Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները

 

2018 թվականից Հայաստանում ընդհանուր գնաճի ֆոնին, Ջրային պետական կոմիտեի վարած քաղաքականությունը, ոռոգման ջրի արժեքի մասով, կարելի է առանց չափազանցնելու թալան որակել:
Մասնավորապես` Կոտայքի մարզի Հրազդանի տեղամասի համար 2018 թվականին մեկ հեկտարի համար ոռոգման ջրի վարձը կազմում էր 70 000  դրամի կարգի, ապա 2021-ից այն դարձրին 100 000  դրամ, ինչը չէր արտացոլում բաժանորդի կողմից ծախսած ջրի քանակը: Այն ժամանակ դա բողոքների առիթ դարձավ: Սակայն` «ախորժակն ուտելիս է բացվում» ասույթի տրամաբանությամբ շարժվող վերոնշյալ կառույցի ախորժակը այս անգամ ցանկացավ մեկ հեկտարի համար սահմանել ոչ ավել, ոչ պակաս 130 000  դրամ (սեզոնին 6 ոռոգման համար):
Ու սա այն դեպքում, որ Հայաստանում ոռոգման ջրի արժեքը մեկ խորանարդ մետրի համար պետության կողմից սուբսիդավորվելուց հետո` կազմում է 11 դրամ: Արդյունքում, եթե սպառողն ունի կես հեկտար այգի եւ դրա համար պիտի վճարի 65 000 դրամ, ապա պիտի ստանա 5 հազար 909 տոնա ոռոգման ջուր: Երբ այս թիվը բաժանում ենք 6-ի (սեզոնի ոռոգման քանակը), ստացվում է, որ ամեն ջրելուց կես հեկտարի համար օգտագործվել է 984,8 տոննա ջուր… Դե հիմա պատկերացրեք կես հեկտարն ու 5 հազար 909 տոնա ոռոգման ջուրը: Էլ չեմ ասում, որ այդքան գումար պահանջում են այգին ոռոգելու համար, որն ավելի քիչ է ջուր պահանջում:
Ամենազավեշտալին այն է, որ պարզաբանումներ պահանջելիս, պատասխանում են, թե եղանակը տաքացել է, դրա համար էլ ջրի գինը բարձրացել է: Սակայն բոլորին է հայտնի, որ Հրազդանի տարածաշրջանը ամռանը հայտնի է իր մեղմ կլիմայով: Անգամ եթե ընդունենք, որ եղանակը տաքացել է, ապա ջրի գնի բարձրացման տրամաբանությունից ելնելով (70 000-ից՝ 130 000), պետք է ենթադրել, որ վերոնշյալ տարածքում ամռանը օդի ջերմաստիճանը տաքանում  է 50 եւ ավելի աստիճան՝ ըստ Ցելսիուսի:
Ասենք միայն, որ հողի մշակներն էլ Հայաստանի իշխող վարչախմբից ակնկալում էին իրենց հոգսի թեթեւացում: Սակայն հայտնվելով իշխանության ղեկին, նրանք «ունքը շինելու փոխարեն` աչքն էլ են հանում»: 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում