«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Եկեղեցու դեմ կատարվողի հետեւում կանգնած է Բրիտանիան. Հրանտ Բագրատյան

Ներքաղաքական

ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ գնահատմամբ՝ այն, ինչ կատարվում է այս օրերին եկեղեցու շուրջ, սկսվել է դեռ 8-9 տարի առաջ, ինչի հետեւում կանգնած է Բրիտանիան:

— «Չաթըմ Հաուսը» տպագրել էր 250 էջանոց մի նյութ, որտեղ նշված էր, որ այս երկրները, ինչպիսիք են՝ Մոլդովան, Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, որպեսզի պրոռուսական չլինեն, այլեւայլ աշխարհաքաղաքական գործոններից բացի, գոյություն ունի նաեւ եկեղեցու գործոնը: Նրանք 2013-2014թթ. մոգոնել են եկեղեցու մի նոր տարբերակ, որ արեւելյան եկեղեցիները պետք է ունենան. անունը դրել էին հունակաթոլիկ եկեղեցի: Այն թույլ կտա հայերին, մոլդովացիներին, ուկրաինացիներին, բելառուսներին եւ, ինչու ոչ, ապագայում նաեւ ռուսներին, պահպանել ավանդույթները, բայց որդեգրել կաթոլիկ եկեղեցու կանոնակարգերը: Սա հայտնի բան է, որը կրկնում եմ՝ տպագրել է «Չաթըմ Հաուսը»: Եվ հանկարծ Վատիկանը պարտնյոր է տեսնում մահմեդական Ադրբեջանին: Հռոմի պապը գնաց Ստամբուլ, մտավ հայկական եկեղեցի, դրանով ուզում էր ցույց տալ, որ ձեր եկեղեցին կմնա հայկական: Այնուամենայնիվ, ամենաուժեղ ճնշումը գալիս է մահմեդական Ադրբեջանի կողմից, ասում է՝ ձեր եկեղեցին լավ եկեղեցի չէ:

Իսկ Նիկոլ Փաշինյանն իր ստացած հանձնարարությունն է կատարում ու հանկարծ հիշում է, որ կաթողիկոսը կուսակրոն չէ: Ի դեպ, կաթողիկոսի հետ կապված կուսակրոնության թեմա չունենք, եւ այս 5-6 ամսվա հալածանքները, հաշիվները ստուգելը ցույց են տալիս, որ, ընդհանուր առմամբ, շատ էլ մաքուր եկեղեցի ունենք, բան չեն գտել վրան: Այս առումով Արեւմուտքը համոզվեց, որ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը չի հերքիում ճնշել Հայ Առաքելական եկեղեցուն, փոխել Ամենայն Հայոց կաթողիկոսին: Դրա համար հիմա էլ անցել է մյուս տարբերակին՝ մի քանի դավաճան են գտել եկեղեցու միջից, որոնք կհայտարարեն նոր եկեղեցի ստեղծելու մասին: Ի դեպ, կոչ կանեի Արամ Ա-ին ավելի ջանասիրությամբ պաշտպաներ Գարեգին Բ-ին:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մոտ գնացած սրբազաններին՝ չեմ ուզում բոլորին անդրադառնալ, բայց մտահոգված եմ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանի պահվածքով: Այս մարդը, կարծես, ադրբեջանցիներից իմացած լիներ, որ Արցախում շրջափակում է լինելու, եկավ բուժվելու, հետո ասաց, որ փակ է, չի կարող վերադառնալ: Արցախի ղեկավարությունը մի 10 անգամ ասել է՝ կարո՞ղ եք մի բան անել՝ թեմի առաջնորդը գա, գոնե մեկ-մեկ այս եկեղեցիների զանգերը ղողանջեն: Առանց զանգերի ղողանջի՝ ժողովուրդը դուրս եկավ Արցախից, նա հիմա էլ պարտավոր է Գանձասարին, Դադիվանքին եւ մյուս վանքերին տիրություն անել, բայց դրա փոխարեն զբաղված է կաթողիկոսի դեմ մուտիլովկաներով:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան