«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎՆ ՈՒ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՌՈՒԴԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական լրագրողը Գյումրիում հանդիպել ու զրուցել է վերջերս Դուբայում կայացած Բռնցքամարտի IBA -ի Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճած կաշվե ձեռնոցի մարտիկ ՌՈՒԴՈԼՖ ԳԱՐԲՈՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք, Ռուդոլֆ, Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի արժանանալու կապակցությամբ։

- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 51 կգ քաշային կարգում։ Մեկնարկային մենամարտում 5։0 հաշվով հաղթեցի Պորտուգալիայի ներկայացուցչին, ով բավականին շատ ուժեղ մրցակից էր, հետո կրկին 5։0 հաշվով պարտության մատնեցի կուբացի մարզիկին։ Կիսաեզրափակչում, ափսոս 5։0 հաշվով զիջեցի Ուզբեկստանի ներկայացուցչին, ով Օլիմպիական խաղերի չեմպիոնն էր, շատ ուժեղ էր, բայց մրցավարներն էլ էին անարդար վարվում։ Այս մեդալը շատ կարևոր էր, թեև կարող էի ավելի բարձր արդյունքի հասնել։

- Ռուդոլֆ, Օլիմպիական խաղերի չեմպիոնի հետ էիր պայքարում կիսաեզրափակչում, հետաքրքիր է, թե ինչպես էիր տրամադրված նրա դեմ։

-Միայն հաղթական էի տրամադրված, ցանկանում էի ոսկե մեդալով վերադառնալ հայրենիք։Չստացվեց, բայց իմ հնարավորության սահմաններում ամեն ինչ արեցի։ Հիմնականում ինձ փորձի պակասը խանգարեց։

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ ՌՈՒԴԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ, Գյումրիում մեզ հետ զրույցում, այսպես ամփոփեց ԱԱ-ն.

- Ես շատ գոհ եմ մեր մարզիկներից, 5 բրոնզե մեդալ երբևէ Աշխարհի առաջնություններից չենք ունեցել։ Սակայն ավելի լավ կարող էր լինել, Հովհաննես Բաչկովն ու Դավիթ Չալոյանը կարող էին ոսկե մեդալով վերադառնալ հայրենիք, ցավոք, մրցավարները անարդար վարվեցին և նրանց հաղթանակները շնորհեցին մրցակիցներին։ Մենք պատմական նվաճում ենք գրանցել, ինչը շատ մեծ արդյունք եմ համարում։ Նշեմ, որ Բռնցքամարտի IBA -ի Աշխարհի առաջնությունը, կայանում է երկու տարին մեկ անգամ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան