«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կամ պետք է կալանավորի Վեհափառին, կամ տասին վերցնի նոր եկեղեցի ստեղծի, որը ծիծաղելի կլինի. Աղազարյանը հնարավոր սցենարների մասին

Հանդիպում

«Գարեգին վեհափառն իր բարձունքի վրա գտնվեց, նույնիսկ էդ տասը սրբապիղծների հետ հարաբերություններում ինքը գտնվեց իր բարձունքում, որովհետեւ այն, ինչ Փաշինյանը սպասում էր Վեհափառից, տեղի չունեցավ, իսկ Փաշինյանը սպասում էր, որ Գարեգին վեհափառն իմպուլսիվ արձագանք կտա իրողություններին ու տասը սողուններին կարգալույծ կանի, բայց դա տեղի չունեցավ շնորհիվ Գարեգին վեհափառի խորիմաստ, հավասարակշռված գործունեության, ինչն էլ առիթ չտվեց այդ սողուններին՝ կեցվածք ընդունել` դե որ այդպես է, մենք էլ սենց ենք անում։ Հիմա կա՛մ պետք է կալանավորի Վեհափառին, կա՛մ տասին վերցնի, մի եկեղեցի ստեղծի, որը կլինի ծիծաղելի։ Ես ամիսներ առաջ եմ ասել, որ իր նպատակը ոչ թե Եկեղեցին մաքրելն է, այլ Եկեղեցին պառակտելը, սարքել հայաստանյան առաքելական եկեղեցի, որը կլինի իր ցնորական գաղափարի՝ չորրորդ հանրապետության մասը»,-անդրադառնալով Կաթողիկոսի դեմ իրականացվող արշավին նախկին ՔՊ-ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը. 

- Կասկած չկա, որ այդ հավաքը կազմակերպել էր իշխանությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բայց՝ նենգաբար, որպեսզի հաղթանակի դափնիները վերագրեր իրեն, պարտության խայտառակությունից էլ խուսափեր։ Բայց ակնհայտ էր, որ հավաքը կազմակերպել էր իշխանությունը, եւ Նիկոլ Փաշինյանը վերջնական պարտվեց․ ցանկացած այլ լուծում այլեւս նշանակություն չունի, ինքն ամիսներ` որքան պայքարել է, հիմա այդ պայքարն ավարտվեց պարտությամբ։

Մոռացել եք, որ Վաղարշապատի ընտրություններից հետո Փաշինյանը հայտարարեց, թե ընտրությունների արդյունքները նոր լիցք հաղորդեցին Եկեղեցու դեմ պայքարում, հիմա այդ նոր լիցքը, էն հոգեւոր հավաքի մասին հայտարարությունը եւ այլն, բերեցին այս ակցիային։ Իհարկե, ինքը պիտի ասի՝ ես ի՞նչ գործ ունեմ, հոգեւորականներն իրենք իրենց հարցերն են լուծում, բայց այդպես կլիներ, եթե տասը տիրադավները, առանց ժողովրդին կոչ անելու, որ եկեք գնանք Մայր Աթոռ, հորդորենք Վեհափառին, գնային սուսուփուս իրենց՝ կաթողիկոսի հրաժարականի հորդորի նամակը ներկայացնեին քարտուղարությանը, այս դեպքում արտառոց ոչինչ չէր լինի, բայց իրենք կոչ արեցին ժողովրդին, որ իրենք գան, ու նույն դեմքերն ու դեպքերն էին, որոնք հանդիպում էին բոլոր կեղծ պատարագներում։ Ի դեպ, ի պատիվ ոստիկանության, իրենք բարձր մակարդակի վրա գտնվեցին՝ մանր-մունր բաները չհաշված, բախումներ թույլ չտվեցին, բայց հավաքի նպատակը ճնշումն էր, դուք երեւի չեք պատկերացնում՝ ինչ է նշանակում ճնշում։ Երբ որ մեծ բազմություն հավաքվեր, կլիներ ճնշում, եւ գուցե լիներ վերջին կաթիլը, որ Վեհափառը հանձնվեր, հրաժարական տար։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան