Պետական ռեկետ. թիրախում՝ թոշակառուները

Վերլուծություն

Երկրում, որտեղ իշխանությունն ամեն օր հայտարարում է «բարեփոխումների», «արդյունավետ կառավարման» եւ «տնտեսական հաջողությունների» մասին, իրականությունն ուրիշ է. քաղաքացիներն ավելի արագ են աղքատանում, քան կառավարությունը հասցնում է հերթական PR-լոզունգը ստեղծել։ Բայց այս անգամ իշխանության թիրախում հայտնված խումբը նույնիսկ ամենաանհույս քաղաքացուն կարող է ապշեցրել՝ թոշակառուներն են:

Այո՛, այն մարդիկ, ովքեր իրենց ողջ կյանքը աշխատել են այս երկրի համար, այսօր ներկայացվում են որպես «անպատասխանատու ծերեր», որոնք իբրեւ թե չգիտեն, թե «ինչպես է պետք ճիշտ ծախսել» իրենց թոշակը։ Ավելին՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, այն տարեց մարդը, ով համարձակվում է ինքնուրույն որոշել՝ դեղ գնել, թե հաց, վտանգում է սեփական առողջությունը… Ուստի՝ պետությունը պետք է «մասնագիտորեն տնօրինի» այդ գումարը՝ իր փոխարեն։

Ասել, թե սա արդեն պետության ու քաղաքացու հարաբերության կոպիտ աղավաղում է, թերեւս ամենամեղմ ձեւակերպումն է: Պետք չէ խորանալ երկար վերլուծությունների մեջ՝ հասկանալու համար, թե ինչ է հայտարարել Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից։ Նա բառացիորեն ասում է. «Ինչի՞ մենք մարդկանց տանք էդ փողը, որ ինքը չիմանա՝ ինչպես արդյունավետ օգտագործի»։

Այս մտածողությունը դասական ռեկետի տրամաբանություն է. պետությունը վերցնում է, տնօրինում է, բաշխում է՝ ինչպես իր սրտին է հաճելի, իսկ քաղաքացին թող լռի ու շնորհակալ լինի: Մեզ թվում էր, որ այս իշխանությունը դեպի Եվրամիություն է գնում, բայց՝ չէ, զուտ չորով գողական է գնում, չնայած նրան, որ գողականներն էլ չեն հարգի՝ տարեցի փողը գրպանելու համար:

«Դժվար է գտնել մի երկիր, ուզում է բռնատիրական կամ ոչ ժողովրդավարական, որտեղ երկրի ղեկավարը այսքան արհամարհանքով խոսի խոցելի խմբերի՝ ծայրահեղ աղքատության մեջ գտնվող ընտանիքների կամ թոշակառուների մասին, հաշվի նրանց կոպեկները, եւ ինքը որոշի` ինչպես ծախսել այդ կոպեկները«Ի՞նչ ենք ասում՝ ամսական 10 400 դրամով ավելացնենք թոշակները։ Բայց էդ գումարն ի՞նչ է անելու, ինչի վրա է ծախսելուՀիմա ինչի՞ մենք մարդկանց տանք էդ փողը, որ ինքը չիմանա, թե էդ փողն ինչպե՞ս արդյունավետ օգտագործի»։ Իսկ ինչ ես արել դու՝ այս մարդկանց վիճակը բարելավելու համար։ Ոչինչ։ Քաղաքակիրթ աշխարհում առաջնահերթությունը ծերերի ու երեխաների պաշտպանությունն է։ Այս մարդու մեջ իսպառ բացակայում է կարեկցանքն ու գթասրտությունը, էլ չեմ ասում պարտավորությունը։ 17 տարի բանտում անցկացրած Տիբեթի գուռուներից մեկին հարցնում են` ինչ վտանգ էր զգում բանտում։ Նա պատասխանում է՝ վախենում էի կորցնել կարեկցանքս», - նկատում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ

Թոշակի իրական արժեքը տարիներ շարունակ նվազում է գնաճի համեմատ։ «Բարձրացումներն» ավելի քիչ են, քան թոշակառուների կողմից վճարվող կոմունալ ծախսերի կամ դեղերի աճը։ Նույն այդ 10 000 դրամը, որ իշխանությունը դրոշակ է սարքել՝ առողջապահական ապահովագրության անվան տակ, ոչ մի կերպ չի երաշխավորում որակյալ բուժօգնություն։ Փոխարենը ինչ է ասում Փաշինյանը. «թոշակառուների 63, 65, 70 տարեկանները թող գնան բիզնես անեն»։

Այս հայտարարության մեջ կա ոչ միայն ցինիզմ, անպատասխանատվություն, այլեւ իրականությունից լիակատար կտրվածություն։ Երկրում, որտեղ 35 տարեկանից բարձր մարդկանց շատ դեպքերում անգամ պահակի աշխատանք չեն տալիս, վարչապետը տարեցներին «նորաթուխ ձեռնարկատեր» է պատկերացնում։

Բայց ոչինչ պատահական չէ ասված: Այս ամենի պատճառն ակներեւ է իշխանության քայլերի տրամաբանությունը՝ մաքսիմալ բեռնաթափել պետբյուջեն սոցիալական վճարումներից, բեռն ուղղել բնակչության ուսերին, իսկ պետական ապարատը պահել առավել շքեղ պայմաններում։ Թոշակառուների թիվն աճում է։ Բյուջեի պարտավորությունները՝ նույնպես։ Ամուլ իշխանությունը չի կարողանում ապահովել տնտեսական աճ, որը կծածկի այդ պարտավորությունները։ Ուստի՝ ընտրում է «ամենահեշտ» ճանապարհը՝ մարդուն ներկայացնել որպես ավելորդ, անարդյունավետ, անտեղյակ մեկը, ում պետք չէ վստահել անգամ սեփական 10.000 դրամը։

Մինչդեռ իրականությունն այն է, որ Հայաստանն ունի հնարավորություն` վճարելու անգամ 100 հազար դրամ նվազագույն թոշակ: Տնտեսագետների ու սոցիալական խնդիրներով զբաղվող փորձագետների մեծ մասը նշում է՝ ՀՀ բյուջեն, եթե դադարեցնի անհիմն շքեղ ծախսերը, կարող է ապահովել առնվազն 100 հազար դրամ նվազագույն թոշակ, գումարած՝ աշխատանքային ստաժի համար նախատեսված հավելումները։

Բայց իշխող թիմը նախընտրում է այլ բան. միլիոնավոր դրամանոց ծառայողական մեքենաներ, հարյուրավոր միլիոնների հասնող գործուղումների ծախսեր, բարձրացված պատգամավորական ու նախարարական աշխատավարձեր, կառավարական նախագահների ու նախարարների համար անհաշվետու «բոնուսներ»: Իսկ թոշակառուներին՝ 36.000 դրամ եւ մի քանի հազար դրամ «բարեփոխում»-ը նույն այդ թոշակի գնողունակության անկման ֆոնին՝ պարզապես ծաղրի է նման։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐԸ ԽՈՌՈՉ

Գոյություն ունեցող համակարգի խայտառակությունն այսօր ավելի քան երբեք երեւում է իր ողջ աղճատվածությամբ: Դատախազներն ու դատավորները ստանում են 6-8 անգամ ավելի բարձր թոշակ՝ նույն վճարած գումարներով, բժիշկը, ուսուցիչը, ինժեները, գիտնականը՝ «երկրորդ կարգի» թոշակառուներ են համարվում, մարդը, որը մահանում է թոշակի անցնելուց մի քանի տարի հետո, իր վճարած գումարների մնացորդը չի փոխանցվում ժառանգներին, ինչն անարդարության ամենակոպիտ դրսեւորումներից մեկն է։

Այս ամենին գումարվում է կառավարության վերջին որոշումը՝ թոշակները կանխիկ չվճարել, ինչը ոչ միայն տեխնիկապես անկատար է, այլ նաեւ հազարավոր տարեցների համար պարզապես անհնար։

Եթե համադրենք Նիկոլ Փաշինյանի խոսքերը, բյուջեի քաղաքականությունը, սոցիալական ծրագրերի ուղղվածությունը, ամեն ինչ հուշում է նույնը՝ իշխանությունը փորձում է թոշակառուի նկատմամբ իր պարտավորությունները դիտարկել ոչ թե որպես պատմական ու սոցիալական պարտք, այլ` որպես ավելորդություն:

Այս մոտեցումը վտանգավոր է՝ ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաեւ ազգային անվտանգության տեսանկյունից։ Երկիր, որը չի հարգում իր անցյալը, չի կարող ստեղծել ապագա։ Երկիր, որը չի գնահատում իր տարեցներին, չի կարող ունենալ արժանապատիվ հասարակություն։ Այսօր թոշակառուն բախվում է պետական ռեկետի։ Վաղը՝ ցանկացած քաղաքացի։ Ու հենց այդտեղ է, որ ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը, մասնագիտական կառույցները պարտավոր են բարձրաձայնել, որովհետեւ սա այլեւս սոցիալական խնդիր չէ, սա պետական մտածողության խեղաթյուրված մոդել է, որը սպառնում է երկրի յուրաքանչյուր ընտանիքին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում