«Իրավունք» թերթի տպագիր համարներ

102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմանի բացումից հետո կշարունակի մնալ․ Թուրքագետը փակագծեր է բացում

Հանդիպում

Վերջերս Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը առաջիկա վեց ամիսների ընթացքում վերաբացելու հարցը՝ վերացնելով Սառը պատերազմի դարաշրջանի Եվրոպայի վերջին փակ սահմանը և հող նախապատրաստելով Կովկասում առևտրի վերականգնման համար։ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններին ուղղված իրական քայլեր կձեռնարկի միայն հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումից հետո․

-Էրդողանի այս հայտարարությունը պահպանում է իր ուժը, այսինքն՝ Թուրքիայի այս մոտեցումը չի փոխվել։ Bloomberg-ը հավանաբար հղում է անում Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանին, քանի որ նա էլ էր նման բան ասել։ Սա վկայում է այն մասին, ինչպես բազմիցս եմ ասել՝ Թուրքիան շահագրգռված է, որպեսզի հայ-ադրբեջանական խաղաղության այդ պայմանագիրը հնարավորինս արագ ստորագրվի։ Ինչո՞ւ, որովհետև Թուրքիայի համար նոր դրական քայլ է այն նոր իրավիճակը՝ ստատուս-քվոն, որը ստեղծվել է Հարավային Կովկասում՝ և՛ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից, և՛ ռուսական խաղաղապահ ուժերի հեռացումից հետո։

Թուրքիան այս ամենը դիտարկում է՝ որպես սեփական դիրքերի ուժեղացում և Ռուսաստանի դիրքերի թուլացում, Թուրքիայի համար կարևոր է, որ թղթին հանձնվի հայ-ադբեջանական խաղաղության պայմանագիրը։ Այս ամենն ինձ համար վաղուց պարզ է։ 

Որքանով ես հասկանում եմ, Թուրքիան սահմանը միանգամից չի բացի, կլինի առանձին քայլերի շարան։ Երկրորդը՝ կարծում եմ՝ առաջին քայլերը, որոնք կանեն, կապված են լինելու 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հետ՝ սահմանի բացում երրորդ երկրների քաղաքացիների համար։

Թուրքիայի համար իսկապես կարևոր կլինի, որ սահմանն ամբողջովին բացվի, բայց դա կլինի միայն մի քանի տարի հետո, որովհետև 2031 թվականին հազիվ ավարտեն այն երկաթգծի կառուցումը՝ 224 կիլոմետրանոց, որը Կարսը կկապի Նախիջևանի հետ, այդ ժամանակ Թուրքիան արդեն կարող է ամբողջովին օգտվել «Թրամփի ուղուց»։ Հիմա քանի որ այդ ամենը չկա, Թուրքիան առանձնապես չի շտապի սահմանը լրիվ բացել, միանգամից ամեն ինչ չի անի։

Ինչ վերաբերում է սահմանի բացումից հետո անվտանգային հարցերին և 102-րդ ռազմաբազայի հետագա ճակատագրին, Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց՝ 102-րդ ռազմաբազան սահմանի բացման հետ առնչություն չի ունենա, այսինքն՝ անկախ սահմանի բացումից, այդ բազան մնալու է․

-Համոզված եմ, որ 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմանի բացումից հետո կշարունակի մնալ, որովհետև այդ հարցը չեմ կարծում, թե քննարկվում է։ Իհարկե, եթե խոսում են սահմանի բացումից հետո անվտանգության մասին, ապա ռիսկեր կան։ Կարծում եմ՝ Հայստանը պետք է մշակի խոր և լավ մտածված ռազմավարություն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի սահմանի բացումը սկսի իրականացնել՝ պետական, տնտեսական անվտանգության առումով։ Դրան համալիր պետք է մոտենանք՝ ռազմավարական տեսակետից, որովհետև դա, ակնհայտ է, որ կունենա նաև իր դրական կողմը, բայց ռիսկերը, որոնք կան անվտանգային բնագավառում, պետք է հնարավորինս թուլացնել այդ ռազմավարության շրջանակներում։ Գործընթացը հեշտ չի լինելու և ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա, դրա համար պետք է լավ մտածել, ռազմավարություն մշակել, որպեսզի դրանից կարողանանք օգուտներ քաղել։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան