Թրամփը կայցելի՞ Մոսկվա

Վերլուծություն

­Հի­շո՞ւմ եք «Կա­րիբ­յան ծո­վի ծո­վա­հեն­նե­րը»: Ներ­կա պա­հին Կա­րիբ­յան ծո­վում ոչ պա­կաս դրա­մա­տիկ ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել: Այն է՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րը գրա­վե­ցին հեր­թա­կան նավ­թա­տար տան­կե­րը՝ չտա­լով ոչ մի բա­ցատ­րութ­յուն: Ա­վե­լին, Թ­րամ­փը բաց տեքս­տով հայ­տա­րա­րեց՝ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը մտա­դիր է պա­հել Վե­նե­սո­ւե­լա­յի ա­փե­րի մոտ բռնագ­րավ­ված նավ­թա­տար­նե­րը: Իսկ դրան­ցում ե­ղած նավ­թը կա´մ կ­վա­ճա­ռեն, կա´մ կլ­րաց­նեն ա­մե­րիկ­յան ռազ­մա­վա­րա­կան պա­շար­նե­րը, ո­րոնք Բայ­դե­նի ժա­մա­նակ­նե­րում հա­սել էին նվա­զա­գույ­նի, եւ լրաց­նե­լու հա­մար կար ֆի­նան­սա­կան խնդիր:

­Սա, ի դեպ, նոր ի­րա­վի­ճակ է ստեղ­ծում աշ­խար­հի մասշ­տա­բով: Այն է՝ ա­մե­րիկ­յան գոր­ծո­ղութ­յուն­ներն օ­րի­նակ են ծա­ռա­յում այն գա­ղա­փա­րի հա­մար, որ ով ու­զում է, որ­տեղ ու­զում է, կա­րող է վերց­նել, ինչ ու­զում է, եւ դրա­նում ի­րա­վուն­քը ոչ մի դեր չու­նի: Կա­րող ես, վերց­րու. հին ծո­վա­հե­նա­կան մե­խա­նիզ­մը:

­Սա­կայն բա­ցի վե­նե­սո­ւե­լա­կան նավ­թից, իր վեր­ջին ե­լույ­թում Թ­րամ­փը գնա­հա­տեց նաեւ բա­նակ­ցութ­յուն­նե­րը, ո­րոնք իր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը վա­րե­ցին ուկ­րաի­նա­ցի­նե­րի եւ ռուս­նե­րի հետ՝ Մա­յա­միում: Ու այս­տեղ եւս մեկ ու­շագ­րավ դրվագ ֆիքս­վեց: Նախ, ա­վե­լի վաղ Ո­ւիտ­կո­ֆը միան­գա­մայն դրա­կան գնա­հա­տում տվեց բա­նակ­ցութ­յու­նն­երի ըն­թաց­քին՝ հայտ­նե­լով, որ հե­տա­գա հա­ջո­ղութ­յուն­նե­րի հույ­սեր կան: Բայց ա­հա, պետ­քար­տու­ղար Մար­կո Ռու­բի­նոն, ինչ­պես վեր­ջերս հա­ճախ է պա­տա­հում, միան­գա­մայն հա­կա­ռակ կար­ծի­քին էր: Այն է՝ բա­նակ­ցա­յին ռեալ շարժ չկա, եւ պետք է հա­ջո­ղութ­յան հաս­նե­լու հա­մար շա­րու­նա­կել ճնշել Ռու­սաս­տա­նին: Մո­տա­վո­րա­պես նույն մո­տե­ցու­մը, ո­րը ա­ռաջ են տա­նում եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րը: Կար մեկ­նա­բա­նութ­յուն, որ պետ­քար­տու­ղարն ըն­դա­մե­նը դրա­նով խան­դի նշան­ներ է դրսե­ւո­րում: Ի պաշ­տո­նե, հենց նա պետք է զբաղ­վեր հիմ­նա­կան քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րով: Բայց ա­հա, Թ­րամ­փը նա­խընտ­րում է ա­ռանց­քա­յին հար­ցե­րում, ինչ­պես, ասենք, Գա­զան է, հի­մա ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յու­նը, գոր­ծել Ո­ւիտ­կո­ֆի մի­ջո­ցով՝ նրան կցե­լով իր փե­սա­յին: Իսկ դա պետ­քար­տու­ղա­րին խա­ղից դուրս վի­ճա­կում է պա­հում, եւ կա­րող էր խան­դի զգա­ցո­ղութ­յուն ա­ռա­ջաց­նել:

­Բայց, Ռու­բի­նո­յի նման մո­տե­ցում­նե­րը կա­րող են նաեւ նշա­նա­կել, որ Թ­րամ­փի թի­մում Մոսկ­վա­յի հետ կապ­ված կա եր­կու թիմ՝ էա­պես տար­բեր­վող մո­տե­ցում­նե­րով: Ըստ այդմ, կա նաեւ այն պարզ հար­ցը, թե ի­րա­կա­նում Թ­րամ­փը ին­չո՞ւ է գլո­բա­լիս­տա­կան ուղղ­վա­ծութ­յանն այդ­քան հա­մա­հունչ խո­սող պետ­քար­տու­ղար պա­հում: Ի­հար­կե, դա մի կող­մից հար­մար է. անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում նա կա­րող է ա­ռա­ջին պլա­նից հետ քա­շել Ո­ւիտ­կո­ֆին՝ ա­ռաջ մղե­լով Ռու­բի­նո­յին: Սա­կայն նման ի­րա­վի­ճակ ար­դեն ե­ղել է, երբ Թ­րամ­փի նա­խա­ձեռ­նութ­յամբ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը տե­ղա­փոխ­վեց Ռու­բի­նո-­Լավ­րով հար­թութ­յուն: Բա­նը հա­սավ պետ­քար­տու­ղա­րի նա­խա­ձեռ­նութ­յամբ՝ Ռու­սաս­տա­նի դեմ ա­մե­րիկ­յան նոր պատ­ժա­մի­ջոց­նե­րին, Լավ­րո­վը չա­փա­զանց կոշտ տո­նայ­նութ­յամբ սկսեց խո­սել Ռու­բի­նո­յի հետ: Կարճ ա­սած, ա­մե­րիկ­յան միջ­նոր­դութ­յան հար­ցը հա­սավ տա­պալ­ման շե­մին, իսկ Թ­րամ­փի թի­մում ա­ռաջ ե­կավ այն մո­տե­ցու­մը, որ նա հրա­ժար­վել է իր բո­լոր գա­ղա­փար­նե­րից եւ անց­նում է գլո­բա­լիս­տա­կան թեւ: Ո­րից հե­տո միայն Թ­րամ­փը նո­րից ա­ռաջ բե­րեց Ո­ւիտ­կո­ֆին՝ ու­ղար­կե­լով Պու­տի­նի մոտ:

­Բայց նաեւ այն, որ Թ­րամ­փը հետ կան­չեց մոտ 30 երկր­նե­րում (այդ թվում՝ Հա­յաս­տա­նից) ա­մե­րիկ­յան դես­պան­նե­րին, ո­րոնց Ռու­բի­նոն տաք-տաք պա­հում էր, հե­տաքր­քիր մե­սիջ էր: Խոս­քը դեռ Բայ­դե­նի ժա­մա­նակ­ներից նշա­նակ­ված եւ գլո­բա­լիս­տա­կան ուղղ­վա­ծութ­յան դի­վա­նա­գետ­նե­րի մա­սին է, ո­րոնց հե­ռաց­նե­լը դեռ գար­նանն էր մտել օ­րա­կարգ: Բայց, ինչ­պես ո­րոշ ա­մե­րիկ­յան աղբ­յուր­ներ են ակ­նար­կում, կանգ ա­ռավ հենց Ռու­բի­նո­յի մի­ջամ­տութ­յամբ:

Ա­մեն դեպ­քում, իր վեր­ջին ե­լույ­թում Թ­րամփը եւս գնա­հա­տում տվեց, որ Ուկ­րաի­նա­յում հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման բա­նակ­ցութ­յուն­նե­րը շա­րու­նակ­վում են եւ լավ են ըն­թա­նում։ Այն է՝ ա­ռաջ տա­րավ Ո­ւիտ­կո­ֆից ե­կող մո­տե­ցու­մը: Ա­վե­լին, այս պա­հին սկսում է ակ­տիվ խո­սակ­ցութ­յան թե­մա դառ­նալ, որ կա­րող է տե­ղի ու­նե­նալ Թ­րամ­փի այ­ցը Ռու­սաս­տան, ո­րը կդառ­նա Պու­տի­նի՝ Ալ­յաս­կա այ­ցի եւ երկ­կողմ բա­նակ­ցութ­յու­ննե­րի շա­րու­նա­կութ­յու­նը: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով, որ Բու­դա­պեշ­տում ծրագր­ված Պու­տին-Թ­րամփ հան­դի­պու­մը ձա­խող­վեց է­լի հիմ­նա­կա­նում Ռու­բի­նո­յի պատ­ճա­ռով, սկսել է միա­ժա­մա­նակ խո­սակ­ցութ­յան թե­մա դառ­նալ, որ Թ­րամ­փը կա­րող է առ­հա­սա­րակ հե­ռաց­նել պետ­քար­տու­ղա­րին:

Տես նաեւ https://t.me/iravunk/62514 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում