«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Գյումրիում ծնողներին սպանած Նարեկը տարիներ առաջ փորձել էր հրկիզելով սպանել նրանց

Պատահար

NEWS.am-ի տեղեկություններով, Գյումրիում այսօր հորը և մորը սպանած 37-ամյա տղամարդը 2017 թվականին ծնողներին փորձել էր սպանել՝ նրանց վրա դյուրավառ հեղուկ լցնելով և դանակի հարվածներ հասցնելով: Հանցագործությունը սակայն, ավարտին հասցնել չէր կարողացել այն պատճառով, որ ընտանիքի անդամները միջամտել են: Դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել, Նարեկ Ադամյանը կալանավորվել էր, սակայն անմեղսունակ էր ճանաչվել և տեղափոխվել ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ՝ հարկադիր բուժման: Ըստ դատաբժշկական փորձաքննության, նա տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ։ Մեր տեղեկություններով, նա երեք ամիս առաջ էր դուրս գրվել հոգեբուժարանից:

 

NEWS.am-ի տեղեկություններով, Նարեկ Ադամյանը 2009 թվականից հաշվառված է «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում և պարբերաբար ագրեսիվ վարք է դրսևորել: Տարիներ առաջ նա խեղդելու ճանապարհով փորձել էր սպանել քրոջը, այրել էր տան տանիքը:

 

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, 37-ամյա տղամարդը դանակի հարվածներ է հասցրել և սպանել հորն ու մորը:

 

Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի (սպանությունը) (2 դրվագ) և 334-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հատկանիշներով: Անձը ձերբակալվել է:

 

Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/920776.html

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան