Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները

Տնտեսություն

Դեկտեմբերի 18-ին ադրբեջանական SOCAR-ի կողմից արտադրված AI-95 բենզինի առաջին խմբաքանակը՝ 22 վագոն, ուղարկվել է Հայաստան։ Հայտարարվում է, որ գործարքը կրում է զուտ առևտրային բնույթ և իրականացվում է միջազգային շուկայական գներով։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը անդրադառնալով վերը նշվածին նկատում է.
-Այս փուլում Ադրբեջանից վառելիքի ներկրումը դժվար է դիտարկել որպես կայուն տնտեսական գործընթաց։ Այս պահին ավելի շատ քաղաքական ազդակի մասին է խոսքը։ Դեռ հստակ չէ՝ արդյոք ներկրումները կլինեն շարունակական, ինչ ծավալներով և ինչ գնով։ Կանխատեսումներ անել հնարավոր չէ։ 

Հայաստանի իշխանությունները պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին և փորձում են հանրությանը ցույց տալ, որ խաղաղության օրակարգը առաջ է գնում, խնդիրներ են լուծվում։ Միաժամանակ ազդակ է փոխանցվում արտաքին խաղացողներին՝ տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը հանձնառու լինելու մասին։ Ավելին ասեմ, Հայաստանը նախկինում փորձել է վառելիք ներկրել այլ երկրներից, սակայն բախվել է որակի խնդրի։
«Երկար ճանապարհով տեղափոխման արդյունքում վառելիքո բարձրանում է ծծմբի պարունակությունը, և այն չի անցնում փորձաքննությունը։ Հայաստանը պարտավոր է ստուգել երրորդ երկրներից ներկրվող վառելիքը՝ ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխանելու համար։ Ռուսական վառելիքը նման ստուգման չի ենթարկվում, քանի որ ԵԱՏՄ ապրանք է: 
Պատահական չէ, որ Հայաստան ուղարկվող առաջին խմբաքանակը հենց AI-95 պրեմիում բենզինն է՝ շուրջ 1300 տոննա։ Ակնհայտ է, որ փորձ է արվում շուկա մտնել բարձր որակի վառելիքով, որպեսզի խնդիրներ չառաջանան ստանդարտների մասով։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ կողմերը մեծ ուշադրությամբ են մոտենում այս գործարքին։ 
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը հիմնականում արտահանում է դիզելային վառելիք․ միայն 2023 թվականին արտահանվել է մոտ 714 հազար տոննա դիզել և շուրջ 30 հազար տոննա բենզին՝ հիմնականում Թուրքիա և Վրաստան։
Ադրբեջանը հում նավթ արտահանում է Բելառուս, այսինքն նավթի արտահանման փորձ եղել է ԵԱՏՄ-ում։ Կարելի է ասել, որ սա առաջին փորձն է Ադրբեջանի համար՝ վերջնական սպառման բենզին մատակարարել ԵԱՏՄ շուկա։
 Տնտեսագետ Հրայր Կամենդատյանն էլ վստահ է. 
-Այս քայլով Ադրբեջանը և Թուրքիան փորձում են Հայաստանին ներքաշել տնտեսական այնպիսի համագործակցության մեջ, որը թուլացնի Ռուսաստանի հետ եղած հնարավոր առավել ռազմավարական լոգիստիկ կապերը։ Այդ լոգիստիկ թուլացումը, լոգիստիկ տարբերակների պակասելը մեր տնտեսությանը որոշակի հեռանկարով ռիսկային ինչ-որ մթնոլորտ է ձևավորելու։ Նրանք պարզապես ուզում են մեզ Ռուսաստանից կտրել։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այստեղ շահույթի խնդիր չէ, սրանք ընդամենը մեկանգամյա գործարքներ են, որոնք կախված են ցանկացած քմահաճույքից։ Ես վստահ եմ, որ այդ գործարքների հեղինակները դա շատ լավ հասկանում են, բայց նրանք պարզապես ունեն հանձնարարություն, որը փորձում են կատարել։ Այստեղ տնտեսական, տնտեսագիտական, ինչ-որ բացատրություններ չկան։ Այդ տնտեսվարողին էլ հանձնարարել են, որ այդ գործարքի մեջ մտնի, որովհետև այս գործարքները երաշխավորված գործարքներ չեն, ապահովագրված չեն։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում