ԶԵԼԵՆՍԿԻՆ ՝ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՄ ԲԱՆՏՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԱՐԱՆՔՈՒՄ

Միջազգային

Ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցութ­յու­նեն­րի հետ կապ­ված թեեւ այս վեր­ջին օ­րե­րին ինչ-որ աշ­խար­հա­ցունց զար­գա­ցում­ներ չեն նկատ­վել, բայց ակն­հայ­տո­րեն ի­րա­վի­ճա­կը ե­ռում է:

­Պաշ­տո­նա­պես, պատ­կե­րը սա է: Ո­ւիտ­կոֆն ու Քուշ­նե­րը՝ Թ­րամ­փի փե­սան Մոսկ­վա­յում ստա­ցան այն նվա­զա­գույն պայ­ման­նե­րը, ո­րոնց ա­պա­հով­մամբ, ռուս­նե­րը պատ­րաստ են խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի: Ի­հար­կե, նաեւ ա­պա­հով­մամբ, որ այդ պայ­մա­նա­գիրն ու­նե­նա միան­գա­մայն կա­յուն ի­րա­վա­կան տեսք՝ հե­տա­գա խնդիր­ներ չու­նե­նա­լու հա­մար:

Այդ հիմ­քով, ա­մե­րիկ­յան պատ­վի­րակ­նե­րը վե­րա­դար­ձան ԱՄՆ, այն­տեղ շա­րու­նա­կե­լով բա­նակ­ցել ուկ­րաի­նա­կան պատ­վի­րա­կութ­յան հետ: Այդ փուլն էլ ա­վարտ­վեց, եւ, ըստ տա­րած­ված լու­րե­րի, հիմ­նա­կան խնդի­րը շա­րու­նա­կում է մնալ Դոն­բա­սից ուկ­րաի­նա­կան զոր­քե­րի դուրս բե­րե­լու եւ ԱՄՆ-ի կող­մից Ուկ­րաի­նա­յին անվ­տան­գութ­յան բարձր ե­րաշ­խիք­ներ տա­լու հար­ցը: Մո­տա­վո­րա­պես ՆԱՏՕ-ի ե­րաշ­խի­քա­յին հա­մա­կար­գով, որ Ուկ­րաի­նա­յի վրա նոր հար­ձա­կու­մը ԱՄՆ-ն­ ըն­դու­նի որ­պես իր վրա հար­ձա­կում: Իսկ դա ԱՄՆ-ն չի պատ­րաստ­վում ա­նել:

Ա­վե­լի կոնկ­րետ, Զե­լենս­կին դեռ պետք է այդ պա­հանջ­նե­րին պա­տաս­խա­նի: Եվ ա­հա այս ֆո­նին էլ նա ե­րեկ մեկ­նեց Լոն­դոն՝ Ս­թար­մե­րի, Մակ­րո­նի եւ Մեր­ցի հետ հան­դիպ­ման: Սա, ի­հար­կե, հեր­թա­կան ան­գամ նույն բանն է հաս­տա­տում՝ այդ դեռ չհա­մա­ձայ­նեց­ված պայ­ման­նե­րը գա­լիս են եվ­րա­լի­դեր­նե­րից, ո­րոնք  դուրս մնա­լով ընդ­հա­նուր խա­ղից, կա­րող են դրան մի­ջամ­տել բա­ցա­ռա­պես Զե­լենս­կու վրա ազ­դե­ցութ­յամբ: Իսկ Զե­լենս­կին, նման է, որ հա­կըն­դդեմ պայ­ման­ներ է ներ­կա­յաց­րել եվ­րո­պա­ցի­նե­րին՝ պատ­րա՞ստ են ա­պա­հո­վել ուկ­րաի­նա­յի ֆի­նան­սա­վո­րում-զի­նու­մը, ո­րի դի­մաց միայն Զե­լենս­կին կա­րող է եւս մեկ ան­գամ դեմ գնալ Թ­րամ­փին:

ԱՄՆ նա­խա­գա­հից էլ ե­րեկ ե­կավ հեր­թա­կան ազ­դա­կը, ո­րը եւս մեկ ան­գամ Զե­լենս­կուն ներ­կա­յաց­նում է այն հե­ռան­կար­նե­րը, ո­րոնք կա­րող են ա­ռա­ջա­նալ մերժ­ման դեպ­քում: Թ­րամ­փի խոս­քով՝ Ռու­սաս­տա­նը հա­մա­ձայն է կար­գա­վոր­ման պայ­ման­նե­րին։ Զե­լենս­կիի թի­մը նույն­պես ա­ջակ­ցում է դրանց: Բայց ին­քը՝ Զե­լենս­կին՝ «Դեռ չի կար­դա­ցել Վա­շինգ­տո­նի ա­ռա­ջար­կը»: Մե­սիջն ա­ռա­վել քան թա­փան­ցիկ է՝ Մոսկ­վան տե­ղը-տե­ղին բա­նակ­ցում է, եւ ե­թե բա­նակ­ցութ­յու­ննենրը ձա­խող­վեն, ա­պա դրա մե­ղա­վո­րը կլի­նի ոչ թե նույ­նիսկ ուկ­րաի­նա­կան կող­մը, այլ` ան­ձամբ Զե­լենս­կին:

Այս­պի­սով, ստեղծ­վել է նման մի ի­րա­վի­ճակ: Կ­կա­րո­ղա­նա՞ն Ս­թար­մե­րը, Մակ­րո­նը եւ Մերցը գա­լիք տար­վա հա­մար Զե­լենս­կուն տալ 60 մի­լիարդ դո­լա­րի կար­գի գու­մար, նաեւ ա­պա­հո­վե­լով ռազ­մա­կան բո­լոր անհ­րա­ժեշ­տութ­յուն­նե­րով՝ զեն­քից սկսած, հե­տա­խու­զա­կան տվյալ­նե­րով (ո­րը տա­լիս էր ԱՄՆ-ն)՝ վեր­ջաց­րած: Գո­նե այս պա­հին դրա տե­սա­նե­լի հնա­րա­վո­րութ­յու­նը չի ե­րե­ւում: Բայց նաեւ, մինչ այս էլ քա­նիցս ե­կել են ազ­դակ­ներ, որ եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րը Զե­լենս­կուն ընդ­հուպ՝ ֆի­զի­կա­կան ոչն­չաց­ման սպառ­նա­լիք­ներ են հղել: Այ­սինքն, դեռ հաս­տատ չէ, որ ան­գամ եվ­րո­պա­ցի­նե­րից նոր ֆի­նան­սա­վո­րում չստա­նա­լու դեպ­քում Զե­լենս­կին կըն­դու­նի Թ­րամ­փի ծրա­գի­րը:

Ա­մե­րի­կա­ցի­նե­րը եւս դա հաս­կա­նում են, եւ այն մե­սիջ­նե­րը, ո­րոնք, ի­րար հերթ չտա­լով, այս օ­րե­րին հասցեագր­վում են Զե­լենս­կուն, մո­տա­վո­րա­պես նույն ո­ճի մեջ է՝ ե­թե մեր­ժի, նրան պար­զա­պես կոչն­չաց­նեն: Օ­րի­նակ, ա­մե­րիկ­յան թե­ւը ներ­կա­յաց­նող ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րից մե­կը գրում է. «Մեր աղբ­յուր­նե­րը հայտ­նել են, որ Ո­ւիտ­կո­ֆը մի շարք պա­հանջ­ներ է ներ­կա­յաց­րել Զե­լենս­կու հա­մար, ո­րոնք նա պետք է կա­տա­րի Թ­րամ­փի հետ հան­դի­պու­մից ա­ռաջ: Մեզ հստակ ազ­դան­շան է տրվել, որ հա­ջորդ քայ­լը կլի­նի Ու­մե­րո­վի, ա­պա նաեւ Զե­լենս­կու հետ ձայ­նագ­րութ­յուն­նե­րի հրա­պա­րա­կու­մը, ե­թե մինչեւ Նոր տա­րի շրջա­նա­կա­յին հա­մա­ձայ­նա­գիր չկնքվի: Բան­կո­վա­յան վա­խե­նում է, որ Ու­մե­րովն ար­դեն աշ­խա­տում է ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ եւ կա­րող է ար­տա­հո­սել ողջ կո­ռուպ­ցիոն տե­ղե­կատ­վութ­յու­նը»: Կամ, ըստ ԿՀՎ-ի նախ­կին (այդ­պի­սին լի­նո՞ւմ է) վեր­լու­ծա­բան Ռեյ Մաք­գո­վերի, ով հա­ճախ է աչ­քի ըն­կել նման ոչ պաշ­տո­նա­կան մե­սիջ­ներ «տեղ հասց­նո­ղի» դե­րում, իր հեր­թին հայտ­նեց, որ Ս­պի­տակ Տու­նը պատ­րաստ­վում Զե­լենս­կուն հա­նել կամ ար­դեն հա­նել է բա­նակ­ցութ­յուն­նե­րից, քա­նի որ նա ար­դեն հար­ցեր լու­ծե­լու կա­րո­ղութ­յուն չու­նի. «ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թ­րամ­փը եւ­ իր թի­մի ռեա­լիստ­ներն այլեւս այն­քան էլ չեն ան­հանգս­տա­նում այն մա­սին, թե ինչ է մտա­ծում Զե­լենս­կին, եւ, հա­վա­նա­բար, կշա­րու­նա­կեն բա­նակ­ցութ­յուն­նե­րը ա­ռանց նրա։ Նա ար­դեն դար­ձել է քայ­լող դիակ Կի­եւում»: Այն է՝ Զե­լենս­կուն կհի­շեն այն պա­հին, երբ նա պետք է ինչ-որ բան ստո­րագ­րի, եւ ե­թե չստո­րագ­րի, դա ար­դեն այլ հարց է: Մո­տա­վո­րա­պես նման մի մե­սիջ էլ հնչեց­րեց Փոլ Ս­թեյ­գա­նը. «ԱՄՆ-ն ցան­կա­նում է ա­զատ­վել Զե­լենս­կիից եւ Կի­եւում նշա­նա­կել ա­ռաջ­նորդ, ո­րը կըն­դու­նի Թ­րամ­փի քա­ղա­քա­կա­նութ­յու­նը։ Մենք հաս­կա­նում ենք, որ ՀԴԲ-ն մի­ջամ­տել է վեր­ջին կո­ռուպ­ցիոն սկան­դալ­նե­րին, ո­րոնք հա­սել են գա­գաթ­նա­կե­տին»: Նույն ո­ճի մեջ է Ուկ­րաի­նա­յի նախ­կին վար­չա­պետ Նի­կո­լայ Ա­զա­րո­վը, թե՝ ԱՄՆ-ն կ­հե­ռաց­նի Զե­լենս­կուն, ե­թե նա խո­չըն­դո­տի խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը. «Այս պա­հին, կար­ծում եմ, նա պետք է որ­պես բա­նակ­ցող, մե­կը, ո­րին կա­րող են պա­հանջ­ներ եւ պայ­ման­ներ ներ­կա­յաց­նել։ Բայց ե­թե նրա հետ ա­մեն ինչ չստաց­վի, նրանք պար­զա­պես կհե­ռաց­նեն նրան, եւ դա կլի­նի զրույ­ցի ա­վար­տը»:

­Մի խոս­քով, նման է, որ ար­դեն ա­մե­նա­մոտ օ­րերս պարզ կդառ­նա՝ ստո­րագ­րո՞ւմ է ֆի­զի­կա­կան ոչն­չաց­ման եւ բան­տում հայտն­վե­լու մի­ջեւ հայտն­ված Զե­լենս­կին: Թե՞ պա­տե­րազ­մը դեռ կշա­րու­նակ­վի, եւ ա­մե­րի­կա­ցի­նե­րը կատ­կի­վաց­նեն Ուկ­րաի­նա­կում իշ­խա­նա­փո­խութ­յան հար­ցը:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի