«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Չկա ազատազրկված անձ, ով ունի առողջական խնդիր եւ մեր տեսադաշտից դուրս է.Դատապարտյալի ահազանգի հետքերով

Իրավական

 «Իրավունքը» շարունակում ուշադրության կենտրոնում պահել անազատության մեջ գտնվող անձանց պահման պայմանները, տարեց-տարի իականացվող բարեփոխումների շղթան եւ, որ ամենակարեւորն է, կալանավորված անձանց և դատապարտյալների առողջությունը, պատշաճ բժշկական օգնություն և սպասարկման ծառայություններ մատուցելու ընթացակարգերը։ Եվ ահա, նախօրերին խմբագրություն էր դիմել «Արթիկ» ՔԿՀ-ի 41-ամյա դատապարտյալ Արկադի Մարտիրոսյանը, ով փորձում էր լրատվամիջոցի միջոցով իր դժգոհությունը հայտնել  «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունից․  «Մի քանի ծանր վիրահատություններ եմ տարել, ունեմ առողջական լուրջ խնդիրներ, բայց ՊՈԱԿ-ի կողմից այդ խնդիրները անտեսվում են: Դիմումներ եմ գրել, որ ինձ անհրաժեշտ է լուրջ հետազոտություն, այդ հետազատությունները ՔԿՀ-ից դուրս են իրականացվում, ասում են՝ հա խնդիր չկա, կանենք, բայց ոչ մի արդյունք։ Դեղեր չեն տրամադրում, բուժմանս համար անհրաժեշտ դեղորայքը թոշակառու մայրս է գնում բերում։ Ես կորցրել եմ ամեն ինչ, հիմա էլ չեմ ուզում առողջությունս իսպառ կորցնեմ, օգնեք, որ օգնեն ինձ ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, որ 2030 թվականին ազատվել ու նոր կյանք սկսեմ։ Ինձ տանը սպասող կա՝  թոշակառու մայրս»,-այսպես իր դժգոհությունը ձեւակերպեց կալանավայրի ճանապարհը մի քանի անգամ բռնած դատապարտյալ Մարտիրոսյանը։

Որքանո՞վ է դատապարտյալի հնչեցրած դժգոհությունը համապատասխանում իրականությանը, ինչո՞ւ է, ըստ էության անտեսվում անազատության մեջ գտնվող անձի առողջության հետ կապված խնդիրը, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Բժշկական օգնության կազմակերպման բաժնի պետ Նաիրա Բաբայանից, ով զերծ մնալով տվյալ անձի առողջության հետ կապված անձնական տվյալների հրապարակումից փաստեց միայն, որ տվյալ դատապարտյալի առողջության հետ կապված ցանկացած խնդիր լուծում է գտնում օրենքով սահմանված կարգով՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում․

-Առհասարակ, թե՛ տվյալ դատապարտյալը, թե՛ այլ ազատազրկված անձ, ով ունի առողջական վիճակով պայմանավորված որեւէ բժշկական միջամտության ցուցում՝ գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Բժշկական ցուցմանը համաձայն (շտապ կամ պլանային) տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն եւ սպասարկում։ Չկա ազատազրկված անձ, ով ունի առողջական խնդիր եւ մեր տեսադաշտից դուրս է , դա վստահաբար։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան