Չկա լավ կամ վատ գույն, գույները բոլորն էլ լավն են. Արմեն Իսաբեկյան

Մշակութային

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ը ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Դեկտեմբերի 8-ին արվեստի աշխարհը կրկին լուսավորվեց գույների հմայքով․ նշվում էր Նկարիչների միջազգային օրը։ Հայաստանի Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն իր շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել է. «Այս օրը շնորհակալության եւ գնահատանքի խորհրդանիշ է բոլոր նրանց  համար, ովքեր իրենց տաղանդով, նուրբ զգացողությամբ եւ անսպառ նվիրումով ձեւավորում են մեր ազգային մշակույթի դեմքը, հարստացնում մարդկային հոգեւոր աշխարհը եւ լուսավորում իրականությունը գույներով ու գաղափարներով։ Նկարչի ստեղծագործությունը ժամանակի հայելին է այն վկայում է մարդու ներաշխարհի, դարաշրջանի ու ազգի ճակատագրի մասին։ Ձեր յուրաքանչյուր ստեղծագործությամբ դուք նոր շունչ եք հաղորդում մշակույթին՝ պահպանելով մեր գեղարվեստական ավանդույթները եւ միաժամանակ բացելով նոր հորիզոններ։ Թող Նկարչի օրը լինի նոր ներշնչանքի, ճանաչման եւ համախմբման առիթ։Մաղթում ենք անսպառ ստեղծագործական ոգի, առողջություն եւ նոր հաղթանակներ արվեստի դաշտում»: Ի դեպ, օրը հատկանշվեց ոչ միայն շնորհավորական ուղերձներով, այլեւ ցուցահանդեսի բացմամբ: Այդ օրը Նկարիչների միության դահլիճում հավաքված էին ստեղծագործող մարդիկ՝ յուրաքանչյուրն իր ներաշխարհի գույնով, իր պատմությամբ ու իր ասելիքով։ Սակայն նրանց մեջ առանձնանում էր մեկը՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ ԱՐՄԵՆ ԻՍԱԲԵԿՅԱՆԸ՝ մարդ, որի գործերում գունային հմայքը երբեք չի սահմանափակվել միայն գեղագիտությամբ, այն դարձել է մտածելու, զգալու եւ ապրվելու ձեւ։ «Իրավունք»-ի հետ զրույցում Իսաբեկյանը պատմեց ցուցահանդեսի մասին, անդրադարձավ նրա համար սիրելի ստեղծագործական ընթացքին եւ իր խորհուրդը փոխանցեց երիտասարդներին, ովքեր նոր են մտնում նկարչության բազմագույն, բայց նաեւ դժվար ճանապարհ։

— Պարոն Իսաբեկյան, նախ շնորհավորում ենք տոնի կապակցությամբ: Ի՞նչ կմաղթեք Ձեր գործընկերներին եւ այն պատանիներին, ովքեր դեռ նոր-նոր են ցանկանում ոտք դնել արվեստի, մասնավորապես՝ նկարչության աշխարհ:

— Շնորհակալ եմ, ես եւս շնորավորում եմ բոլոր նկարիչներին՝ տոնի կապակցությամբ: Նկարիչների միությունում հերթական ցուցահանդեսը տեղի ունեցավ՝ Նկարիչների օրվա առթիվ, որին ես էլ էի մասնակցում: Պիտի ասեմ, շատ լավ եւ հետաքրքիր ցուցահանդես էր, եւ Նկարիչների միության անդամները մեկական նկարներով մասնակցում էին: Այն կոչվում է «Աշնանային սալոն»: Նմանատիպ ցուցահանդես լինում է տարվա մեջ երկու անգամ՝ աշնանը եւ գարնանը, որը շատ հիանալի նախաձեռնություն է եւ տալիս է եւս մեկ հնարավորություն նկարիչներին՝ մեկ աշխատանքով ներկայանալ հանդիսատեսին: Ես էլ իմ նկարն էի ներկայացրել, որը կոչվում էր «Պարզ առավոտ»: 

Երիտասարդներին ցանկանում եմ, որպեսզի իրենք այս ուղին, որն ընտրել են, դժվար մաքառումների ճանապարհով անցնեն մինչեւ վերջ, քանի որ հիանալի ընտրություն է, եւ եթե ունեն այդ շնորհքը, տաղանդը, ապա պետք է սովորեն, շատ աշխատեն, քանի որ ամեն ինչի հիմքը պրոֆեսիոնալիզմն է, իսկ դա միայն սովորելով է լինում եւ մեծ աշխատասիրությամբ:

— Ասում են, եթե նկարիչը չի ունենում տրամադրություն, ավելի շատ գորշ գույներ է օգտագործում: Դուք այսօր ի՞նչ գույներ եք օգտագործում Ձեր նկարներում:

— Բոլոր գույներն եմ օգտագործում: Չկա լավ կամ վատ գույն, գույները բոլորն էլ լավն են: Գույները տրամադրությունն են արտահայտում, մտացածին մտքերն իրականացնելու հնարավորություն են տալիս:

Ինչ վերաբերում է վատ տրամադրության ժամանակ մուգ գույների կիրառմանը, ասեմ, որ չկա նման բան: Նկարում են այն, ինչ որոշում են եւ թե ինչ թեմա են ընտրում, ինչ են ցանկանում ստանալ: Մտահղացումները տարբեր կերպ են արտահայտվում: Կարող են ամենավառ գույներով ամենամռայլ ու վատ տրամադրությունը արտահայտել եւ հակառակը:  

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում