝ հեչ զավեշտալի չէ: Հիմա մեղք գործե՞լ է, որ նույն մեղքը կարող է կրկնել: Համաձայնեք, որ խառը ժամանակներ են:

Տարօրինակ հայտարարություններով է հանդես գալիս նաեւ «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, նախկին ՄԻՊ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ: Նա գցել-բռնել է ու եկել հետեւյալ եզրահանգման. «Եթե նախկին նախագահներն ուզում են, որ Փաշինյանը հեռանա, ընտրություններին չպետք է մասնակցեն»: Այստեղ են ասել՝ բա այդպես շուստրի քանի՞ քույր ու եղբայր եք: Նախ սկսենք նրանից, որ նախկին երեք նախագահների թիմերից որ մեկն էլ մասնակցի ընտրություններին, հաստատ անցողիկ շեմը հաղթահարող է: Այսինքն՝ միանշանակ նրանցից որեւէ մեկը ձայներ փոշիացնող չէ՝ ի տարբերություն արմանթաթոյանանման քաղաքական ուժերի, որոնք ընտրություններից առաջ հայտնվում են, իսկ հետո անհետանում՝ իրենց զրոյական վարկանիշով: Հետեւապես, գուցե հենց Արման Թաթոյանի՞ն է պետք հորդորել, որ քիթը չմտցնի ընտրությունների մեջ ու իշխանության ջրաղացին ջուր չլցնի:

Քաղակտիվիստ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՇԽԱՆՅԱՆԻՆ էլ քիչ էր մնում հանրությունը հերոս հռչակեր՝ Սուրբ Սարգիս եկեղեցում Վեհափառ Հայրապետի անունը Պատարագի ժամանակ չհիշատակելու դեմ աղմկելու համար, բայց չստացվեց: Սոցցանցներում սկսեցին հիշել, որ Իշխանյանը նախկին իշխանությունների օրոք ոչ թե ազգային գաղափարներով տոգորված տղա էր, այլ համասեռամոլների պաշտպան, ավելին՝ տրանսգենդերի մասին ֆիլմ էր նկարահանում: Եվ բավական է այս թեման կրկին հիշեցնեին, որ Իշխանյանը վերստին հանդես գար ԼԳԲՏ-ականների պաշտպանությամբ: «Իմ էջում ձեզ կոռեկտ պահեք, էլ չտեսնեմ մտնեք նույնասեռականներին վիրավորեք։ Հազար ասեցի՝ համասեռամոլ չի, նույնասեռական ա։ Համասեռամոլը վիրավորական բառ ա, ոնց որ ասենք՝ նիկոլականը: Ու 5000 հոգուց այն նույնասեռականների սպանության համար էլ եք պատասխան տալու, որոնց խաբելով, սպանեցիք, որ Արցախը հանձնեք», - գրել է նա: Ախր, էլ ինչպես բացատրես, որ չի լինում այդպես, չես կարող ե՛ւ եկեղեցի պաշտպանել, ե՛ւ ԼԳԲՏ-ականների:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան