«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ ինքն ու Հովիկ Աղազարյանն ամեն ինչ անելու են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չդառնա վարչապետ։ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը համաձայն է Ասլանյանի հետ, սակայն կկարողանան այդ ամենն իրականացնել, թե՝ ոչ, ըստ նրա, ժամանակը ցույց կտա։

- Դա չի նշանակում, որ մենք ամենակարող ենք։ Դա նշանակում է, որ մենք անելու ենք ամեն ինչ՝ մեր համեստ անձերից կախված, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի 2026 թվականին, քանի որ կարծում ենք՝ դա մեր պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ կկանգենցնի:

Շուտով կսկսվի նախընտրական տարին և մենք մեր տեսակետներն ու անելիքները կհայտնենք։ Ժողովուրդը պետք է կողմնորոշվի՝ արդյո՞ք մենք ճիշտ ենք, թե՝ ոչ։ Պարոն Ասլանյանն ու ես չունենք շատ ֆինանսական ու մեդիա հնարավորություններ։ Թե որքանով մեր տեսակետը կհասնի շարքային քաղաքացուն, դրանից է ամեն ինչ կախված։

- Պարոն Աղազարյան, մամուլում հրապարակվել էին տեղեկություններ, որ այցելել եք ԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել և Բագրատ Սրբազաններին, ճի՞շտ  է։

- Այո, շատ ջերմ զրույց եմ ունեցել Բագրատ Սրբազանի հետ։

-Բայց նախկինում Բագրատ Սրբազանին շատ խիստ քննադատում էիք, էլ տերտեր Գաբո, էլ ինչ ասես,  ինչպե՞ս է ստացվել, որ որոշել եք այցելել։

- Հիմա էլ եմ քննադատում, գնացել եմ, իմ տեսակետներն եմ հայտնել, իրենք իրենց տեսակետներ են արտահայտել: Շատ ջերմ հանդիպում է եղել, շատ հաճելի էր ինձ համար նման մարդկանց հետ շփվելը: Ես ինչ առաջ ասել եմ՝ շարժման մասին իմ պատկերացումները, Կանադայի քաղաքացի լինելու մասին, Սահմանադրության մասին, որն այսօր վարչապետն է ոտնահարում..., իմ տեսակետները հայտնեցի, և խորին հարգանք եմ տածում իր նկատմամբ: Իմ անունից էլ ասել եմ, որ այն, ինչ կատարվում է Միքայել և Բագրատ Սրբազանների շուրջ, կապիկություն է։

- Միքայել և Բագրատ Սրբազաններին քաղբանտարկյալ համարո՞ւմ եք։

- Կարող եմ համարել, խնդիր չկա, բայց իրենք հոգևորականներ են, իրենք ավելի բարձր են, քան քաղբանտարկյալը: Եթե կարելի է իրենց համար ուրիշ ձևակերպում գտնել, ավելի հետաքրքիր կլինի, որովհետև Միքայել կամ Բագրատ Սրբազանները քաղաքական գործիչներ չեն, իրենք ավելի վեհ, ավելի բարձր բանի համար են անազատության մեջ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Tes naeu https://x.com/Iravunk_com 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան