«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով

Սպորտ

Արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնայի խաղաշապիկը Matchday Football Auctions աճուրդում վաճառվել է ավելի քան 150 հազար եվրոյով, հայտնում է Mundo Deportivo-ն։

​Խոսքը պատմական այն մարզաշապիկի մասին է, որով Մարադոնան «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 1984 թվականի Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպմանը՝ ընդդեմ Բիլբաոյի «Ատլետիկի» (0:1)։

Խաղից հետո սկսված զանգվածային ծեծկռտուքի ընթացքում ֆուտբոլիստի մարզաշապիկը պատռվել էր։

​Ինչպես նշվում է լոտի նկարագրության մեջ, հանդերձարանում մարզաշապիկը վերցրել է ակումբի լվացքատան աշխատակցուհին։

Քանի որ այն ենթակա չէր վերամշակման, կինն այն պահել է որպես հուշանվեր, իսկ տարիներ անց նվիրել իր ծանոթին։

Մասունքը շուրջ չորս տասնամյակ մնացել է այդ ընտանիքում՝ ժառանգաբար անցնելով որդուն, մինչև վերջինս որոշել է այն հանել վաճառքի։

​Հենց մարզաշապիկի վնասվածքները՝ պատռվածքի ձևն ու երկարությունը, դարձել են դրա իսկության գլխավոր երաշխիքը և ապահովել դրա եզակիությունը։

​Մարզաշապիկը վաճառվել է 123,6 հազար եվրոյով, սակայն 23% միջնորդավճարը ներառյալ՝ վերջնական արժեքը կազմել է 152,2 հազար եվրո։ Այն դարձել է Մարադոնայի՝ աճուրդում վաճառված ամենաթանկ ակումբային մարզաշապիկը։

​Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ 60 տարեկան հասակում։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան