«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչ ծառայություններ են հասանելի լինելու ապահովագրական փաթեթով․ Մանրամասներ

Առողջապահական

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որն ուժի մեջ է մտնելու 2026թ․ հունվարի 1-ից, բայց ենթադրում է փուլային ներդրում։ Սա նշանակում է, որ բոլորը չէ, որ միանգամից ընդգրկվելու են համակարգում։

Առողջապահության նախարարությունից հետաքրքրվել ենք, թե ում համար և ինչ պայմաններով է սկսելու գործել ապահովագրությունը 2026 թվականի հունվարի 1-ից․

- 2026 թվականին՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին անցնելու առաջին փուլում (2026-2028), ապահովագրված կլինի 1.7 միլիոն ՀՀ բնակիչ։ Նրանց թվում են 18 տարեկանից փոքր և 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական նպաստներ ստացողները։ Այս անձանց համար պետությունը կծածկի ծախսերի 100%-ը։ Այս համակարգը կներառի նաև 190,000 աշխատող քաղաքացու, որոնց ամսական եկամուտը գերազանցում է 200,000 դրամը։ Առողջության ապահովագրության փաթեթի արժեքը կկազմի տարեկան 129,600 դրամ, որը կվճարվի ամսական։

Ապահովագրությունը կծածկի ամենապահանջված ծառայությունները, այդ թվում՝ ամբուլատոր բուժօգնությունը, կլինիկա այցելությունները, ընտանեկան բժշկի այցելությունները, մասնագետների խորհրդատվությունները և տարեկան որոշակի քանակությամբ լաբորատոր հետազոտություններ։ Ծառայությունների ցանկը կընդլայնվի և կհստակեցվի՝ ներառելով որոշակի վիրաբուժական միջամտություններ, այդ թվում՝ ակնաբուժական (կատարկտ), սրտանոթային և այլն։

2026 թվականի բյուջեով առողջության ապահովագրության համակարգի ներդրման համար հատկացված է 127 միլիարդ դրամ։

Ովքե՞ր են շահառուները 2026 թվականից

2026-ի հունվարի 1-ից համակարգը կգործի բնակչության երկու հիմնական հատվածի համար՝ պետության կողմից ապահովագրվող խոցելի խմբերի և բարձր եկամուտ ունեցող աշխատողների։

Ա. Պետության կողմից անվճար ապահովագրվողներ (Խոցելի խմբեր)

Հետևյալ քաղաքացիների համար ապահովագրավճարը կատարելու է պետությունը.

  • Մինչև 18 տարեկան երեխաներ,
  • 65 տարեկան և բարձր տարիքի անձինք,
  • Հաշմանդամություն ունեցող անձինք,
  • Սոցիալապես անապահով (Փարոս համակարգում ընդգրկված) ընտանիքների անդամներ,
  • Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման մասնակիցներ,
  • Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ և բռնադատվածներ,
  • Հաշմանդամություն ունեցող անձի խնամող հանդիսացող ծնողներից մեկը։

Բ. Վճարովի հիմունքներով միացողներ (Բարձր եկամուտ ունեցողներ)

Աշխատող քաղաքացիներից 2026-ից համակարգին պարտադիր միանալու են միայն նրանք, ովքեր ունեն որոշակի շեմից բարձր եկամուտ.

  • Վարձու աշխատողներ, որոնց աշխատավարձի հաշվարկման բազան ամսական 200,001 դրամ և ավելի է։
  • Անհատ ձեռնարկատերեր, նոտարներ և քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներ, որոնց տարեկան եկամուտը (հաշվարկման բազան) գերազանցում է 2,400,001 դրամը։

200,000 դրամից ցածր աշխատավարձ ստացողները կմիանան համակարգին մեկ տարի ուշ՝ 2027-ից:

Որքա՞ն է կազմելու վճարը

  • Խոցելի խմբերի համար (երեխաներ, թոշակառուներ և այլն)՝ 0 դրամ (վճարում է պետությունը)։
  • Աշխատող քաղաքացիների համար՝ Նախագծով նախատեսվում է տարեկան 120,000-ից 164,400 դրամ։
    • Սա կազմում է ամսական մոտ 10,000 — 13,700 դրամ։
    • Գումարը պահվելու է աշխատավարձից (ինչպես եկամտային հարկը) կամ վճարվելու է ինքնուրույն՝ կախված աշխատանքի տեսակից։

Պարտադիր պայման՝ կանխարգելիչ բուժզննում

Անկախ նրանից՝ պետությունն է վճարում ձեր փոխարեն, թե դուք ինքներդ, ապահովագրական փաթեթից օգտվելու համար պարտադիր է տարին մեկ անգամ անցնել կանխարգելիչ բուժզննում (check-up)։

  • Սա անվճար է և ներառված է փաթեթում։
  • Եթե չեք անցել ստուգումը, բուժօգնությունը չի հատուցվի (բացառությամբ շտապ դեպքերի)։

Ի՞նչ ծառայություններ են հասանելի լինելու

Ապահովագրական փաթեթը ներառում է.

  • Անվճար հետազոտություններ (արյան անալիզ, ռենտգեն, սոնոգրաֆիա և այլն),
  • Հիվանդանոցային բուժում (թերապևտիկ և վիրաբուժական),
  • Սրտի վիրահատություններ (ստենտավորում, շունտավորում),
  • Քաղցկեղի բուժում (վիրահատություն, քիմիաթերապիա),
  • Դեղորայք (քրոնիկ հիվանդությունների դեպքում),
  • Շտապօգնություն։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան