«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Գորիսի պետական քոլեջի դասախոսներն ու ուսանողներն արգելափակել են տնօրենի նորանշանակ պաշտոնակատարի մուտքը՝ նախարարից պահանջելով պարզաբանումներ (Տեսանյութ)

Հասարակություն

Գորիսի պետական քոլեջի շուրջ դրամատիկ զարգացումները շարունակվում են․․․այս մասին տեղեկանում ենք քոլեջի պաշտոնական էջից․ 

«Նախ՝ քոլեջի աշխատակիցները, ովքեր հրաժարականի դիմումով էին արձագանքել Ժաննա Անդրեասյանի դեկտեմբերի 2-ի՝ քոլեջի տնօրենին պաշտոնանկ անելու մասին հրամանին, դրականորեն են արձագանքել Կարեն Լազարյանի հորդորին՝ հետ կանչելով նախօրեին ներկայացրած դիմումները։

Այդքանով հանդերձ, սակայն, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, քոլեջում դասապրոցեսը չի վերսկսվել։

Երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 4-ից քոլեջի տնօրենի պաշտոնակատար է նշանակել Արմինե Կոլյանին։

Նախարարի այդ հրամանը պատճառ է դարձել, որ դասախոսներն ու ուսանողները լսարան չմտնեն և խաղաղ միջոցներով արգելափակեն քոլեջի մուտքը նորանշանակի առջև, քանի դեռ Ժաննա Անդրեասյանը չի պարզաբանել ստեղծված իրավիճակում առաջացած հարցերին, որոնք ներկայացնում ենք ստորև։

1. Կարեն Լազարյանի ազատման հրամանում նախարարը որևէ պատճառ կամ հիմնավորում չի նշել՝ գործող օրենքից բխող։

Նախարարը պարտավոր է բացատրություն տալ և պատասխանել պարզագույն հարցին՝ ՀՀ ո՞ր օրենքի և օրենքի ո՞ր հոդվածի հիման վրա է Կարեն Լազարյանի աշխտանքային պայմանագիրը վաղաժամ լուծել»։

2. Գորիսում օրեր շարունակ խոսակցություններ են շրջանառվում նորանշանակ պաշտոնակատարի հավաստագրի արժանահավատության շուրջ։

Այդ հարցում պարզություն մտցնելու նպատակով, հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կարգավորումները, երեք անգամ հարցում է ուղղվել Ժաննա Անդրեասյանին՝ տրամադրելու Արմինե Կոլյանի՝ ս․թ․ սեպտեմբերի 16-ի հավաստագրման քննության հիմքերը, մասնավորապես հարցազրույցի ձայնագրությունը, արձանագրությունը, գնահատման թերթիկները և հանձնաժողովի որոշումը տրամադրելու համար։

Սակայն նախարարը մինչև հիմա թաքցնում է նորանշանակի հավաստագրի հիմքերը՝ օրենքով սահմանված որևէ պատճառ (մերժման համար) չնշելով։

3. Դատելով նախորդ մի քանի իրադարձությունից՝ ԿԳՄՍ նախարարության ներկայիս ղեկավարները որևէ մեկին հենց այնպես հավաստագիր չեն տալիս և կրթական հաստատության տնօրեն չեն նշանակում։

Ուստի և նախարարը պետք է անկեղծանա ու պատասխանի՝ ո՞վ է միջնորդել, ո՞վ է շահագրգռել նախարարությանը, որ միջին մասնագիտական կրթության ոլորտում զրո փորձ ունեցող տիկնոջը նշանակեն Գորիսի պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար։

4. Նախարարը պետք է բացատրություն տա նաև՝

ա) ինչո՞ւ և ի՞նչ նպատակով է ս․թ․ հոկտեմբերի 6-ին Արմինե Կոլյանը նշանակվել գոյություն չունեցող «Գորիսի պետական բազմագործառութային պետական քոլեջի» տնօրեն և ինչո՞ւ է 60 օր հետո նա ազատվել այդ պաշտոնից,

բ) 60 օր շարունակ որտե՞ղ էր Արմինե Կոլյանը և ինչո՞ւ նախարարությունը նրան պատասխանատվության չի ենթարկել՝ մեկ րոպե անգամ իր գործառույթները չկատարելու համար։

Վերոնշյալ պահանջներով է Գորիսի պետական քոլեջի աշխատակազմն ու ուսանողությունը դուրս եկել դասադուլի և գործադուլի։

Քանի դեռ այդ հարցերի պատասխանը չի տրվել՝ Արմինե Կոլյանը չի կարող համարվել Գորիսի պետական քոլեջի տնօրենի լեգիտիմ պաշտոնակատար։

Եվ որպեսզի ստեղծված խայտառակ իրավիճակը շուտ շտկվի և Արմինե Կոլյանը դուրս գա ոչ լեգիտիմի ու դրածոյի կարգավիճակից՝ Ժաննա Անդրեասյանը պետք է չթաքնվի և առերեսվի իրականության հետ՝ տալով պահանջվող բացատրությունները։

https://www.facebook.com/gorispetcollege.am/videos/1343102600897934/

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան