Ինչի արցախցիները ՀՀ քաղաքացիներ չե՞ն եղել, աբսուրդ է. Երիցյան

Ներքաղաքական

ԱԺ նախկինում ընդդիմադիր, ներկայումս անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը խորհրդարանական ամբիոնից կոչ է արել արցախցիներին՝ ընդունել ՀՀ քաղաքացիություն: Ըստ նրա` այն արցախցիները, որոնք Հայաստանում տուն չունեն, պետք է ապահովվել բնակարանով, ինչի համար անհրաժեշտ է լինել ՀՀ քաղաքացի: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց արցախցի փաստաբան ՌՈՄԱՆ ԵՐԻՑՅԱՆԻ հետ:

Ինչի արցախցիները ՀՀ քաղաքացիներ չե՞ն եղել: Դա առհասարակ ասվում է կառավարության շրջանակներում, միայն Նազարյանը չի ասում: Կառավորությունն է իր ծրագիրը այդպես մշակել, որ արցախցիները բնակարանի շահառու կարող են դառնալ, բացառապես ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում: Սակայն, ես դա իրավական առումով աբսուրդ եմ համարում, որովհետեւ արցախցին եղել է ու պետք է շարունակի մնալ ՀՀ քաղաքացի: Ամեն դեպքում, արցախցին կրել է ՀՀ անձնագիր, իսկ ՀՀ քաղաքացիության մասին օրենքին համաձայն, ՀՀ քաղաքացու անձնագիր կարող է կրել բացառապես քաղաքացին: Անկախ նրանից, թե կառավարությունն ինչ պատճառաբանություններ է ներկայացնում, դա օրինական դաշտից դուրս եւ գործող իրավական համակարգում չտեղավորվող պարադոքսալ հայտարարություն է: Բայց ունենք այն, ինչ ունենք եւ արցախցին թե՛ ընտրություններին մասնակցելու, թե՛ բնակարանի, սոցիալական միջոցառումներում շահառու դառնալու համար դրդված է քաղաքացիություն ընդունել: Այսինքն՝ այստեղ քաղաքացիություն ընդունելու ինստիտուտը վերածում են անբացատրելի երեւույթի: Արցախցին, հասկանալով, որ այլընտրանք չունի եւ ՀՀ գործող իշխանության անպատասխանատու քայլերի հետեւանքով հայտնվել է անելանելի վիճակում եւ դրդված է այս պահի դրությամբ ցանկացած արժանապատիվ գործողություն կատարել, որպեսզի ունենա կեցության վայր, իրենք էլ որոշել են դիմել այդ մեթոդի:

Ըստ Ձեզ` ինչո՞ւ է կառավարությունը այսպիսի քայլի գնում: Ձեր խորհուրդը ինչպիսի՞ն կլինի արցախցուն:

Եթե արցախցիներին համարեն ՀՀ քաղաքացիներ, դա էլ զուգորդվում է նրանով, որ Հայաստանը Արցախը ճանաչել է պաշտոնապես Ադրբեջանի մի մաս, ստացվելու է, որ Հայաստանի քաղաքացիներն օկուպացրել էին Ադրբեջանի տարածքը: Նման մի բան է ստացվելու կառավարության այսօրվա դիրքորոշման համատեքստում: Դա Ադրբեջանին իրավունք է տալու միջազգային դատարաններ դիմել եւ անգամ օգտակար հանածոների օգտագործման դիմաց հատուցում պահանջել: Ինչեւէ, այս պահի դրությամբ թելադրողը ներկայիս կառավարությունն է եւ կհամակերպվենք, թե՝ ոչ, դա էլ այլ հարց է:

Ամեն դեպքում, արցախցին, քաղաքացիություն ընդունելով, իր վերադարձի իրավունքը չի կորցնում, հետեւաբար քաղաքացիություն ընդունելու հարցում, ես որեւե բացասական հետեւանք չեմ տեսնում, ինքս էլ հորդորում եմ արցախցիներին ընդունել քաղաքացիություն, որպեսզի առնվազն հնարավորություն ունենան ստանալ կեցավայր եւ ապահովվել իրենց ընտրական իրավունքը, այսինքն՝ կարողանան ընտրությանը մասնակցել, որպեսզի օր առաջ ձերբազատվեն այս իշխանությունից: Կարծում եմ, արցախցիների ընտրական իրավունքը կարող է ընտրության վրա շատ ծանրակշիռ դեր ունենալ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում