Պետությունն ու Եկեղեցին անջատված են իրարից․ օրհներգը հնչեցնելը խնդրահարույց է նաև օրենքի տեսակետից․ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյան

Հասարակություն

Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

«ՀՀ պետական դրոշն ու օրհներգը եւ Եկեղեցին

Այսօր շատ խոսվեց ու գրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու առաջարկների` հայոց եկեղեցիների մուտքի մոտ ՀՀ պետական դրոշի կանգնեցման եւ հայոց եկեղեցիներում Սբ. Պատարագից առաջ Հայաստանի պետական օրհներգի հնչեցման մասին։

Այս ուղղությամբ կուզեի արտահայտել իմ տեսակետը, որն այսօր հայտնեցի մի քանի հոգու։ Մինչ այդ մի հորդոր ունեմ ընթերցողներիս, որոնց մեջ քիչ չեն իշխանական եւ ընդդիմադիր հայացքներ ունեցողները կամ երկու կողմի համակիրները։

Իշխանության ներկայացուցիչներ եւ համակիրներ, Նիկոլ Փաշինյանի բերանից դուրս եկող ամեն խոսք ու միտք չէ, որ ճիշտ է, կշռադատված ու բացարձակ ճշմարտություն։ Մի՜ ջանացեք, նրա ամեն արտահայտություն ամեն կերպ ու ամեն գնով պաշտպանել ու արդարացնել։ Հիշե՜ք եւ մի՜ մոռացեք, որ նա կարող է նաեւ սխալվել։ Որքան գիտեմ` ինքն էլ մարդ է։

Ընդդիմության ներկայացուցիչներ կամ համակիրներ, գիտեմ, Նիկոլն ըստ ձեզ, վերեւից ներքեւ, ոտից գլուխ սխալ է, բայց դե մի՜ բացառեք, որ նա կարող է նաեւ ճիշտ բաներ ասել ու առաջարկներ անել։ Ինչպես մեկ֊երկու օր առաջ գրեցի, մեզ համակրելի անձերը կարող են նաեւ երբեմն սխալվել, իսկ մեզ ոչ այնքան համակրելի անձերն էլ հաճախ կարող են ճիշտ լինել։ Այնպես որ, մի՜ փորձեք Փաշինյանի ցանկացած խոսք ու առաջարկ մերժել, փնովել կամ ծաղրել։

Հիմա գամ Փաշինյանի երկու առաջարկներին.

1. Եկեղեցիների բակում կամ մուտքերի մոտ ՀՀ դրոշի կանգնեցման հնարավորությունը։

Պարոն Փաշինյանի աչքից վրիպած չի լինի, որ Մայր Աթոռի մուտքին, հայրապետական դրոշի կողքին, ծածանվում է մեր նվիրական եռագույնը։ Իսկ աշխարհի չորս կողմերում, այնտեղ, որտեղ հնարավոր է, մեր եկեղեցիների բակերում, իսկ որտեղ հնարավոր չէ, համայնքային սրահներում տվյալ երկրի եւ հայրապետական դրոշի հետ համահավասար հաճախ տեղադրված է նաեւ ՀՀ պետական դրոշը։ Կան ցավոք երկրներ, որտեղ դա հնարավոր չէ կամ խնդրահարույց է։

Հայ Եկեղեցու թեմերի կամ ծուխերի ու համայնքների տարածքում ՀՀ պետական դրոշի կամավոր տեղադրմամբ սփյուռքահայերս ցույց ենք տալիս մեր հարգանքն ու ակնածանքը հայոց պետականության եւ նրա խորհրդանիշ դրոշի նկատմամբ։

Տեսականորեն կարելի է ՀՀ դրոշներ ունենալ նաեւ Հայաստանում գտնվող եկեղեցիների բակերում։ Անձնապես որեւէ խնդիր չեմ տեսնում, թեեւ դրա անհրաժեշտությունն էլ չեմ տեսնում։

2. Եկեղեցիներում Սբ. Պատարագից անմիջապես առաջ ՀՀ պետական օրհներգի հնչեցման հնարավորությունը։

Այս առաջարկն իմ տեսակետով շատ խնդրահարույց է։ Նախ` Եկեղեցին ամեն բանից առաջ Աստծո տունն է եւ աղոթավայր։ Յուրաքանչյուր հավատացյալ գալիս է եկեղեցի աղոթքի, Աստծուն փնտրելու եւ նրա հետ հաղորդակցվելու համար։ ՀՀ պետական օրհներգը նա կարող է լսել այլուր, բայց ոչ անպայման Եկեղեցում։

Պետությունն ու Եկեղեցին անջատված են իրարից եւ նման վարվելակերպը խնդրահարույց է նաեւ օրենքի տեսակետից։

Տեղին կլինի նշել ու հիշեցնել, որ Հայ Եկեղեցին դեռեւս Հայաստանի առաջին անկախ Հանրապետության օրերից գտել է լավագույն ձեւը եւ սուրբ պատարագների ընթացքում միշտ աղոթում է նաեւ մեր պետության ու պետականության անսասանության ու հարատեւության համար։ Ահա այդ աղոթքը` «Այլ եւ զՀանրապետութիւն Հայաստան աշխարհիս եւ զհամայն ժողովուրդն հայոց զօրացուսցես եւ պահպանեսցես յամայր ամս ընդ հովանեաւ ամենազօր աջոյ քո` ի շինութեան, ի խաղաղութեան եւ յանսասանութեան»։ Բացի այս աղոթքից, հայոց եկեղեցիներում տարին առնվազն երկու անգամ (մայիս 28-ին եւ սեպտեմբեր 21-ին) կատարվում է հատուկ Հանրապետական Մաղթանք, ուր կրկին աղոթում ենք մեր պետության ու պետականության խաղաղության ու անսասանության համար։

Կարծում եմ, ավելի քան բնական է, որ Հայ Եկեղեցին աղոթք հնչեցնի մեր երկրի խաղաղության, հավերժության ու անսասանության համար, քանի որ Հայաստանի անկախ պետության գոյությունը մեր հայկական լինելիության ամենակարեւոր գրավականն է։

Վերոշարադրյալից ելնելով կարծում եմ, թե ամեն կիրակի, Սբ. Պատարագից անմիջապես առաջ, հայոց եկեղեցիներում ՀՀ պետական օրհներգի հնչեցումն անտեղի է»,- գրել է նա։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում