«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Վա՞տ եք զգում ձեզ, ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ կարի՞ք կա, մի՛ շտապեք հավաքել համապատասխան կարճ համարը, որովհետեւ 2026 թվականի հունվարից անվճար է լինելու տարեկան միայն 8 կանչը՝ չհաշված բացառությունները: Այո, այո, կառավարությունը որոշել է, որ նոր համակարգով շտապօգնության ապահովագրական փաթեթը նախատեսելու է տարեկան ընդամենը 8 անվճար կանչ, մինչդեռ նախկինում նման սահմանափակում գոյություն չուներ։ «Անհասկանալի է՝ ինչի՞ հիման վրա է ընտրվել հենց 8 թիվը. ինչո՞ւ ոչ 12 կամ այլ տրամաբանական շեմ։ Շտապ, անհետաձգելի օգնությունը մաթեմատիկական ճշգրտությամբ սահմանափակելն ինքնին խնդրահարույց է»,- լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պնդում է առողջապահության փորձագետ Ծաղիկ Վարդանյանը: Փորձագետը շեշտում է, որ քաղաքացին չի կարող ինքնուրույն տարբերակել՝ իր վիճակը անհետաձգելի է, թե՝ ոչ: Մինչդեռ 2026-ի հունվարից Շտապօգնության աշխատակիցները կանչին արձագանքելուց իրենք կորոշեն՝ արդյո՞ք իրենց կարիքը կա, թե հիվանդը կարող է նաեւ վերականգվել տեղամասային բժշկի օգնությամբ: «Մարդը կարող է ասել՝ ձեռքն է ցավում, բայց իրականում դա կարող է լինել ինֆարկտ։ Բժշկական գիտելիքներ չունեցող անձից ախտորոշում պահանջելն անհնար է», - զգուշացնում է Վարդանյանը: Ահա այսպես, տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա:

Իսկ համակարգային խնդիրները ոչ միայն առողջապահության ոլորտում են, այլ նաեւ` մշակույթում: Օրինակ, այն ամենով, ինչով զբաղված է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն ՎՐԵԺ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԸ, ուղղակի, ապշել կարելի է: Օպերային թատրոնում պարզվում է՝ տարեվերջին այնքան անելիք չկա, որ տնօրեն Կարեն Դուրգարյանի եղբայրը, որը վերջինիս տեղակալն է, զբաղված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ գրոհելով: Տեսախցիկները ֆիքսել են, որ դեկտեմբերի 18-ին հենց նա եղել այն խուլիգաններից մեկը, որը Մայր Տաճարի մուտքի խոյակին մագլցած կոչ էր անում գրոհել Մայր Տաճարը: Ասել, որ սա, պարզապես, խայտառակություն է, նշանակում է ոչինչ չասել, միայն թե զարմանալի է՝ որքա՞ն կարող է օպերային թատրոնի ողջ ստեղծագործական կազմը հանդուրժել այն, որ իրենց ղեկավարությունը, մեղմ ասած, իր տեղում չէ:

Կրկին վերադառնանք առողջապահական ոլորտին: Պարզվում է՝ ոլորտի համակարգող ՀՀ առողջապահության նախարար ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆՆ էլ օպերային թատրոնի փոխտնօրենից առանձնապես չի տարբերվում: Միայն թե նա ոչ թե մագլցել է Մայր Տաճարի մուտքի խոյակի վրա, այլ սոցցանցերում է ասպատակում: Տիկին նախարարը բանուգործը թողած՝ իշխանական մամուլի թելն է թելում եւ փորձում Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին ներկայացնել, իբրեւ գաղտնազերծված գործակալ։ «ԱԱԾ գաղտնազերծված փաստաթղթի ձեւի մասով պրոֆեսիոնալ մեկնաբանություններ անողներ ջան, որ էս բառը սենց պետք ա լիներ էն մեկը նենց, կարո՞ղ է համեմատում եք ձեր ունեցածների հետ ու տարբերություններ եք գտնում, չե՞ք կարծում, որ բոլոր գործակալներինը իդենտիկ նույնը չի: Եթե մարդը հավաքագրող չի եղել ու ոչ էլ հավաքագրվող ի՞նչ գիտի էտ մանրամասները լավ չեմ պատկերացնում», - սրամտել է նախարարը: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը հարց է բարձրացնում. «Անո՛, հիմա դու բժշկուհի՞ ես, կրոնագե՞տ ես, իրավաբա՞ն, ես թե՞ ՝ КГБ-ագետ ես... Ի դեպ, ՌԵՄԱ-իստ մարդդ ո՞ւմ շահերն է Հայաստանում սպասարկում...»:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան