Պետք է աջակցել ժամանակակից արվեստին Հայաստանում. Վազօ

Մշակութային

ԵԶՐԱՓԱԿՎԵՑ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԻԵՆԱԼԵՆ

Հայաստանի ժամանակակից արվեստի կարեւոր իրադարձություններից մեկը՝ «Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երեւան 2025»-ը, ամփոփվեց յուրատեսակ ու հանդիսավոր արարողությամբ։ Այն տեղի ունեցավ «ՀայԱրտ» ժամանակակից արվեստի կենտրոնում, որտեղ վերջին ամիսներին ներկայացվում էր տարածաշրջանում աննախադեպ, արդեն իսկ միջազգային լայն ճանաչում վայելող «Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երեւան 2025»-ի աշխատանքները։ Բիենալեի կազմակերպիչներն էին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն ու Գեղարվեստական տպագրության երեւանյան միջազգային բիենալեի կազմկոմիտեն։ Իսկ ամփոփման միջոցառման վարումը վստահված էր փիլիսոփա եւ հաղորդակցությունների ոլորտի փորձագետ Ալեքսանդր Պլատո Հակոբյանին, երաժշտական միջավայրն էլ ապահովում էր երեւանյան առաջատար նախագծերից մեկը՝ «Dialog Project»-ը, որի հիմնադիրն է շեփորահար Տիգրան Սուչյանը։

48 ԵՐԿԻՐ, 213 ԱՐՎԵՍՏԱԳԵՏ, ԱՎԵԼԻ ՔԱՆ 420 ԱՇԽԱՏԱՆՔ…

Այս տարվա հոբելյանական բիենալեն ներկայացրեց տպագրական արվեստի բազմազանությունն ու նորարարական որոնումները՝ ցուցադրելով 48 երկրի 213 արվեստագետի ավելի քան 420 աշխատանք։ Ժանրային ու տեխնիկական հսկայածավալ այս քարտեզը հնարավոր կլինի դիտել մինչեւ 2025 թ. հունվարի 10-ը՝ այցելելով «ՀայԱրտ» կենտրոն:

«Մեր ողջ անձնակազմը 2024 թվականի ապրիլից հետամուտ է եղել «Հայ Արտ»-ի վերածնմանը, նաեւ զուգահեռ դրան՝ մենք նախապատրաստվում էինք Հինգերորդ միջազգային բիենալեին, որի հոբելյանական թողարկումը կարեւոր էր ոչ միայն բիենալեի կազմկոմիտեի անդամների, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանի համար, քանի որ այս բիենալեն Հայաստանում եւ ՀՀ սահմաններից դուրս մեր տարածաշրջանում կերպարվեստի ոլորտում միակ բիենալեն է: Եվ միայն մեր անձնակազմի տոկունության, նվիրվածության շնորհիվ է, որ մենք կարողանում ենք երկու տարին մեկ Հայաստանի Հանրապետությունում իրականացնել գեղարվեստական տպագրության երեւանյան միջազգային բիենալեն», - ընդգծեց «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

Նշենք, որ միջազգային ժյուրին, դեռեւս սեպտեմբերի 6-7-ին կայացած քննարկումներից հետո, որոշել է բիենալեի մրցանակակիրներին։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին։ Այսպիսով՝ Գլխավոր մրցանակին արժանացել է Անաիս Շաղան՝ Ֆրանսիայից, Առաջին մրցանակը կիսել են Ակիմիտսու Տամավակեն (Ճապոնիա) եւ Քշիշտոֆ Տոմալսկին (Լեհաստան): Երկրորդ մրցանակը Վեյ Ջինգ Յանգինն էր (Չինաստան) եւ Տիագո Մոդեստոյինը (Բրազիլիա): Երրորդ մրցանակին արժանացել է Հայաստանից Անի Իվանյանը: Իսկ Չորրորդ մրցանակը ստացել է Արմին Վալիպուրը (Իրան): Բացի հիմնական մրցանակներից, մի շարք արվեստագետներ ստացել են պատվոգրեր՝ իրենց աշխատանքներով միջազգային ժյուրիի ուշադրությունը գրավելու համար։

Բիենալեի շրջանակում «ՀայԱրտ» կենտրոնը իրականացրել է մի շարք մասնագիտական հանդիպումներ ու քննարկումներ՝ ուղղված գեղարվեստական տպագրության զարգացմանը, միջազգային համագործակցությունների ամրապնդմանը եւ հայ արվեստագետների ներառմանը համաշխարհային շրջանառության մեջ։

Սեպտեմբերի 12-13-ին երկրորդ անգամ անցկացվել է «Տպագրությունից պիքսել. արվեստ, արհեստական բանականություն եւ արդյունաբերություն» միջազգային համաժողովը, որի ընթացքում փորձագետները քննարկել են տպագրական արվեստի ապագան, նոր մեդիաների ազդեցությունը եւ արհեստական բանականության ներգրավվածության հնարավորությունները։

ԲԻԵՆԱԼԵԻ ՓԱԿՈՒՄԸ ՊՍԱԿՎԵՑ ՄԻ ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՄԲ

Բիենալեի ծրագրի առանցքային միջոցառումներից էր նաեւ «Համագործակցություն մրցակցության փոխարեն. տեսողական նամակներ» խոշորածավալ խմբային ցուցադրությունը, որը բացվեց մեծ հանդիսավորությամբ՝ հենց բիենալեի փակման արարողության ժամանակ։ Ցուցադրության հեղինակն ու համադրողը Վազօ/Վազգեն Պահլավունի-Թադեւոսյանն է, համակարգողները՝ Սարգիս Հովհաննիսյանն ու Մարիա Մատինյանը։

«Շատ ուրախ եմ, որ այս բիենալեի փակման արարողությունը նաեւ պսակվում է մի կարեւոր իրադարձությամբ՝ Վազգեն Պահլավունի-Թադեւոսյանի, կարելի է ասել, անհատական ցուցահանդեսի բացմամբ: Այն ժամանակ, երբ հանրապետությունում ցուրտ եւ մութ տարիներն էին, նա այն անձն էր, ով Գյումրիում նախաձեռնեց եւ հիմնադրեց ժամանակակից արվեստի բիենալեն: Եվ չնայած ցուրտ էր եւ մութ, բայց մարդկային հարաբերություններն այնպիսի որակներով էին հագեցած, որ բոլորս իրար օգնում էինք, որպեսզի կայանար այդ շատ կարեւոր իրադարձությունը հայաստանյան արվեստի դաշտում: Եվ այսօր «Հայ Արտ»-ում ներկայացված է 20-ից ավելի միջազգային արվեստագետների աշխատանքների բնօրինակները, որոնք նրանք նվիրել են Վազգենին եւ թույլ են տվել, որպեսզի նա այդ աշխատանքների վրա հեղինակային մշակումներ կատարի: Այնպես որ, ցուցադրված աշխատանքներում դուք կարող եք տեսնել հայ արվեստագետի ձեռագիրը», - շեշտեց «Հայ Արտ» մշակութային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:  

Ցուցադրության գաղափարը յուրօրինակ է՝ արվեստագետները փոխանակվում են «տեսողական նամակներով», ստեղծագործական փոխհաղորդակցությամբ զարգացնելով համատեղ ձեւավորվող աշխատանքներ։ Մասնակիցները 9 երկրից են՝ Հայաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Էկվադոր, Մեքսիկա, Իրան, ԱՄՆ, Իտալիա, Իսպանիա։ Յուրաքանչյուրն իր անհատական ձեռագրով «պատասխանում» է մյուսի արվեստին՝ ստեղծելով թեմատիկ շարունակություններ, նոր իրավիճակներ ու ամբողջական վիզուալ պատմություններ։

«ԵՐԲ «ԲԻԹԼԶԸ» ԲԱԺԱՆՎԵՑ, ԿԱՐԾԵՍ, ԱՇԽԱՐՀԸ ԿՈՐԾԱՆՎԵՑ»

Անդրադառնալով ցուցադրությանը եւ նրա խորագրին՝ ինքը՝ 70-ամյա հայտնի գեղանկարիչ ՎԱԶԳԵՆ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, որը եղել է Արցախյան շարժման հիմնական կազմակերպիչներից մեկը Գյումրիում, նախ ասաց, որ հեշտ ժամանակներ չենք ապրում:

«Անիմաստ մրցակցությունն, իրոք, ճնշում է, փակագծեր չբացեմ, բոլորդ էլ հասկանում եք… Եվ մենք այսօր պետք է հասկանանք, որ համագործակցելը շատ կարեւոր է: Երբ ես շատ երիտասարդ էի՝ 15-ամյա պատանի, «Բիթլզը» բաժանվեց, ինձ համար այդ ժամանակ, կարծես, աշխարհը կործանվեց: Պատը փլվել էր… Մտածում էի՝ ինչպե՞ս կարող են այս ֆանտաստիկ մարդիկ իրար հետ այլեւս չստեղծագործել: Հետո, իհարկե, մեծացա եւ հասկացա պատճառները՝ փող, իշխանություն, կին եւ այլն, եւ այլն: Գիտեմ, որ դաժան է իրականությունը, բայց ես նաեւ շատ գոհ եմ, որ կյանքիս արդեն յոթերորդ տասնամյակում դեռ պահել եմ իմ մեջ ռոմանտիզմը: Իհարկե, այդքան պրիմիտիվ չեմ, բայց հավատում եմ համագործակցությանը: Միասին մենք կարող ենք եւ որպեսզի սա դատարկ խոսքեր չհնչեն, այս ցուցադրությունը հենց դրա ապացույցն է, որ հնարավոր է», - նշեց Վազօն:

Վերջում արվեստագետը հորդորեց ամենքին՝ բիենալեին պետք է տիրություն անել. «Ես առաջին բիենալեի նախաձեռնողը եւ համահիմնադիրն եմ, որն իրականացրեցինք Գյումրիում՝ ավերակների մեջ, 1998 թվին, երկրաշարժից 10 տարի հետո: Բայց, ցավոք սրտի, ինստիտուցիա չդարձավ, թեպետ պոստսովետական երկրների մեջ այդքան երկար ոչ մի բիենալե չէր եղել: Ունենք բարձր որակ՝ ներկայանալու աշխարհին, պետք է աջակցել ժամանակակից արվեստին Հայաստանում»:

Հավելենք, որ «Համագործակցություն մրցակցության փոխարեն. տեսողական նամակներ» ցուցադրությունն այցելուների համար հասանելի կլինի մինչեւ հունվարի 10-ը: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում