«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Փաշինյանենք ամեն ինչ անում են, որ արցախահայերը Հայաստանից էլ հեռանան

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը երեկ հայտարարեց, որ Արցախի հայաթափումից երկու տարի անց տեղահանված 25 հազար ընտանիքից կառավարության կողմից սահմանված բնակարանային ծրագրի միջոցով կարողացել է բնակարան ձեռք բերել ընդամենը... 1500 ընտանիք: Այս տարվա. նոյեմբերի 20-ի դրությամբ հավաստագիր կոչվածից ստացել է 3500 ընտանիք, որից միայն 1500-ն է կարողացել իրացնել այն, այսինքն՝ բնակարան ունենալ:

Սրանք իրականում սոսկ թվային կամ վիճակագրական տվյալներ չեն: Այս տվյալները պարզապես ցուցիչ են, թե ինչ են «շնչում» Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը Արցախի հայության նկատմամբ: Այսինքն, բացի նրանից, որ Արցախը ճանաչեցին ադրբեջանական ու, ըստ էության, հանձնեցին թշնամուն, բացի այն, որ իրենց քաղաքականությունը հանգեցրեց Արցախի հայաթափմանը, հիմա էլ փաշինյանենք ամեն ինչ անում են, որ այս մարդիկ Հայաստանից էլ հեռանան: Հայտնվեն սոցիալ-կենցաղային ծանր պայմաններում և հեռանան: Ու շատերն են հեռացել, նկատենք:
Սա ավելին է, քան խայտառակությունը: Երկու տարվա ընթացքում 25 հազար ընտանիքից բնակարան կարողացել է ձեռք բերել 1500-ը: Սա բռնագաղթի ենթարկված ընտանիքների հազիվ 6 տոկոսն է կազմում: Սա նշանակում է, որ Փաշինյանի քպական իշխանությունը ոչ մի ծրագիր էլ չի իրականացնում, ինչի մասին, ի դեպ, պարբերաբար բարձրաձայնում են շատ փորձագետներ, նաև արցախցիներ, այդ թվում՝ Արցախի ԱԺ պատգամավորներ, և այդ թվում՝ մեր թերթի էջերում: Կամ... իրականացնում է. ուղղակի արցախցիներին Հայաստանից դուրս մղելո՛ւ ծրագիր:
Թերևս տեղին է հիշել Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախի համար իրենց իշխանությունից շատ ոչ մեկը ոչինչ չի արել: Դե, իհարկե, Փաշինյանից ու ՔՊ-ից առավել ուրիշ ո՞վ կարող էր նման բան անել, որ Արցախը հայաթափվեր, քիչ է, դեռ մի բան էլ սոցիալական ծանր վիճակի մեջ պահեին հայրենազրկման ենթարկված, հաշված ժամերի ընթացքում տուն-տեղ, գյուղ-շեն, քաղաք, նախնյաց գերեզման, վանք ու եկեղեցի, ամեն ինչ կորցրած Արցախի հայությանը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տես նաեւ https://x.com/Iravunk_com/status/1998976270210838874/photo/1 
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան