Այս կանոնը փորձելու եմ կիրառել «ԴՕԿ» դաշինքի նախընտրական ծրագրային դրույթներում. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանի բացառիկ զեկույցը

«Իրավունքը» զրուցել է տասնյակ տարիներ հասարակության կողմից մերժվածների,թույլերի կողքին կանգնած, չորրորդ իշխանության լավագույն բարեկամ,բազմաթիվ իրավական նախադեպերի հեղինակ ,հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով տալիս մասնագիտական հոդված այսօրվա իրականության համակարգային խնդիրների և դրանց լուծման միակ բանալին։

Եվ ահա հայտնի փաստաբանը նկատում է.

- Այս զեկույցը չէի պատրաստի, եթե չգիտակցեի ներկայիս հասարակական իրողության մտահոգիչ դինամիկան՝
հասարակության բևեռացումը, փոխադարձ անհանդուրժողականության աճը, «ճշմարտության» անվան տակ  մղվող պայքարը, և առավել ցավալին՝ Աստծո անունի շահարկումը ոչ թե բարոյականության հաստատման, այլ հակառակին՝ բարոյականության քայքայման համար։

Սա հոդված չէ միայն.
սա իրավագիտության և կրոնա-փիլիսոփայական ուսմունքների  իրավաքաղաքագիտական վերլուծություն է։
Իմ մասնագիտական դիրքորոշումն է, որ իրավունքի էությունը՝ որպես գիտություն, առաջանում է բարու, արդարի և ճշմարտության բնական իրավական սկզբունքներից, որոնք առավել ամբողջական են և դրվալ են ՀԻՍՈՒՍԻ կողմից սահմանված Խաղի Կանոններով,որը յուրաքանչյուր քրիստոնիայի համար դիտվում է պարտադիր պայման։Ավելին,այս կանոնը փորձելու եմ կիրառել ,,ԴՕԿ,, դաշինքի նախընտրական  ծրագրային դրույթների,որպես Հիմնաքար։

Ժամանակակից իրավական համակարգերը՝ հատկապես թուլացած ինստիտուցիոնալ միջավայրերում, հաճախ բախվում են հասարակական լարվածություններին, քաղաքական ճնշումներին և պետական իշխանության չարաշահումներին։
Այս պայմաններում առավել ակնհայտ է դառնում այն ակսիոմը, որ արդարությունը չի սկիզբ առնում իրավական նորմից, այլ մարդու ներքին բարոյահոգեբանական վիճակից։

Այս տեսությունը համահունչ է  Աստվածաշնչյան ուսմունքի ըմբռնմանը, որտեղ արդարությունը նախ և առաջ բարոյական կատեգորիա է, ապա՝ իրավական։


1. «Ճշմարտությունը ձեզ ազատ կդարձնի» 

Այս նախադասությունը իրավունքի մեջ համարժեք է վկաների ճշմարտացիության պարտականությանը,
դատավորի անաչառության սկզբունքին,
դատավարական գործընթացի արդարությանը։

Առանց ճշմարտության՝

դատական ակտը կորցնում է իր լեգիտիմությունը,

դատարանը՝ իր իշխանության հիմքը,

պետությունը՝ իր իրավական բնույթը։

Այստեղ Հիսուսն ամրագրում է իրավունքի հիմքը՝
ճշմարտությունը իրավունքի Գլխավոր սկզբունք է։

«Ինչ որ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, դուք նրանց արեք» արտահայտությունը իրավագիտության մեջ հավասարակշռում է երեք առանցքային սկզբունք.

Համաչափության սկզբունքը ,

Հավասարության սկզբունքը 

Արժանապատվության սկզբունքը 

Այս նախադասությունը փաստացի հանդիսանում է բնական իրավունքի առաջնային նորմ, որի վրա կառուցվում են
միջազգային իրավունքի կարևորագույն ինստիտուտները՝
արդար դատաքննության իրավունք, պատժի անհամաչափության արգելք, խոշտանգումների արգելք։

 

Ավետարանական պատմությունը՝
«Ով մեղք չունի՝ թող առաջինը քար նետի»,
իրավական առումով ներկայացնում է մեղավորության կանխավարկածի բացարձակ կիրառ ձևերի արգելք։

Այս նախադասությամբ Հիսուս.

մերժում է ամբոխի արդարադատությունը,

վերահաստատում է անհատի պատվի պաշտպանության գերակայությունը,

ամրագրում է դատական իշխանության մենաշնորհը պատժի ոլորտում։

Այս մոտեցումը նույնացվում է ինչպես քրեա-դատավարական իրավունքի, այնպես էլ
մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝
խոշտանգումների արգելքի և անօրինական ձերբակալությունների վերաբերյալ ձևավորված պրակտիկայի հետ։

 

Մովսեսի օրենքում տեղի ունեցավ պետական իշխանության գործառույթների տարանջատում՝
դատական իշխանության առանձնացումից մինչև գործադիրի սահմանափակում։

Սակայն Հայաստանի և անցյալիև ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ
քաղաքականացված քրեական գործերով դատական իշխանությունը լիարժեք անկախ չէ,
ինչը հանգեցնում է արդարադատության համակարգի ողբալի վիճակին։

Միաժամանակ՝ գթության, որպես իրավունքի հակակշռի բացակայությունը,
մեծացնում է մարդու արժանապատվության խախտման ռիսկը։

Հասարակությունը այսօր կանգնած է կարեւոր ընտրության առաջ.

լսել մարդուն՝ իր ամբողջականությամբ,

գնահատել փաստերը՝ զերծ զգայական աղավաղումներից,

պաշտպանել անհատին՝ ոչ թե ամբոխային տրամաբանությունից,

գործադրել գթություն՝ որպես իրավական հավասարակշռող գործոն։

Այս մոտեցումը համահունչ է
միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, այն է՝

մարդասիրական իրավունքի նորմեր,

արդար դատաքննության իրավունքի պահպանում,

անձի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության պաշտպանություն,

պատժի նպատակների իրավաչափ սահմանափակումներ

Ամփոփելով՝ Հիսուսի ուսմունքն,արձանագրում եմ,

Օրենքն ուժեղ է, երբ այն ծառայում է մարդուն,
իսկ մարդը ուժեղ է, երբ նա ծառայում է ճշմարտությանը։

Մնացած բոլոր համակարգերը, օրակարգերը կամ մեխանիզմները, որոնք չեն իրականացնում այս երկակի հավասարակշռությունը,
կամ չեն գործելու, կամ դառնալու են համակարգային կազմալուծման և հասարակական անկայունության պատճառ։

Փաստաբան
Լևոն Բաղդասարյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում